Սյունյաց վեհաշուք նահապետը՝ Անդովկ

02.06.2019 20:43
2974

Անդովկ (Անդոկ) Սյունի, Սյունյաց նախարարության մեծ նահապետ, Արշակ 2-րդի կնոջ՝ Փառանձեմի հայրը։

Ծնվել և գործել է Սյունիքի մայրաքաղաք Շաղատում։

Անդովկը 4-րդ դարի խոշոր պետական-քաղաքական գործիչ էր, ռազմավար և դիվանագետ։ 338 թ. վարել է Հայոց սպարապետության գործերը, կազմավորել Սյունյաց այրուձին, որը, ըստ հանրահայտ Զորանամակի՝ Հայաստանի բոլոր նահանգների մեջ ամենաստվարն էր։

Անդովկը Սիսական գնդից առանձնացրեց 1700 ընտիր հեծելազորային և մտավ Պարսկաստան: Հասնելով Տիզբոնի մատույցներին, գունդը թողնում է ծածուկ մի տեղ, փոքրիկ ջոկատով մոտենում պարիսպներին: Իմանալով, որ Սիսական Անդովկն է, որը գնում է Շապուհին օգնության, պահակազորն ուրախությամբ ներս է թողնում Սյունյաց ջոկատին: Գիշերը սպանվում են գլխավոր դարբասները հսկող պահակները, բացվում են քաղաքի դռները, և հռչակավոր Սիսական գունդը մտնում է արքայանիստ քաղաք: Տիզբոնը հայերի ձեռքում էր: Անդովկի հրամանով ավերվում են Շապուհի պալատն ու ազնվական թաղամասը, իշխանների տներն ու միջնաբերդը: Պալատից դուրս են հանում արքայական գանձարանը: Այն ամենը, ինչ հիշեցրել է Սասանյանների փառքն ու հզորությունը՝ բարձում են քաղաքից հավաքված գրաստների վրա: Հսկայական քարավանը, Սիսական գնդի ուղեկցությամբ, շարժվում է դեպի Հայք: Տիզբոնն ավերված էր ու անարգված: Շապուհը նման անպատվություն դեռ չէր ստացել: Այն, ինչ չկարողացան անել հռոմեական լեգեոնները, արեց Անդովկը՝ մի բուռ քաջերով: Պարսից բանակի անհաջող գրոհներից հետո Անդովկն անցնում է Բյուզանդիա: Նա գիտեր, որ քանի ողջ է Շապուհը, իր տոհմն այլևս չի կարող հանգիստ ապրել Հայքում, որ քանի Հայքում է Շապուհը, միշտ էլ փնտրելու է իր գանձերն ու ամեն հարմար առիթով ասպատակելու է Սյունիքը: Անդովկը պետք է մեկներ: Նրա և Պապ արքայորդու Հայքից դուրս գալու դրդապատճառների ու ժամանակի մեջ մեծ կապ կա: Ժամանակագրորեն դրանք համընկնում են: Թողնելով Պարսից արքունիքից բերված ողջ հարստությունը Շաղատի վանքի գաղտնարաններում, Անդովկը՝ վերցնելով որդուն, անցնում է դստեր՝ Փառանձեմ թագուհու մոտ: Իշխանը չէր կարող հենց այնպես հեռանալ, երբ հայոց թագուհին իր օգնության կարիքն էր զգում: Ողջ կյանքը հայոց պետականությանը նվիրաբերած հպարտ իշխանը չէր կարող հիմա լքել ծանր դրության մեջ գտնվող դստերը: Բայց թագուհու կամքն այլ էր. Պապ արքայորդին պետք է անվտանգ մեկներ Բյուզանդիա՝ Շապուհի ձեռքը չընկնելու համար: Հայոց թագուհին Անդովկից բացի ուրիշ ոչ ոքի չէր կարող վստահել որդու ճակատագիրը: Եվ Անդովկը մեկնեց: Հետն առնելով Պապին ու Բաբիկին՝ որդուն, Սյունյաց վեհաշուք նահապետն ընդմիշտ հեռացավ Հայոց աշխարհից:

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40