«Լակոտը»՝ տարվա լավագույն ներկայացում․ Թատրոնի միջազգային օրը հայտնի դարձան «Արտավազդ»-ի հաղթողները

28.03.2025 10:55
675

Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնում անցկացվեց «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը․ 24-րդ «Արտավազդ»-ը կազմակերպվեց Կապանում՝ քաղաքի թատրոնի հիմնադրման 90-ամյակի առթիվ։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Մեծ «Արտավազդ»-ը տրվեց Տիգրան Աթայանին Կապանի Ալ․ Շիրվանզադեի անվան թատրոնին ստեղծագործական նոր շունչ հաղորդելու և Կապանի կամերային ներկայացումների փաատոնը հիմնադրելու համար։

Հատուկ «Արտավազդ»-ի արժանացան Արմեն Քուշկյանը՝ «Սասունցի Դավիթ» մոնոներկայացման համար, որը բեմադրվել է «Արմմոնո» միջազգային փառատոնի շրջանակում, Թբիլիսիի Պ. Ադամյանի անվ. հայկական դրամատիկական թատրոնի «Խանում» ներկայացումը, որի բեմադրիչն Արմեն Բայանդուրյանն է, Արինա Արարատյանը՝ «Խավարի առաքյալները» ներկայացման համար, որը բեմադրվել է Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնում, Ներսես Մարկոսյանը՝ «Ազնավուր. ճանապարհորդություն ժամանակի և երաժշտության միջով» ներկայացման համար, որը բեմադրվել է Կամերային թատրոնում:

Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար մրցանակներ տրվեցին Կապանի Ալ. Շիրվանզադեի անվ․ թատրոնի դերասան Արտավազդ Գրիգորյանին և դերասանուհի Նատալյա Բաղդասարյանին:

Լավագույն տղամարդ դերակատար անվանակարգում մրցանակի արժանացավ Սոս Սարգսյանի անվ. Համազգային թատրոնի դերասան Վարշամ Գևորգյանը՝ «...իսկ դրսում ձյուն է գալիս» (Չիկո) ներկայացման համար:

Լավագույն կին դերակատար համարվեց Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական դրամ. թատրոնի դերասանուհի Լիլիա Մուկուչյանը՝ «Սպանդի աստվածը» (Վերոնիկա Վալլոն) ներկայացման համար:

Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար ճանաչվեց Գ.Սունդուկյանի անվ.ազգային ակադեմիական թատրոնի դերասան Նարեկ Հայկազյանը «Ռնգեղջյուր» (Ժան) ներկայացման համար:

Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար համարվեց Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական դրամատիկական. թատրոնի դերասանուհի Թեհմինե Խաչատրյանը «Փող։ Կիրք։ Իշխանություն» (Ելիզավետա Ալեքսանդրովնա) ներկայացման համար:

Լավագույն սցենոգրաֆիա անվանակարգում մրցանակը տրվեց Աշոտ Թադևոսյանին՝  Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, «Փող։ Կիրք։ Իշխանություն»:

Լավագույն զգեստների նկարիչ համարվեց Քնքուշ Մալխասյանը՝ «Ուրվականների սոնատը», «Սանտա Սիթի» ներկայացումների համար, Մնջախաղի թատրոն, Շունչ թատրոն:

Լավագույն լուսային նկարիչ ճանաչվեց  Արա Գասպարյանը՝ «Սովորական հրաշք», «Սասունցի Դավիթ»՝ Մհեր Մկրտչյան արտիստական թատրոն, «Արմմոնո» միջազգային փառատոն:

Լավագույն երաժշտության հեղինակ դարձավ Արմեն Շահինյանը՝ «Բարկանու՞մ ես», «Մարդը ափի մեջ», Ս. Սարգսյանի անվան Համազգային թատրոն։

Լավագույն թատերախոսական անվանակարգում հաղթեց Անի Հարությունյանը՝ «Պարույր Սևակի «Մարդը ափի մեջ» պոետիկ տեքստի վերամարմնավորումը»:

Լավագույն երիտասարդ դերասան համարվեց Արման Մաթևոսյանը՝ «Էլջերնոն-Գորդոնի Էֆեկտը» (Չարլի) մոնոներկայացում, «Արմմոնո» միջազգային փառատոն:

Լավագույն երիտասարդ դերասանուհի ճանաչվեց Միլենա Ղազարյանը՝ «Լակոտը» (Թագուհի), Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն:

Լավագույն երիտասարդ բեմադրիչ ճանաչվեց Ռուզան Խաչատրյանն՝ «Արևի մարդիկ», Հ.Պարոնյանի անվ. երաժշտկան կոմեդիայի թատրոն:

Լավագույն մանկական ներկայացում համարվեց Նարինե Գրիգորյանի «Բարկանու՞մ ես» բեմադրությունը, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն:

Լավագույն երիտասարդական ներկայացում համարվեց Նարինե Գրիգորյանի «Մարդը ափի մեջ» բեմադրությունը՝ Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն:

Լավագույն պլաստիկական ներկայացում համարվեց «Ուրվականների սոնատը», բեմ.՝ Ինա Հախնազարյան, Մնջախաղի թատրոն:

Լավագույն կամերային ներկայացում ճանաչվեց «Է»-ն, բեմ.՝ Զառա Անտոնյան, Բաբելոն թատրոն:

Լավագույն ռեժիսուրա  անվանակարգում հաղթեց Սուրեն Շահվերդյանը՝ «Փող։ Կիրք։ Իշխանություն», Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն:

Լավագույն ներկայացում համարվեց «Լակոտը», բեմ.՝ Անդրանիկ Միքայելյան, Նարինե Գրիգորյան, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոն:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը խոստովանեց՝ միշտ է ցանկացել Երևանից բացի նաև մարզերում անցկացնել սպասված թատերական իրադարձությունը։ Ուրախ է, որ հաջողվել է իրագործել գաղափարը։ 

«Տարիներ առաջ մրցանակաբաշխությունն այլ ձևաչափով էր իրականացվում, անվանակարգերը քիչ էին, այսքան շատ երիտասարդներ, մասնավոր թատրոններ չկային, իսկ հիմա ծնվում են իրար հետևից, ինչը լավ է»,-շեշտեց նա։ 

Ղազանչյանի խոսքով՝ 24-րդ «Արտավազդ»-ի մրցանակակիրներին ընտրելիս ժյուրին փորձել է հնարավորինս արդար լինել, սակայն սուբյեկտիվ տարր կա, քանի որ մարդիկ են որոշում կայացնում, և ոչ ոքի կարծիքը բացարձակ ճշմարտություն լինել չի կարող։ 

«Այս տարի առաջին անգամ այլ կերպ իրականացվեց «Արտավազդ»-ը։ Առաջ թատրոններն էին մասնակցության հայտ ներկայացնում։ Մենք հրաժարվեցինք այդ տարբերակից։ Սկզբում վարչությունը ստեղծեց հինգ հոգուց բաղկացած փորձագետների խումբ, որոնք դիտեցին ներկայացումները, ինչից հետո որոշեցին, թե որ աշխատանքներն են անցնում մրցակցային փուլ։ Ավելի ուշ վարչությունը ձևավորեց ժյուրիի երկրորդ կազմը, որի անդամներն ամփոփեցին փորձագետների ընտրության արդյունքներն ու ընտրեցին լավագույններին։ Մինչ մրցանակաբաշխությունը՝ ժյուրիի անդամները չգիտեն, թե ով է հաղթել, քանի որ փակ քվերակություն է ընթացել։ Միայն ես և համակարգող քարտուղարն ենք իմանում անունները»,-պատմեց միության նախագահը։ 

Խոսելով միության իրականացրած այլ կարևոր նախաձեռնություններից՝ Ղազանչյանը հիշատակեց Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի գիրք-ալբոմի վերահրատարակումը։ Երբ Ստեփանակերտի թատրոնի ստեղծագործական կազմը ստիպված է եղել դուրս գալ ԼՂ-ից, տպաքանակը մնացել է այնտեղ։ Մի քանի օրինակ են կարողացել դուրս բերել։

Կապանի թատրոնի տնօրեն Տիգրան Աթայանի համոզմամբ՝ իրենց թատրոնը կարևոր օղակ է քաղաքում։ Նրանք փորձում են արվեստի միջոցով հանրության ուշադրությունը սևեռել Կապանի վրա, որն արժանի է դրան և ունի մշակութային բարի ավանդույթներ։ 

«Ըստ իս՝ մրցանակաբաշխությունը մեր քաղաք բերելը լավ գաղափար էր։ Այստեղ մարդիկ սիրով են հաճախում թատրոն։ Կապանը նաև սիմֆոնիկ նվագախումբ, ժողովրդական գործիքների նվագախումբ ունի։ Առաջընթաց, միանշնակ, կա»,-ասաց նա։ 

90-րդ թատերաշրջանը կմեկնարկի սեպտեմբերին, քանի որ թատրոնը կրում է Շիրվանզադեի անունը և բացվել է հեղինակի «Չար ոգի» ստեղծագործության համանուն ներկայացմամբ, նախատեսում են նոր թատերաշրջանում բեմադրել գրողի գործերից մեկը։ Կլինեն նաև հոբելյանին նվիրված մի շարք միջոցառումներ։ Նա հույս ունի, որ կունենան աջակիցներ։ 

«Արտավազդ» մրցանակաբաշխությանը նախորդող օրերին՝ մարտի 20-26-ը, Կապանի թատրոնում անցկացվել է Կամերային ներկայացումների փառատոն, որի ընթացքում հանդես են եկել հանրապետության լավագույն թատերական կոլեկտիվները: Թատերական գործիչները կասկած չունեն, որ թե՛ մրցանակաբաշխությունը, թե´ փառատոնը կխթանեն տեղի թատերական կյանքը՝ հանդիսատեսին էլ ավելի կապելով թատրոնին։ 

ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն ի մի է բերում նախորդ տարվա կատարված աշխատանքները: Մրցանակաբաշխությունը 1996 թվականին հիմնադրել է ՀՀ ժողովրդական արտիստ ԵրվանդՂազանչյանը: Սկզբում մրցանակ է տրվել միայն «Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար» անվանակարգում, իսկ 1999 թվականից սկսած տարեցտարի անվանակարգերի թիվն ավելացել է:

Armenpress

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00

Առաջիկա օրերին ԱՄՆ-ն ուժգին հարվածներ կհասցնի Իրանին. Թրամփ

14.07.2026 11:46