Արցախի պատվիրակությունը Ուրուգվայում մասնակցել է Հայոց ցեղասպանության 104- րդ տարելիցին նվիրված միջոցառումներին

25.04.2019 19:47
1201

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունն Ուրուգվայի Արևելյան Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում մասնակցել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումների։ Մասնավորապես, ապրիլի 23-ին պատվիրակությունը մասնակցել է Մոնտեվիդեոյում կազմակերպված հիշատակի երթին, որն ավարտվել է հանրահավաքով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանրահավաքին ելույթ է ունեցել նախարար Մայիլյանը: Դիմելով հանրահավաքի մասնակիցներին՝ ԱՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Արցախի միջազգային ճանաչումն էքզիստենցիալ նշանակություն ունի։ Մասիս Մայիլյանը նշել է, որ սփյուռքահայ կազմակերպություններն իրենց գործունեության առաջնահերթ ուղղությունների շարքում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի հետ մեկտեղ հարկ է հավասարապես դիտարկեն նաև Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը։

Ապրիլի 24-ին պատվիրակությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի «Ազատություն» և «Հայաստան» հրապարակներում կազմակերպված հանրահավաքներին։ Նախարար Մայիլյանը ելույթով հանդես է եկել «Հայաստան» հրապարակում կայացած միջոցառմանը, որին ներկա էին Ուրուգվայի գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչներ, երկրում հավատարմագրված դիվանագետներ, հայկական կազմակերպությունների անդամներ և հոգևոր դասի ներկայացուցիչներ: Իր խոսքում Արցախի արտաքին գործերի նախարարն ընդգծել է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կարևորությունը նոր ցեղասպանությունների կանխարգելման տեսանկյունից, ինչպես նաև երախտագիտություն հայտնել Ուրուգվայի ժողովրդին և իշխանություններին Մեծ Եղեռնից փրկված հայերին ապաստան տալու և Հայոց ցեղասպանության փաստն առաջինը ճանաչելու համար։ Նախարարը բարձր է գնահատել Ուրուգվայի օրվա իշխանությունների այդ աննախադեպ քայլը, որն ապացուցել է ուրուգվայցիների համար մարդու իրավունքների և արդարության առաջնային նշանակությունը։

Նույն օրն Արցախի պատվիրակությունը մասնակցել է Ուրուգվայի խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեսիլիա Բոթինոյի և Հայ Դատի հանձնախմբի համատեղ ջանքերով։

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40