Զելենսկին ցանկանում է դուրս գալ օգտակար հանածոների գործարքից. Թրամփ

31.03.2025 12:44
604

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն Վաշինգտոնի և Կիևի միջև օգտակար հանածոների համաձայնագրից դուրս գալու մտադրության համար։ «Նա փորձում է դուրս գալ հազվագյուտ մետաղների գործարքից, և եթե դա անի, մեծ, շատ մեծ խնդիրներ կունենա»: Նրա խոսքն է մեջբերում  Reuters-ը։

Թրամփը նաև հավելել է, որ Զելենսկին «ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, բայց դա երբեք չի լինի։ Նա դա հասկանում է»։

Նախօրեին Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ Կիևը ցանկանում է ավելի շատ ներդրումներ ստանալ ԱՄՆ-ից գործարքի շրջանակներում և կխնդրի փոփոխություններ կատարել Թրամփի առաջարկած տնտեսական գործարքում, դրանում ներառել ամերիկյան ներդրումների ավելացման պարտավորությունը:

Bloomberg-ը նշում է, որ առաջարկի նախագծով նախատեսվում է Վաշինգտոնի վերահսկողությունը Ուկրաինայի ենթակառուցվածքներում և օգտակար հանածոներում բոլոր խոշոր ներդրումների նկատմամբ՝ առանց ժամկետների սահմանափակման: Կիևում անհանգստացած են, որ գործարքի պայմանները կարող են խաթարել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը և իրենցից պահանջել փոխհատուցել պատերազմի սկզբից ի վեր Միացյալ Նահանգների ցուցաբերած ամբողջ ռազմական ու տնտեսական օգնությունը:

Նշվում է նաև, որ ուկրաինացի պաշտոնյաները ամերիկացի գործընկերների հետ զրույցի ժամանակ հայտնել են իրենց մտահոգություններն առաջարկվող փաստաթղթի վերաբերյալ: Ամերիկյան կողմը չի առարկել, հատկապես Եվրամիությանն Ուկրաինայի հնարավոր անդամակցության մասով։ «Դա խոսում է այն մասին, որ Վաշինգտոնը կարող է բաց լինել փոփոխությունների քննարկման համար»,- Bloomberg-ը փոխանցում է անանուն զրուցակցի դիրքորոշումը:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40