17 ժամ շարունակ դադարեցված էր Քաջարանի կոմբինատի աշխատանքը. սաբոտա՞ժ, նախազգուշացո՞ւմ, թե՞...

13.05.2018 20:18
3960

Մայիսի 10-ին, ինչպես հաղորդել ենք, ոտքի էին ելել Քաջարանի հանքագործները: Նրանք սկզբնապես պահանջում էին Վահե Հակոբյանի գլխավորած ավազակախմբի՝ 2014-ի օգոստոսից ի վեր իրականացրած գործունեության հետաքննություն, Մհեր Պոլոսկովի, Նարեկ Ամբարյանի, Զարուհի Տոնապետյանի, Վահե Հակոբյանի եւ մյուս գաղութարարների հեռացում Քաջարանից, կոմբինատի պրոֆիլակտորիայի վերահանձնում լեռնագործներին, ինչպես եւ աշխատավարձերի բարձրացում...

Հանքագործները հատկապես բացատրություն են պահանջել, թե ինչ սկզբունքով են ավազախմբի անդամների մերձավորները (Երեւանից բերված) տասնապատիկ անգամ բարձր աշխատավարձ ստանում, քան տեղացիները:

Մարդիկ բացատրություն էին պահանջում, թե ինչու է Մհեր Պոլոսկովն ամսական 20 մլն դրամ աշխատավարձ ստանում, գրեթե նույնքան՝ ծպտված Նարեկ Ամբարյանը, մի քիչ էլ պակաս՝ Զարուհի Տոնապետյանը...

Հանքագործների բողոքի ակցիան նույն օրը ժամը 10-ին ընդհատվել էր՝ հաջորդ օրը՝ մայիսի 11-ին, հավաքվելու պայմանով:

Սակայն մայիսի 10-ի օրվա երկրորդ կեսին Քաջարանը կրկին ալեկոծվել է: Քաղաքում լուրեր տարածվեցին, թե կոմբինատի աշխատանքը դադարեցվում է...

Առաջին հայացքից խիստ տարօրինակ այդ տեղեկատվությունը, մինչդեռ, հավաստի էր: Ժամը 15-ին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կանգ է առել...

Լեռնագործների պահանջով «Սյունյաց երկիրը» հրապարակավ դիմել է կոմբինատի գլխավոր սեփականատեր Ռոբերտ Քոչարյանին՝ պարզաբանելու, թե ի՞նչ է ի վերջո կատարվում կոմբինատում:

Սակայն որեւէ պատասխան չի ստացվել գլխավոր սեփականատիրոջից:

Մայիսի 11-ին, ժամը 10-ի սահմաններում, ինչպես պայմանավորվել էին մեկ օր առաջ, լեռնագործները կրկին հավաքվել են վարչական շենքի մերձակայքում:

Հանքագործներին ներկայացել է կոմբինատի տնօրեն Մհեր Պոլոսկովը, ով էլ խոստացել է առաջիկա շաբաթներին վերանայել աշխատավարձը, որից հետո ակցիայի մասնակիցները ցրվել են:

Ի դեպ, նույն օրն առավոտյան ժամը 8-ին, 17 ժամ տեւած դադարից հետո, կոմբինատը վերսկսել է աշխատանքը:

Այդ ամբողջ պատմության մեջ, մինչդեռ, ուշագրավ մի հանգամանք կա:

Հանքագործների բողոքի երկրորդ օրը՝ մայիսի 11-ին, ցուցարարները փոխել էին պահանջներն ու կարգախոսները: Չհնչեցին ավազախմբի անդամներին առնչվող պահանջներ: Միայն աշխատավարձերի բարձրացում...

Քաջարանի մեր աղբյուրները հավաստիացնում են, որ մայիսի 10-ին՝ մեկօրյա դադար հայտարարելուց հետո, ակցիայի ակտիվ մասնակիցների հետ որոշակի «բացատրական աշխատանք» է տարվել արհկոմի նախագահ, կլանի երդվյալ սպասավոր Դավիթ Գեւորգյանի կողմից: Վերջինս կարողացել է մարդկանց համոզել, որ հանքագործները մայիսի 11-ին բողոքի դուրս գան բացառապես աշխատավարձերի բարձրացման պահանջով: Նույնիսկ վարձակալվել են մարդիկ, ովքեր ցույցի ժամանակ գոհության խոսքեր պիտի հնչեցնեին Վահե Հակոբյանի ու Մհեր Պոլոսկովի հասցեին...

Մնում է սպասել, որ խոստացած ժամանակահատվածում Մհեր Պոլոսկովը կբարձրացնի լեռնագործների աշխատավարձը:

Մի հարց, այդուհանդերձ, առայժմ անպատասխան է մնացել: Ընդ որում՝ ոչ սովորական հարցի մասին է խոսքը:

Մայիսի 10-ին կոմբինատի աշխատանքները դադարեցվել են, որը տեւել է մոտ 17 ժամ:

Հավատացեք, որ դա (եթե ոչ աննախադեպ) բացառիկ իրողություն էր առնվազն անկախության տարիների կտրվածքով:

Ո՞ւմ կարգադրությամբ եւ ի՞նչ պատճառաբանությամբ է դադարեցվել հանքարդյունաբերական հսկայի գործունեությունը թեկուզեւ մի քանի ժամով:

Դա արտադրական-տեխնիկական անհրաժեշտությա՞մբ էր պայմանավորված, թե՞ սաբոտաժ էր, զգուշացում...

Հ.Գ.

Մայիսի 9-ին Ստեփանակերտից Սյունիք վերադարձած Վահե Հակոբյանը չի գնացել մարզպետարան, այլ՝ պրոֆիլակտորիա՝ իր խրախճանքի վայր: Մայիսի 10-ին նույնպես նա մարզպետարան չի գնացել: Մինչեւ կեսօր եղել է Քաջարանի կոմբինատում, որից հետո հեռացել մարզից...

 

«Սյունյաց երկիր»

 

Հայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին

23.10.2026 14:11

Դատարանը կարճել է Գևորգ Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում վերականգնելու գործի վարույթը

23.10.2026 11:51

ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում

23.10.2026 10:57

Պահա՛նջ՝ չեղարկե՛լ «Թրամփի ուղին»․ Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛

23.10.2026 10:46

Վլադիմիր Պուտինը հայտարարությամբ է հանդես եկել

23.10.2026 10:29

Ասատրյանին և Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և կարճվել վարույթները

23.10.2026 10:19

ԲՌՆԱԿՈԹ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՕՐԸ՝ ՏՈՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

22.10.2026 16:53

Սիսիանում 15 և 16-ամյա դեռահասները խաղալիք ատրճանակով կրակել են 9-ամյա երեխայի վրա, ապա սպառնացել

22.10.2026 15:30

«Կփորձենք Սահմանադրության հարցում համոզել ընդդիմությանը, եթե չստացվեց, կգնանք ուրիշ սցենարներով, այդ թվում՝ կարող ենք նաեւ արտահերթ ընտրություններ անել»․ Փաշինյան

22.10.2026 15:20

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների՝ սահմանը հատած ադրբեջանցին վերադարձվել է, ՀՀ ԱԱԾ-ն ո՛չ հերքում է, ո՛չ հաստատում

22.10.2026 15:06

«Կարծում եմ՝ 2027-2028 թվականներին խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի»․ Փաշինյան

22.10.2026 15:02

ԹՐԻՓՓ-ի իրականացումը մտնում է գործնական փուլ. Նիկոլ Փաշինյան

22.10.2026 12:32