«Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան լարվածության հարցը «եռում է» ԵԽԽՎ-ում». փակ քննարկում՝ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստին

11.09.2020 10:16
1179

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան լարվածության հարցը «եռում է» Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում: Քիչ առաջ ավարտվեց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի փակ նիստը: Մեր տեղեկություններով՝ այն բավականին լարված մթնոլորտում է անցել: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները՝ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից, թեժ քննարկումների ժամանակ կոշտ հակադարձել են ադրբեջանական կողմի պնդումներին՝ ներկայացնելով հայկական դիրքորոշումը:

Նշենք, որ հուլիսյան լարվածության ժամանակահատվածում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները նամակագրական կապի միջոցով ԵԽԽՎ բոլոր մարմիններին ներկայացրել էին իրավիճակը: Բնականաբար, ադրբեջանական կողմն էլ իր դիտանկյունից էր ներկայացրել իրավիճակը:

Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան իրադարձությունների հարցն օրեր առաջ քննարկվել էր նաև ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստի ընթացքում:

Մոնիտորինգային հանձնաժողովի՝ այսօր կայացած փակ նիստում ելույթներով հանդես եկան այս հարցով համազեկուցողները՝ Հայաստանի համազեկուցող, Ֆինլանդիան ներկայացնող պատվիրակ Կիմմո Կիլյունենը, Ադրբեջանի հարցով համազեկուցողներ ավստրիացի պատվիրակ Ստեֆան Շեննախը եւ Մեծ Բրիտանիան ներկայացնող պատվիրակ Ռոջեր Գեյլը: Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև ատոմակայանի հարցին, ապրիլյան պատերազմին և այլն:

Նշենք, որ ԵԽԽՎ աշնանային նստաշրջանն ըստ օրակարգի նախատեսված է հոկտեմբեր ամսին:


aravot.am

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11