Տղաները մեկնում են ծառայության

12.01.2017 13:20
2011

Մարզկենտրոնում հունվարի 12-ին մեկնարկեց ձմեռային զորակոչը: Զինակոչիկների առաջին խումբը, թվով 26 հոգի, մեկնեց հանրապետական հավաքակայան: Այդ առթիվ Կապանի զինկոմիսարիատի առջեւի պուրակում տեղի ունեցավ հանրահավաք, որին մասնակցում էին երկրորդ աշխարհամարտի եւ թիկունքի վետերաններ, Արցախյան գոյամարտի եւ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ, պետական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, զինակոչիկների հարազատներ եւ մտերիմներ: Հանրահավաքը ներածական խոսքով բացեց Կապանի զինկոմ, փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանը, ով կարեւորեց հանգամանքը, որ նորակոչիկները փոխարինելու են գնում ապրիլյան պատերազմի քուրայով անցած իրենց ավագ ընկերներին: Նա շնորհակալություն հայտնեց զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի բոլոր անդամներին՝ կատարած աշխատանքի համար, ապա «Կապանի ԲՈՒԱՏ» ՓԲ ընկերության վարորդ Արթուր Առաքելյանին հանձնեց պաշտպանության նախարարի շնորհակալագիրը՝ զինակոչիկներին հանրապետական հավաքակայն տեղափոխելու գործում բարձր պատասխանատվություն ցուցաբերելու համար:

ՀՀ պաշտպանության նախարարի պատվոգրով պարգեւատրվեցին ապրիլյան պատերազմի մասնակիցներ, տանկիստներ Ռուսլան Խաչատրյանը, Արթուր Ստեփանյանը, հայրենիքի սահմանների պաշտպանությանն ակտիվ մասնակցելու եւ առաջնագծում մարտական խնդիրները բարեխղճորեն կատարելու համար: Պաշտպանության նախարարի շնորհակալագիր հանձնվեց ապրիլյան պատերազմի մասնակից Միհրան Առաքելյանի հորը՝ Քաջարանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Զոհրապ Առաքելյանին (զինվորը կզորացրվի մոտ օրերս): Հանրապետության զինկոմ, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանի պատվոգրերը հանձնվեցին հրետանավորներ Արտյոմ Առաքելյանին, Նարեկ Ղազարյանին՝ ապրիլյան մարտական գործողություններին ակտիվ մասնակցության համար:

Հայրենիքի ապագա պաշտպաններին բարեմաղթանքի խոսքեր հղեցին Կապանի վետերանների միավորման խորհրդի նախագահ Ռաֆիկ Հարությունյանը, Արցախյան գոյամարտի եւ ապրիլյան քառօրյայի մասնակից Սուրիկ Հովսեփյանը, Սյունիքի մարզպետարանի զորահավաքային բաժնի պետ Արսեն Գրիգորյանը: Զորակոչիկներին Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի կողմից հանձնվեցին փոքրիկ նվերներ՝ առաջին անհրաժեշտության պարագաներ: Հայրենասիրական բանաստեղծության ասմունքով հանդես եկավ N13 հիմնական դպրոցի աշակերտուհի Անգելինա Հովհաննիսյանը:

- Անփորձանք ծառայություն ենք մաղթում մեր կրտսեր ընկերներին, Աստված բոլորին պահապան, եթե հարկ լինի, կկանգնենք սահմանների պահապան զինվորների կողքին, ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ հույսներս մեզ վրա պիտի դնենք, - ասաց պահեստազորի սպա, լեյտենանտ Արթուր Ստեփանյանը:

Ոգեւորիչ բացականչությունների եւ բարի մաղթանքների ներքո նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը մեկնեց հանրապետական հավաքակայան:

Սիսիանի Ազատամարտի հրապարակում զինակոչիկներին հայոց բանակ էին ճանապարհում քաղաքային իշխանությունների, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, տարբեր տարիքի եւ զբաղմունքի մարդիկ, հարազատներ եւ բարեկամներ: Հայրենիքի ապագա պաշտպաններին բարի ճանապարհ եւ անփորձանք ծառայություն մաղթեցին Սիսիանի զինկոմ Մինաս Մկրտչյանը, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Այնուհետեւ նորակոչիկները ծաղիկներ դրեցին մերօրյա ազատամարտի նահատակ Վուրգ Ոսկանյանի հուշարձանին: Սիսիանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեր Պարգեւ քահանա Զեյնալյանը պահպանիչ աղոթք կարդաց, նրանց հորդորեց սիրել եւ փայփայել հայոց բանակը: Նորակոչիկները, չխախտելով ավանդույթը, հարգանքի տուրք մատուցեցին Սիսիանի քաղաքային պանթեոնում ննջող նահատակների հիշատակին, ծաղիկներ դրեցին նրանց շիրիմներին եւ նոր մեկնեցին հայրենի քաղաքից սահմանադրական պարտքը կատարելու:

Ձմեռային զորակոչի առաջին հավաքի ժամանակ Գորիսից 25 զինակոչիկ մեկնեց զինծառայության: Գորիս համայնքի ղեկավար Վաչագան Ադունցը համոզմունք հայտնեց, որ նրանք առնականացած կվերադառնան զինվորական ծառայությունից: Գորիսի զինկոմ, գնդապետ Մելիքսեթ Պողոսյանն իր խոսքում նորակոչիկներին հիշեցրեց մեր պատմություն հիշարժան էջերը, վստահեցրեց, որ մերօրյա զինվորները հայոց պատմության նոր էջերի կերտողներն են լինելու: Տղաներին բանակ ճանապարհելիս ծնողների, հարազատների մեջ միախառնվել էին ժպիտն ու արցունքը, հնչում էին քաջալերանքի խոսքեր…

2007թ. ձմեռային զորակոչի առաջին հավաքը Մեղրիում տեղի կունենա հունվարի 19-ին:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08