«Չնայած իր մեծ ներդրումին՝ Տերյանի դուստրն այդպես էլ պաշտոնապես չճանաչվեց տերյանագետ». Գրիգոր Էմին-Տերյան

28.04.2020 23:56
1628

Վահան Տերյանի թոռը՝ Գրիգոր Էմին Տերյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր մորս՝ Նվարդ Տերյանի ծննդյան օրն է:

Մայրս, ավա՜ղ, մահացավ 1978-ին, 58 տարեկան հասակում: Եվ չնայած տերյանագիտության մեջ կատարած նրա մեծ ներդրումին, նա այդպես էլ պաշտոնապես չճանաչվեց որպես տերյանագետ և այդ գիտությամբ զբաղվեց որպես հոբբի: Նա իր սեփական չնչին միջոցների հաշվին էր կատարում այդ մեծ աշխատանքը: Մասնավորապես, ինքն իրեն գործուղում էր Օրենբուրգ, Աստրախան, Լենինգրադ, Մոսկվա, Յասնայա Պոլյանա և այլուր, որտեղ կարելի կլիներ գտնել Վահան Տերյանից մնացած մասունքներ, լուսանկարներ, նրան ճանաչած մարդկանց:

Նվարդ Տերյանին այդպես էլ չընդունեցին աշխատանքի ՀԽՍՀ ԳԱ Գրականության ինստիտուտ նույնիսկ այն պարագայում, երբ ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը մորս համար հաստիքային միավոր՝ դրույք իջեցրեց այդ ինստիտուտին: Նույնիսկ այն ժամանակ չընդունեցին, երբ այդ ինստիտուտի տնօրեն դարձավ Նվարդ Տերյանին իր մոտիկ ընկեր անվանող ակադեմիկոսը, որը խոստացել էր աշխատանքի ընդունել, եթե դառնա տնօրեն:

Մորս ամեն մի նախաձեռնություն խափանվում էր:

 Նույնիսկ գիրքը, որտեղ պարփակված էին Միսկարյան քույրերին Վահան Տերյանի գրած 67 ԱՆՀԱՅՏ նամակները, «Հայաստան» հրատարակության ղեկավարությունը հրաժարվեց տպագրել ասելով, թե «չունեն ռուսերեն տառատեսակներ»: Եվ դա այն դեպքում, երբ մայրս պայմանագիր ուներ այդ հրատարակչության հետ: Հրատարակչությունը համաձայն էր վճարել հոնորարը՝ չտպագրված գրքի համար(!?): Միայն ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանի միջամտության շնորհիվ էր, որ այդ չափազանց արժեքավոր գիրքը տպագրվեց 1970-ին՝ այն ժամանակների համար չնչին՝ 3 հազար տպաքանակով:

Մոսկվայի «Մոլոդայա Գվարդիա» հրատարակչությունը համաձայնվել էր իր հանրահայտ ЖЗЛ (Жизнь замечательных людей) շարքում ընդգրկել Նվարդ Տերյանի և հայտնի ռուս գրող և թարգմանիչ Ռիտա Ռայտ-Կովալյովայի կողմից համատեղ գրվելիք գիրքը՝ Վահան Տերյանի կյանքի և գործունեության մասին: Դրա համար պահանջվում էր ընդամենը Հայաստանի Մինիստրների Խորհրդի կողմից տրված տեղեկանքը, որ իրենք դեմ չեն: Եվ ի՞նչ եք կարծում տրվե՞ց այդ թույլտվությունը: Իհարկե՝ ոչ: Հետագայում մայրս իմացավ, որ ինչ-որ մեկն ասել էր. «Ո՞վ է Նվարդ Տերյանը, ի՞նչ է հասկանում նա Տերյանից»: Նշեմ միայն, որ ЖЗЛ շարքում հայերի մասին մինչ օրս տպագրվել է երկու, թե երեք գիրք միայն: Իսկ կարող էր լինել նաև Վահան Տերյանի մասին, ինչը կօգներ ԽՍՀՄ և աշխարհի ժողովուրդներին իմանալ, թե ով է եղել Վահան Տերյանը:

Այդուհանդերձ, մայրս չէր համաձայնվում վերադառնալ և բնակվել իր ծննդավայր Մոսկվայում, որտեղ անցել էին նրա մանկության ու ուսանողության անհոգ տարիները։ Նա գերադասեց մնալ իր սիրելի Նաիրիում, որտեղ, ինչպես նրա հայրն էր գրել՝ «այնպես չար ու խոր» է խոցում «սիրտը մարդկային դաշույնը քինոտ»։

     Մշուշի միջից, - տեսի՜լ դյութական,-
     Բացվում է կրկին Նաիրին տրտում․
     Ո՞ր երկրի սրտում թախիծ կա այնքան,
     Եվ այնքան ներում–– ո՞ր երկրի սրտում...
     Որտե՞ղ են քարերն այնպես վերամբարձ
     Ձեռների նըման պարզված երկնքին,
     Որտե՞ղ է աղոթքն այնպես վեհ ու պարզ
     Եվ զոհաբերումն այնպես խնդագին...
     Որտե՞ղ է խոցում այնպես չար ու խոր
     Սիրտը մարդկային դաշույնը քինոտ,
     Որտե՞ղ է հոգին այնպես վիրավոր,
     Եվ անպարտ երկիրն այնպես արյունոտ...
     Վահան Տերյան

mamul.am

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12