ԲԱՔՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՋԱՐԴԵՐԸ 1990 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 13-19. ՀԵՐԹԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

13.01.2025 16:06
655

Խորհրդային Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի շուրջ 1,7 մլն բնակիչներից ավելի քան 200 հազարը հայեր էին: Բնորոշ է, որ Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից նրանց անվտանգության, հետագա ճակատագրի հարցը կապվում էր Ղարաբաղի հարցի ընթացքի հետ ոչ միայն ադրբեջանական ղեկավարության, այլ անգամ խորհրդային բարձրագույն ղեկավարության կողմից: Այսպես, ԽՄԿԿ ԿԿ-ի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը Զորի Բալայանին և Սիլվա Կապուտիկյանին 1988 թ. փետրվարի 25-ի հանդիպման ժամանակ հարցադրման ձևով նշեց. «Իսկ դուք մտածե՞լ եք Բաքվում ապրող 207 հազար հայերի ճակատագրի մասին»:

Բաքվի հայության՝ 1905 թ. փետրվարյան, 1918 թ. սեպտեմբերյան ջարդերին հաջորդեցին 1988 թ. նոյեմբերյան և 1990 թ. հունվարյան կոտորածները, որոնց հետևանքով Բաքուն իսպառ դատարկվեց հայերից: Բաքվի հայության ջարդերն իրականացվեցին Ադրբեջանի իշխանությունների և Ժողովրդական ճակատի սերտ համագործակցությամբ: Հայերին ծեծում էին, կողոպտում, թալանում էին գույքը, բռնաբարում էին, սպանում էին հրազենով, դանակներով, մետաղյա ձողերով, դուրս էին շպրտում շենքերի պատուհաններից, կենդանի կամ մեռած մարդկանց այրում էին խարույկների վրա. մի խոսքով գործի էին դրվում այնպիսի մեթոդներ, որպիսիք կիրառվում էին թե՛ աբդուլհամիդյան ջարդերի, թե՛ Հայոց ցեղասպանության և թե՛ հետագա տարիներին տեղ գտած բռնությունների ժամանակ: Այս հանգամանքը շեշտված է նաև 1990 թ. ապրիլքսանչորսյան տրանսպարանտներից մեկում՝ «Ապրիլի 24, Սումգայիթ, Բաքու. նույն ձեռագիրն է»: Ակնհայտ է, որ ժողովրդական ընկալմամբ «Բաքու» տեղանունը «Սումգայիթ»-ի նմանողությամբ ևս ստացավ ցեղասպանության հոմանիշի կարգավիճակ: Ինչպես և Սումգայիթի պարագայում էր, այստեղ ևս, անգամ ադրբեջանցի ականատեսների վկայությամբ, «երբ տեղի էին ունենում հայերի զանգվածային սպանությունները, միլիցիան և օրինապահ մարմիններն ընդհանրապես չէին միջամտում»:

Խորհրդային զորամիավորումները մտան քաղաք միայն այն ժամանակ, երբ վտանգվեց խորհրդային կարգերի գոյությունը: Բաքվում հայկական կոտորածների զոհերի թիվը գերազանցում է 400-ը, սակայն հայ բնակչության ջարդերի վերաբերյալ գործի քննություն այդպես էլ չկատարվեց: Ժողովրդի կողմից միանշանակորեն «հերթական ցեղասպանություն» ընկալվող հայերի կոտորածները հերթական անգամ չդատապարտվեցին:

Հայության նկատմամբ իրականացված ցեղասպանության պաշտոնական չճանաչումը համաշխարհային հանրության մի շարք կարևոր սուբյեկտների կողմից, թուրքական իշխանությունների տասնամյակներ շարունակվող ակտիվ մերժման քաղաքականությունը, նպաստում են ցեղասպանական գործողությունների շարունակականությանը, ինչին մենք ականատես եղանք նաև 2020 թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին:



 

Սողանքներից ու երաշտից մինչև անտառների վերականգնում․ Հայաստանի կլիմայական ռիսկերը և COP17-ի թիրախները

05.10.2026 16:12

Մեղրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 16:08

Արարատ Միրզոյանը ներկայացրել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները

05.10.2026 15:39

Մի ադրբեջանցի հարիֆ եկավ, պայթեցրեց իշխանությունների խաղաղության փուչիկը

05.10.2026 15:14

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

05.10.2026 14:54

Դավիթ Սանամյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

05.10.2026 13:00

«Տիգրանաշենը միշտ մերն է եղել». Հրանտ Բագրատյան

05.10.2026 12:41

Երեխաներին պաշտպանած կնոջ կյանքի համար պայքարը շարունակվում է. նոր մանրամասներ

05.10.2026 12:12

Սյունիքում անվտանգային և պետական կառավարման նոր համակարգերի ներդրումը վաղուց հասունացած հարց է

05.10.2026 11:51

Օդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կբարձրանա

05.10.2026 11:44

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14