Գորիսի սոցիալական գործակալության աշխատակցի կողմից նպաստառուներից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

29.08.2018 17:15
1257

Սյունիքի մարզի Տեղ գյուղի մի բնակիչ 2018 թ. ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում, ապա նաև բացատրություն է տվել այն մասին, որ իրենք 2013-2018 թթ. հաշվառված են եղել որպես անապահով ընտանիք՝ յուրաքանչյուր ամիս ստանալով սոցիալական աջակցության նպաստ: Սակայն  ամենամյա նպաստը ձևակերպելու համար գործակալության աշխատակցին են տվել յուրաքանչյուր տարվա երկու ամսվա գումարը:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից նշեցին, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ սոցիալական աջակցության Գորիսի տարածքային գործակալության՝ նշված բնակավայրն սպասարկող առաջատար մասնագետը տվյալ բնակչի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու՝ սոցիալական անապահովության նպաստի գործը կազմելու, ապա շարունակաբար նրա համար սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելու դիմաց 2013-2017 թթ. անձամբ պահանջել և նրանից տարեկան ստացել է ապօրինի վարձատրություն:

«Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու և պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու հատկանիշներ մատնանշող բավարար տվյալներ՝ մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնող, Սյունիքի մարզի դատախազի տեղակալի կողմից հետաքննության մարմնին տրվել է ցուցում՝ հարուցել քրեական գործ և նախաքննություն կատարելու համար ուղարկել քննիչին»,- ասացին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

armenpress.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40