Մտորումներ

01.03.2016 10:37
2586

«Ելնում են, ելնում են տներից ու քայլում են դանդաղ, ու բացվում են խանութներն իրար ետեւից. հացագործ, մանրավաճառ, կոշկակար, կողքին՝ մրգեղենի խանութ, կողքին՝ կտորեղեն, խալիներ, բրինձ, համարյա ոչ մի խանութ չկա, որ մի գործով զբաղվի. հացթուխի խանութում միեւնույն ժամանակ նավթ էլ է ծախվում…»: Ե.Չարենց, Երկիր Նաիրի

Վերջին հաշվով ուրիշ քաղաքներ, տարբեր լինելով հանդերձ, նաեւ նման են իրար: Նույն աշխարհն է, նույն մոլորակը, նույն ձորերն ու լեռները, տները, փողոցները, շվարած, թախծոտ դեմքերը: Նույնն է խուճապահար վազքը, հիասթափությունն ու հրճվանքը, դրախտն ու դժոխքը, նույնն են մարդկային հիմարությունները… Կարելի է հեռանալ այս քաղաքից, որ ԿԱՊԱՆ է կոչվում, կամ փոխել այն, փոխել այս ամենը: Չգիտեմ: Գիտեմ, որ անխուսափելի է կյանքը: Եվ մահը, որ նրա մի մասն է կազմում:

Ուրե՞մն… Ուրեմն հազարերորդ անգամ ինքդ քեզ հետ կռիվ տուր գնացողների հետ, ներողամտաբար ժպտա՛ եւ ընդունի՛ր եկողներին՝ նրանց, ովքեր քո այս քաղաք-դժոխքը լքեցին արհավիրքի օրերին եւ հիմա գալիս են…

Իսկ դու չես գնացել, իսկ դու այս ծննդավայր կոչվածի փեշից կախ ես ընկել ու մնացել: Պարտքի զգացո՞ւմն էր մեծ զոհվածների աճյունների առաջ, թե՞ մոլորակի այս անկյունը, որ քոնն ես համարել, չես թողել, որ շներին կեր դառնա… Ուրե՞մն… Ուրեմն ոչինչ, որ կյանքի ու մահվան սարսափն առանց նրանց «վայելեցիր»: Տխրությունն ու հաղթանակի ցնծությունն էլ մենակ վայելեցիր: Գալի՞ս են: Գլուխը քարը, թող գան… Այս քաղաքը նաեւ նրանցն է:

…Սակայն գալիս են հոխորտալով, դրոշ ծածանելով, անարգելով իրենց նման մահկանացուներին…

Նկարիչ ընկերոջս խոսքերը հանգիստ չեն տալիս ինձ. «Շատ չէ՞ մեր քաղաքի համար այսքան ատելություն, որ մարդիկ ունեն միմյանց նկատմամբ…»: Իսկ ես, դու, նա մտածում ենք վեհ բաների մասին, այս փոշու ու անորոշության մեջ կորած քաղաքի մասին, ազգի անունից՝ ազգի փրկության մասին:

Սակայն… Ավելի շատ չարացած ենք միմյանց դեմ, զարմացնում ենք մեկս մյուսիս ցեխի մեջ գցելով ու կոխկռտելով: Չարությունից, ստից, ճղճիմությունից սառչում է քաղաքի օդը. ինչքա՞ն բարություն է պետք այն հալեցնելու համար:

Պոեմի հերոսը կասեր. «….Ամեն ինչ սկսվում է նաիրյան գործերի կենտրոնից»: Դրան հակառակ պնդողներ էլ կլինեն, թե ամեն ինչ հոսում է դեպի «նաիրյան գործերի կենտրոն»:

Ով է ճիշտ, ով՝ սխալ: Չգիտեմ: Ինքդ քեզ հետ կռիվ տալով, ճանապարհիդ ծանոթ մեկի հետ միտքդ կիսելով եւ քո ակնկալած պատասխանը չստանալով՝ ափսոսում, թախծում եւ դժգոհ շարունակում ես ճամփադ՝ հազար անգամ քանդելով ու շինելով այս աշխարհը: Բայց միեւնույնն է: Պրծում չկա յոթգլխանի «ինչու» վիշապից: Փաստորեն մարդ արարածն ինքը դարձել է իր իսկ իրագործած նվաճումների զոհը: Էվրիկա: Եվ… դավաճանելով մարդկային ազնվագույն սկզբունքներին՝ շատերն են փորձում նվաճել բարձունքներ… Ուրեմն… Մի՛ զարմացիր, որ ոմանք հենց այդպես էլ կապրեն… որ դա կարող է լինել մոլորակի այն անկյունը, որը ԿԱՊԱՆ է կոչվում…

Եվ… Եվ կարո՞ղ ես լինել, կարո՞ղ ես մնալ մարդ՝ իր անհամար ու բազմապատկվող դժվարություններով հանդերձ…

ՍՈՒՍԱՆՆԱ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40