Բաքուն Մոսկվային հորդորել է Արցախի Անկախությունը շնորհավորելու համար «կարգի հրավիրել» Զատուլինին

04.09.2024 16:29
803

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին՝ վրդովմունք հայտնելով Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի՝ Արցախի Անկախության օրվան նվիրված ուղերձի կապակցությամբ, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։  

Բյուլբյուլօղլուն նշել է, որ Զատուլինի քայլերը խաթարում են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները, անտեսում են Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը և հակասում են Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու ջանքերին։

«Ինչպես գիտեք, մեր երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ֆոնին, հատկապես՝ նախագահ Վլադիմիր Պուտինի Ադրբեջան կատարած պետական ​​այցից հետո, կողմերը վերահաստատեցին համագործակցության բարձր մակարդակը։ ՌԴ ղեկավարը նաև պատրաստակամություն հայտնեց օգնել Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության, անվտանգության և կայունության հաստատմանը, սակայն Զոտւլինի գործողությունները, ով դեմ է իր երկրի պաշտոնական դիրքորոշմանը, վկայում է նրա անհամաձայնության և պետության ղեկավարի պաշտոնի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին»,- գրել է Ադրբեջանի դեսպանը։
Բյուլբյուլօղլուն իր նամակում հորդորել է կարգի հրավիրել Զատուլինին և նրա քայլերը որակել է «սադրիչ», որը խանգարում է երկու երկրների դաշնակցային հարաբերություններին։

Սեպտեմբերի 2-ին Զատուլինն աջակցություն էր հայտնել Բաքվում պահվող Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին և այլոց։ Ռուս պատգամավորը ցավակցություն էր հայտնել 2020-2023 թվականների իրադարձությունների հետևանքով հայրենիքը կորցրած արցախցիներին, ովքեր լքել են այն հողերը, որոնց վրա ապրել են իրենց նախնիները և ծնվել են նրանց երեխաները։

Սեպտեմբերի 2-ն Արցախի Անկախության օրն է։ 33 տարի առաջ՝ սեպտեմբերի 2-ին, Արցախը հռչակել էր իր անկախությունը Խորհրդային Միությունից: 2024-ին հայ ժողովուրդն Արցախի Անկախության օրը նշում է ԼՂ-ից հեռու։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով, ՀՀ ՔԿ վերջին տվյալներով, զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 մարդ, գերեվարվել՝ 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Վերջին տվյալներով՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 100 632 քաղաքացի է ժամանել ՀՀ։ Արցախն օկուպացնելուց հետո Ադրբեջանը շարունակում է ոչնչացնել հայկական մշակութային ժառանգությունը։

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40