Հայաստանում այլևս չկան արտոնյալներ. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը Le Monde-ին

15.09.2018 18:31
1186

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա այցի ընթացքում հարցազրույց է տվել ֆրանսիական Le Monde պարբերականին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ իր՝ իշխանության գալուց հետո Հայաստանում այլևս չկան արտոնյալներ և արտոնություններ, աննախադեոպ պայքար են մղում ստվերային տնտեսության և կոռուպցիայի դեմ:

Իշխանության գալուց չորս ամիս անց` Հայաստանում ի՞նչ եք կարողացել փոխել:

– Մամուլն այսօր ազատ է առավել, քան երբևէ: Առաջին անգամ երրորդ հանրապետության պատմության մեջ այլևս չկան արտոնյալներ կամ արտոնություններ: Մենք աննախադեպ պայքար ենք մղում կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ:  Տնտեսական մենաշնորհներ այլևս չկան: Սեպտեմբերի 23-ին Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվեն քաղաքապետի ընտրություններ, որոնք պատմության մեջ ամենաազատը կդառնան: Ի տարբերություն այլ հեղափոխությունների, համենայն դեպս` նրանց, որոնք ինձ հայտնի են, մեր դեպքում հեղափոխությանը չհաջորդեց տնտեսության անկումը: Հակառակը, ցուցանիշները դրական են, կապիտալը վերադառնում է երկիր, անշարժ գույքի գներն աճում են, բանկերում ավանդներն աճում են: Մենք  հաջողեցինք ուղիղ ժողովրդավարական կառավարման համակարգ ստեղծելու գործում:

Ձեզ խորհրդարանն ընտրեց հանրային ճնշման ներքո, բայց այնտեղ շարունակում են մեծամասնություն կազմել նախորդ՝ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ընտրված պատգամավորները: Դա ընդունելի՞ է:

– Երբ խորհրդարանն ինձ վարչապետ էր ընտրում, ես կարող էի միայն 4 ձայնի վրա հույս ունենալ, որից մեկը իմն էր: Այս խորհրդարանը սև բիծ է մեր քաղաքական իրականության մեջ, բայց մենք պետք է իրավիճակը տեսնենք իր հավասարակշռության մեջ: Իմ ընտրվելուց 20 օր հետո խորհրդարանը կողմ է քվեարկել կառավարության ծրագրին, որում ներառված է նաև արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը: 

 

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40