Սյունիքի կանաչ խաբկանքը

12.03.2018 10:52
2001

Սյունիքի մարզում ժպտում ես, մինչեւ... Ժպտում ես՝ կանաչ է, թեեւ նոսր, անտառ է՝ անբացատրելի խաբկանք է․ անտառներն անտառաթփուտներ են։ Նախ կանաչը տանում է վեր, այնուհետեւ կանաչ նոսրությունն ու պոչերը քաշում են վար։ Ու չգիտես՝ երկնքո՞ւմ ես, թե՞ երկրի վրա, կանաչ դրա՞խտ է, թե՞ պղնձամոլիբդենային դժոխք։ Ճանապարհը տանում է երկինք՝ մինչեւ ամպերից էլ վեր, սակայն նույն ճանապարհն իջեցնում է անդունդ՝ հանքարդյունաբերական իրականությունը։

Այցելուները կարող են նայել վեր, նայել վար, տարուբերվել դրախտի եւ դժոխքի միջեւ, իսկ մարզի բնակիչները ստիպված են ոչ միայն միշտ վար նայել, այլեւ ապրել վայրէջքի մեջ։

Կարելի է հայերենի գանձարանում գտնել համապատասխան ասացվածքներ՝ բնորոշելու Սյունյաց աշխարհի վայրիվերումներն ու հակադրությունները․ սակայն այդ գանձարանն առոչինչ է՝ մարդը թանկ ռեսուրս է, առողջությունը թանկ է․ նման արտահայտություններին։

Սյունյաց աշխարհում՝ ինչպես Հայաստանի ցանկացած անկյունում, գեղեցիկն ու տգեղը, սերը եւ ատելությունը, աղքատությունը եւ շքեղությունը, ապրում են հարեւանությամբ, անգամ ժամանակ առ ժամանակ այցելում են միմյանց։Իսկ մարդիկ պարզապես ստիպված կուլ են տալիս ամենօրյա իրենց երկաթի, պղնձի ու մոլիբդենի չափաբաժինը, շնչում են անտառի թթվածնով հագեցած թունավոր մետաղների գարնանային բույրերը եւ զմայլվում նոսրուտով։

Սյունեցիները չափավոր երջանիկ են, քանի որ շատ երջանկությունը կարող է նրանց հասցնել կամ Արծվանիկի պոչամբարի հարեւանությամբ, կամ էլ Գեղանուշի․ իհարկե պոչամբարալճային փիրուզագույնը զգլխիչ է, սակայն գեղեցկությունը խաբեություն արժե։

Արծվանիկի պոչամբարը շնչում է 300 միլիոն տոննա թունավոր զանգված․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆաբրիկայի հարուստ պոչերի առատությունը գնահատվում է․ բնակիչներն իրենց վրա եւ իրենց մեջ են կրում այդ հարստությունը․ սնունդը, մազերը, հագուստը, առօրյան հագեցած է պոչամբարային «հարստությամբ»։ Հանքարդյունաբերությունն անտառների փեշով լցվում է գետերը եւ անցնում բնակիչների առօրյան, իսկ մարդիկ անվճար կուլ են տալիս հանքարդյունաբերական հացը, պոչամբարային լոլիկն ու վարունգը, երբեմն նախաճաշում անտառների ծանր մետաղային մուրաբաներով․ ոչ միայն ամռանը, նաեւ ձմռանը, ոչ միայն թարմ, այլեւ պահածոյացած թունավոր նյութերը կլոր տարին բնակիչներին ապահովում են թունավոր մետաղային չափաբաժնով։

Ի դեպ, անվճար․ չէ՞ որ մեր երկրում ոչինչ հենց այնպես չի տրվում․ անգամ թույնը։ Պղնձի, սնդիկի, մոլիբդենի չափաքանակների գերազանցում է արձանագրվել բանջարեղենի մեջ, իսկ սյունեցիները բանջարեղենն առատորեն օգտագործում են՝ այսպիսով անվճար օգտագործելով մարզի հարստությունը։

Իսկ Սյունքի մարզի անտառները տարին կլոր կանաչ են ու պտուղնառատ՝ ծառերը զարդարված են պոլիէթիլենային մշտադալար գույնզգույնով, այդպիսով ներգրավվելով բազմաթիվ զբոսաշրջիկների՝ իրենց աչքով տեսնելու մարզի անտառների հարուստ բերքը։

Դեպի խորախոր անդունդները եւ ձորերը պատված են թարմ աղբամնացորդներով, որը եւս զբոսաշրջիկներին հետաքրքրում է իր բաղադրությամբ եւ տարատեսակությամբ։ Կարելի է ե՛ւ զբոսաշրջությունը զարգացնել, ե՛ւ զբոսաշրջիկների իմացաբանականն ավելացնել հայրենի խոհանոցի եւ առ բնություն սիրո վերաբերյալ։

Իսկ գետերից կարելի է մանրամասներն իմանալ քիմիայի տարրերի միախառնումների եւ տարրալուծումների, միացությունների եւ տարասեռումների վերաբերյալ, իսկ գետերը շնչելիս պարզապես պետք է կենդանի երազանքներ պահես։

Կարճ ասած` գնացեք Սյունիք՝ բայց վերադարձեք։

NEWSPRESS.am

7 մարտի 2018թ.

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40