Բաքուն քննադատել է Կանադայի արտգործնախարարի հայտարարությունները

25.10.2023 23:03
833

Պաշտոնական Բաքուն Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիին մեղադրել է Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ «կողմնակալ դիրքորոշման մեջ» և կոչ արել նրան հրաժարվել «սադրիչ հայտարարություններից»։

Բաքուն նաև կոչ է արել Կանադայի արտաքին գործերի նախարարության ղեկավարին, որը Երևանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսին չի բացառել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը, ձեռնպահ մնալ «սպառնալիքների լեզվով խոսելուց»։

Ադրբեջանը Հայաստանի հասցեին ևս մեղադրանքներ է հնչեցրել, թե խաղաղության գործընթացը կանգ է առել «Երևանի դիրքորոշման պատճառով»։

Այսօր Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարեց, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների՝ մինչև հոկտեմբերի վերջ Բրյուսելում ծրագրված հանդիպումը չի կայանա։ Եվրոպացի դիվանագետը պնդել էր՝ ժամանակի սղությունն է պատճառը, չեն հասցրել կազմակերպել։

Ապա Հայաստանի արտգործնախարար Միրզոյանը հայտարարեց. - «Ակնհայտորեն Ադրբեջանի նախագահը, որովհետև մենք հիմա էլ պատրաստ ենք մասնակցել այդ հանդիպմանը: Հուսամ` իսկապես խնդիրը կոնկրետ ժամկետներն են, ու առաջիկայում հնարավոր կլինի նոր հանդիպման մասին նոր ժամկետներ պայմանավորվել, Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է այդ հանդիպմանը մասնակցել»:

azatutyun.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40