Բաքվի վերջին հայտարարությունը մեզ համար անսպասելի էր. Մհեր Գրիգորյան

08.12.2021 12:38
1363

Ալիևի հայտարարությունը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ անակնկալ է եղել Հայաստանի իշխանությունների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հույս հայտնելով, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի աշխատանքը կշարունակվի այն հիմնական սկզբունքների շուրջ, որոնք արդեն իսկ համաձայնեցված են:

«Բաքվի վերջին հայտարարությունը մեզ համար անսպասելի էր: Ենթադրվում էր, որ մոտ օրերը մենք կշարունակենք աշխատանքային խմբի աշխատանքը: Հուսով եմ, որ իրադրությունը կվերադառնա կառուցողական հուն, և մենք կշարունակենք աշխատանքն այն հիմնարար սկզբունքների շրջանակում, որոնք արդեն իսկ համաձայնեցված են»,- ասել է Մհեր Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ «աշխատանքային խմբի բոլոր նիստերը մինչև հիմա անցել են կառուցողական երկխոսության ձևաչափով»: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ աշխատանքային խմբի շրջանակում կողմերը «փոխըմբռնում են ունեցել երկաթգծային ենթակառուցվածքի վերականգնման ու ապաշրջափակման հարցերով»: «Նաև կար ընկալում, որ ճանապարհների ինքնիշխանությունը պատկանելու է այն երկրներին, որոնց տարածքով դրանք անցնելու են, և այդ ճանապարհները, իրենց հերթին, լինելու են այն երկրի իրավասության ներքո, որտեղով դրանք անցնելու են: Այլ հարցերով դեռևս մնում են նրբերանգներ»,- ընդգծել է ՀՀ փոխվարչապետը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի աշխատանքային խմբի վերջին նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին Մոսկվայում:

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40