Բաքուն «սուբյեկտիվ և կանխակալ» է որակում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը

23.09.2018 12:15
1168

Պաշտոնական Բաքուն «անհիմն և անհարկի» է որակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի առնչությամբ Ադրբեջանին հասցեագրած մեղադրանքները:

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում ասված է, թե «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, խոսելով հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին, չարաշահում է իր պաշտոնեական լիազորությունները և դուրս է գալիս կազմակերպության մանդատի շրջանակից»: «Հայկական քաղաքացիություն ունեցող գլխավոր քարտուղարի հայտարարությունը սուբյեկտիվ է և կանխակալ, հակասում է հակամարտության վերաբերյալ կազմակերպության անդամ երկրների դիրքորոշմանը՝ բացառությամբ Հայաստանի», - Minval.az-ի փոխանցմամբ՝ երեկ հայտարարել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Ադրբեջանի արտգործնախարարությունը պնդում է, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միտումնավոր կերպով լռության է մատնում Հայաստանի Զինված ուժերի կողմից Ադրբեջանի տարածքի գնդակոծման փաստերը: Պաշտոնական Բաքուն նաև հայտարարում է, թե լարվածության աճին ու բանակցային գործընթացի խաթարմանը նպաստում են «Հայաստանի վարչապետի անիմաստ և հակասական հայտարարությունները»:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի և քաղաքացիական օբյեկտների գնդակոծությունը: «Լուրջ մտահոգություն ենք հայտնում վերջին շրջանում հաճախակի դարձած հայ-ադրբեջանական պետական սահմանի, ինչպես նաև Հայաստանի սահմանամերձ գոտիներում տեղակայված բնակավայրերի, քաղաքացիական օբյեկտների գնդակոծման առնչությամբ, ինչը հանգեցրել է մարդկային զոհերի։ Համոզված ենք, որ ռազմատենչ հռետորաբանությունն ավելի է սրում իրավիճակը և ձախողում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը։ <…> Կոչ ենք անում դադարեցնել գնդակոծությունները և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության սրումը՝ ՀԱՊԿ անդամ պետության՝ Հայաստանին սպառնացող վտանգի աճը թույլ չտալու համար», - ասված է Յուրի Խաչատուրովի հայտարարությունում, որը հրապարակվել է ուրբաթ օրը ՀԱՊԿ պաշտոնական կայքէջում:

azatutyun.am

 

 

 

 

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01