Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ

05.07.2025 18:31
477

Սիրելի հայրենակիցներ,

Հուլիսի 5-ը մեր կարևորագույն օրերից է, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը։

Սա ոչ միայն իրավական փաստաթղթի տարեդարձն է, այլև մեր ժողովրդի՝ անկախ, ինքնիշխան և ժողովրդավար պետություն կառուցելու ձգտման խորհրդանիշը։

Սահմանադրությունը մեր պետականության ողնաշարն է, այն փաստաթուղթը, որի վրա հենվում է ազատ քաղաքացու կյանքը, արդար հասարակությունը և իրավունքի գերակայությունը։ Հզոր պետություն կառուցվում է ոչ միայն կամքով ու տեսլականով, այլև ամուր օրենքներով, փոխադարձ հարգանքով և պատասխանատվությամբ։

Թող այս օրը մեզ միավորի՝ որպես քաղաքացիներ, ովքեր կրում են Սահմանադրության ոգին ոչ միայն խոսքերում, այլև գործերում։ Մեր պարտքն է՝ որպես համայնքի անդամներ ու ղեկավարներ, լինել օրենքի պահապաններ՝ օրեցօր կառուցելով համերաշխ, զարգացող և անվտանգ համայնք։

Մաղթում եմ խաղաղություն, համերաշխություն և արդարություն յուրաքանչյուր հայ ընտանիքի։

Հոդված 2. «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»։

Շնորհավոր Սահմանադրության օր

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40