Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպեն Բրյուսելում. Financial Times

08.05.2023 14:19
790

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը մայիսի 14-ին կհանդիպեն Բրյուսելում։ Նրանք համատեղ բանակցություններ կունենան խաղաղության համաձայնագրի օրակարգի շուրջ:

Այս մասին գրում է Financial Times-ը`հանդիպման նախապատրաստական աշխատանքներով զբաղվող պաշտոնյաներին հղումով:

«Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները Բրյուսելում այս շաբաթվա վերջին կվերսկսեն խաղաղության բանակցությունները, քանի որ արևմտյան դաշնակիցները ակտիվացնում են միջնորդական ջանքերը»,-նշված է հրապարակման մեջ։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կհյուրընկալի կիրակի օրը՝ մայիսի 14-ին, եռակողմ հանդիպման շրջանակում:

Ստացվում է՝ փետրվարին Մյունխենում կայացած բանակցություններից ի վեր, սա կլինի առաջին անգամ, երբ երկու երկրների ղեկավարները անձամբ կհանդիպեն։

Հիշեցնենք՝ նախորդ շաբաթ  Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները լայնածավալ քննարկումներ ունեցան Վաշինգտոնում՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ ու մասնակցությամբ:

Նշենք, որ բանակցություններ են նախատեսված նաև Մոսկվայում:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40