Դավիթ Դանիելյանի ծննդյան օրն է. շնորհավորում ենք

02.09.2023 09:02
1507

Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանի ծննդյան օրն է...

Տարեդարձը հոբելյանական չէ, մթնոլորտն էլ մարզում և հայոց Արցախում այն չէ, որ մերձավորին շնորհավորելու ավանդակարգին ամբողջապես հավատարիմ մնանք, բայց... Ծննդյան օրը (այս դեպքում) առիթ է դիտարկելու հասարակական-քաղաքական կյանքի առաջնագծում կանգնած մեզանից մեկի, Սյունիքը հայաստանյան իշխանության բարձր օղակներում ներկայացնող այրերից մեկի մարդկային, ստեղծագործական նկարագիրը և քաղաքական վարքը, որը ոչ միայն կարևոր է, այլև անհրաժեշտ նորօրյա բոլոր  գործիչների պարագայում:

Եվ ուրեմն՝ թեև 31 տարեկան է դառնում, բայց հասցրել է յուրօրինակ դեմք ու դիմագիծ ունենալ գեղանկարչության ոլորտում: Տասը տարի առաջ էր՝ մասնակցեց միջազգային հեղինակավոր ցուցահանդեսի՝ արժանանալով ճանաչված արվեստագետների գնահատանքին: Դրանից հետո՝ տարիների ընթացքում, ավելի խորն արմատներ ձգեց գույների աշխարհում, որի վկայություններից մեկն էլ մասնակցությունն էր փարիզյան՝ վերջերս կայացած ցուցահանդեսին:

2021-ին Դավիթ Դանիելյանն ընտրվեց Ազգային ժողովի պատգամավոր: Արդյո՞ք արվեստագետի համար ողջամիտ ճանապարհ էր խորհրդարանական աշխատանքներում ընդգրկվելը: Հարցի աներկբա պատասխանը ժամանակը կտա: Սակայն արդեն իսկ ջրի երես են դուրս եկել քաղաքական գործչի հատկանիշներ, որոնք բնորոշ են նրան ու պահանջված ոչ սովորական ժամանակներ ապրող Սյունիքում:

Այսպես՝ կաշկանդված լինելով թիմային-կուսակցական ինչ-ինչ կապանքներով, այդուհանդերձ կարողանում է ունենալ սեփական տեսակետ և դիրքորոշում բազմաթիվ օրախնդիր հարցերի վերաբերյալ: Ընդ որում՝ այդ դիրքորոշումը մանրագործվում է իրականության հետ պարբերաբար առերեսվելու, մարզի բնակավայրերում ժամանակ առ ժամանակ մարդկանց մտահոգություններին ծանոթանալու շնորհիվ:

Մեր լեռնաշխարհի զավակ է, ճանաչված ընտանիքի ներկայացուցիչ, ինչը մղում է նրան՝ սյունիքյան հոգսերին մոտենալ տան զավակի սրտացավությամբ, անկեղծությամբ և ոչ թե ամբոխահաճո տեսիլներ բեմադրելով:

Քանիցս նախաձեռնեց պատգամավորների այցելություններ մարզ՝ առկա խնդիրներին նրանց նույնպես հաղորդակից դարձնելու ու այդ խնդիրները պատկան մարմինների սեղանին դնելու և լուծման հուն մղելու հստակ միտումով:

Իր նախաձեռնությամբ մարզի մի շարք բնակավայրերում ինչ-ինչ՝ առաջին հայացքից գուցե և փոքր թվացող հարցեր է լուծել ու լուծում՝ գոտեպնդելով սահմանում ապրող մարդկանց, փորձելով նրանց ներաշխարհից հնարավորինս դուրս մղել մոռացված-անտեսված լինելու զգացողությունը:

Այդ ամենի շնորհիվ է, որ մարզի ամենատարբեր բնակավայրերից՝ գործադիր իշխանության հետ խնդիր ունենալու դեպքում, նախևառաջ հենց նրան են դիմում:

Իհարկե, Դավիթ Դանիելյանն իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ է և «ՔՊ»-ի խորհրդարանական խմբակցության անդամ, ասել է թե՝ ինքը նույնպես պատասխանատվություն է կրում այդ թիմի քաղաքականության, նաև ձախողումների համար:

Այդ բոլորով հանդերձ՝ տպավորություն ունենք, որ ինքն առնվազն համաձայն չէ նրանց հետ, ովքեր փորձում են մոռացության մատնել Սյունիքի անդամահատված լինելու փաստը՝ իբր ոչինչ չի պատահել մեր երկրամասում 2020 թ. դեկտեմբերի 18-ից հետո:

Տպավորություն ունենք, որ համաձայն չէ այն գործելակերպին, որ ինչ-ինչ հանդեսներով ու գաստրոնոմիական խրախճանքներով փորձ է արվում պատրանք ձևավորել, թե սյունեցին անհաղորդ է արցախցու ցավին, թեև Մեծ և Փոքր Սյունիքների լինելությունն այսօր էլ պայմանավորված է միմյանցով, ինչպես դարեր շարունակ:

Եվ չենք ուզում մտածել, թե այդ տպավորությունները կամ ենթադրությունները սոսկ թվացյալ են...

Ահա՝ ինչպիսի ընկալում ունի Դավիթ Դանիելյանի կերպարը հազարավոր սյունեցիների մեջ:

Ահա՝ ինչու ենք բարձրաձայնում՝ ծնունդդ շնորհավոր, հարգելի Դավիթ Դանիելյան, Ձեզ՝ հաջողություններ կերպարվեստի անեզր աշխարհում, խորհրդարանական աշխատանքում և, անշուշտ, անձնական կյանքում:

«Սյունյաց երկիր»

Հնագետ Համլետ Պետրոսյանը Հաջիևին մեղադրել է Գանձասարի պատմությունն աղավաղելու մեջ

14.09.2026 10:55

Ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը նման ցինիզմով խոսում Հայաստանի և նրա պատմության մասին. քաղաքագետ

14.09.2026 10:44

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57