ՊՆ-ն առաջարկում է 2 169 քաղաքացու մասնակցությամբ վարժական հավաքներ իրականացնել

11.08.2021 12:18
1275

Պաշտպանության նախարարությունն առաջարկում է նոր վարժական հավաքներ իրականացնել՝ ներգրավելով ընդհանուր մինչև 2 169 քաղաքացու, որոնցից 1 164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական կազմի, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ մոտոհրաձգային, հրթիռա-հրետանային, կապի, հետախուզական, ինժեներական մասնագիտություններով:

Այս հավաքներն իրականացնելու համար, ըստ նախագծի, պետք է հատկացվելի ավելի քան 3 մլրդ դրամ: Ծախսերը կատարվելու են ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված, ինչպես նաև կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին:

Որոշման նախագծի համաձայն՝ վարժանքները իրականացվելու են 2021-ի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը։

«Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման, նրանց հետ կնքված պայմանագրի համաձայն ըստ անհրաժեշտության մարտական հերթապահության ներգրավման նպատակով»,- նշված է նախագծում։

Մինչ այս, գերատեսչությունը հանրային քննարկման էր ներկայացրել պահեստազորի վարժական հավաքներին վերաբերող մեկ այլ նախագիծ՝ առաջարկելով իրականացնել 869 քաղաքացու մասնակցությամբ վարժական հավաքներ, որոնցից 576–ը՝ շարքային կազմի, 107-ը՝ ենթասպայական, իսկ 186-ը՝ սպայական կազմի պահեստազորայիններ: Բացի այդ, նախորդ շաբաթ ՊՆ-ն առաջարկել էր Զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքում ավելացնել տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարություն կառուցվածքային ստորաբաժանում:

civilnet.am

Ժամը 20:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

25.10.2026 21:31

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22