ՀՀԿ դիրքորոշումը կլինի միասնական. Վահրամ Բաղդասարյանը՝ խմբակցության հետագա քայլերի մասին

29.04.2018 15:07
1552

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը չի խոչընդոտի ՀՀ վարչապետի ընտրության գործընթացին՝ քաղաքական մյուս ուժերի՝ «Ծառուկյան», «ՀՅԴ» եւ «Ելք» խմբակցությունների կողմից մեկ թեկնածուի առաջադրվելու դեպքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Եթե Ազգային ժողովի երեք քաղաքական ուժերը կունենան մեկ թեկնածու, մենք որեւէ խոչընդոտ չենք հանդիսանա թեկնածուին, որին կանվանեն ժողովրդի թեկնածու»,-ասաց պատգամավորը: «Այսինքն՝ քվորում կապահովե՞ք» հարցին ի պատասխան՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց՝ «Այո»:

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ առաջարկել են կանոնակարգված ընտրությունների գնալու համար դադարեցնել հանրահավաքներն ու ճանապարհները փակելու ակցիաները, որպեսզի չխաթարվի ժողովրդի անդորրը: «Դա է եղել մեր պայմանավորվածությունը»,-ավելացրեց Վահրամ Բաղդասարյանը:

Նա կոչ արեց առանձին պատգամավորների արտահայտած մտքերն ընդունել որպես անհատական կարծիք եւ վստահ լինել, որ ՀՀԿ-ն կունենա միասնական դիրքորոշում:  «Երբ խմբակցությունը կհավաքվի, որոշումը կկայացնենք, ես առանց խմբակցության անդամների հետ հավաքվելու որեւէ հայտարարություն չեմ անելու: Իմ խմբակցությունը, ես ու բոլորս ունենք պայմանավորվածություն, որ մեր որոշումը պետք է լինի միասնական»,-հավելեց պատգամավորը:

Հարցին ի պատասխան, թե երբ կլինի խմբակցության հանդիպումը, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Թեկնածուների պաշտոնական առաջադրումներից հետո»:

Թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը ապրիլի 30-նն է: Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 1-ին՝ ժամը 12:00-ին:

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40