Բաքվից հայտարարում են՝ ուժ են հավաքում «Զանգեզուրի միջանցքի» բացման համար»․ ադրբեջանագետ

31.03.2025 20:52
961

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․  «Ադրբեջանի պետական հեռուստաընկերության՝ «AZ TV»-ի կիրակնօրյա գլխավոր թողարկման ժամանակ հերթական անգամ Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»։ Հաղորդման ժամանակ կադրեր են ցուցադրվում Թալինից ու Ագարակից, խոսվում է գոյություն չունեցող «վերադարձի իրավունքի» մասին։ Վերջում էլ հաղորդավարը ամփոփում է, որ գալու է օրը, երբ կհասնեն «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, քանի որ ուժ են հավաքում այդ օրվա համար։

Ես շարունակում եմ ՊՆԴԵԼ՝ Ադրբեջանը ունի զավթողական, շատ վտանգավոր նպատակներ, դրանք էլ ավելի ագրեսիվ ու վտանգավոր են դարձել Արցախում տեղի ունեցած դեպքերից ու դրանց վերաբերյալ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունից հետո։ 

Դրա հետ մեկտեղ Ադրբեջանում շարունակվում է պետական մակարդակով քարոզվել ատելություն ու հայատյացություն։ Վերջին վառ օրինակն էլ այն էր, երբ Ալիևը իր ելույթում միայն 11 անգամ հայերի հանդեպ կիրառեց «թշնամի» տերմինը։ Այս ամենը ՊԵՏՔ է ուղղել Ալիևի դեմ, բայց փոխարենը ՀՀ իշխանությունները զբաղված են Ալիևի սրբադասման ու մաքրազերծման աշխատանքներով…»։ 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40