Բաքվի դատարանում դատախազն ընթերցել է 13 հայ ռազմագերիների գործով մեղադրական եզրակացությունը

29.06.2021 15:06
1391

Բաքվի վերաքննիչ դատարանում ընթանում է 13 հայ ռազմագերիների դեմ քրեական գործով դատավարությունը, նիստը վարում է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Էլդար Իսմայիլովը:

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, դատավարությանը մեղադրյալներին ներկայացվել են դատարանի կազմն ու պետական դատախազը: Դատարանն այնուհետև մեղադրյալներին բացատրել է նրանց իրավունքները: Դատավորը նշել է, որ նրանք կարող են հրաժարվել ցուցմունք տալուց, բողոքարկել դատարանի կազմի և պետական դատախազի դեմ:

Այնուհետև դատախազը կարդացել է մեղադրական եզրակացությունը: Ռազմագերիներին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 214, 228, 279, 318 հոդվածներով:

Դատարանի առջև են կանգնել Հայկազ Կորյունի Հովհաննիսյանը, Վարազդատ Անուշավանի Մանուկյանը, Դավիթ Ստեփանի Ստեփանյանը, Լևոն Աշոտի Թոսունյանը, Արթուր Էդուարդի Բաղդասարյանը, Սերոբ Սուրենի Ավագյանը, Վարազդատ Սերյոժայի Հարությունյանը, Ժորա Վանոյի Մանուկյանը, Հրայր Հրաչի Հերաբյանը, Նարեկ Աղայի Գասպարյանը, Գրիգոր Գագայի Կուրեղյանը, Աշոտ Արտակի Գևորգյանը, Մարտին Մուշեղի Հաղրամանյանը:

Նրանք մեղադրվում են «ահաբեկչության և դիվերսիայի համար» (չակերտները-Խմբ.): Ըստ ադրբեջանական կողմի` նրանք անցած տարվա նոյեմբերի 26-27-ը հատել են «Ադրբեջանի պետական սահմանն ու Հադրութի հյուսիս-արևմտյան հատվածի անտառային տեղանքում մարտական դիրքեր զբաղեցրել, այնուհետև մինչ դոկտեմբերի 13-ը զինված հարձակումներ իրագործել» (չակերտները-Խմբ.):

ankakh.com

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40