Բաքվից սկսած՝ ներկայիս Ադրբեջանի բոլոր տարածքները եղել են հայանուն, հայաբնակ ու հայկական. ակադեմիկոսը՝ Ալիևին

18.08.2021 18:11
3766

 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները Հայաստանի տարածքների վերաբերյալ բացահայտ կեղծիք են և մանիպուլյացիա՝ տարածաշրջանը թուրքական-ադրբեջանական ներկայացնելու նպատակով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը՝ մեկնաբանելով Քարվաճառում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությունները Հայաստանի սուվերեն տարածքների՝ Սյունիքի, Սևանի և Վարդենիսի մասին:

Պատմաբանի խոսքով՝ Ալիևը ասում է, թե իբր Սյունիքը, Սևանը, Վարդենիսը, Երևանը «պատմական ադրբեջանական հողեր են», մինչդեռ նախ՝ ներկայիս Ադրբեջան կոչվող հանրապետության տարածքը ոչ մի կապ չունի պատմական Ատրպատականի՝ Իրանի հյուսիսային շրջանների հետ, որից թուրքերը պարզապես գողացել են անվանումը՝ 1918 թ. այդ արհեստածին պետությունը ստեղծելիս: Եվ երկրորդ՝ մինչև 14-15-րդ դդ., երբ տարածաշրջան ներթափանցեցին թուրքմենական ցեղերը, և առավել ևս՝ մինչև 11-րդ դ., երբ առաջին անգամ տարածաշրջանում հայտնվեցին սելջուկ-թուրքերը, մեր տարածաշրջանում՝ ներառյալ Արևելյան Հայաստանը, Վրաստանը, Արևելյան Անդրկովկասը և Հյուսիսային Իրանը, թուրքական որևէ տեղանվանման կամ թուրքական տարրի մասին խոսելը պարզապես ծիծաղելի է:

«Ուրեմն, Ադրբեջանի Բաքու մայրաքաղաքից սկսած՝ Ատրպատականի, Շաքիի, Շիրվանի, ամբողջ «Հայոց Արևելից Կողմանց», այսինքն՝ Մեծ Հայքի Ուտիք, Արցախ, Փայտակարան նահանգների տարածքները՝ բոլորը եղել են հայանուն և հայաբնակ ու հայկական, որտեղ խոսել թուրքական որևէ տարրի մասին մինչև 11-րդ դարը ուղղակի ծիծաղելի է», - ընդգծեց Աշոտ Մելքոնյանը:

Պատմության ինստիտուտի տնօրենը իր այս պնդումը հիմնավորում է պատմական այն հայտնի փաստերով, որ մինչև 14-15-րդ դդ., երբ Արևելյան Հայաստան և Արևելյան Անդրկովկաս ներթափանցեցին թուրքմենական ցեղերը, առավել ևս՝ մինչև 11-րդ դարը, երբ առաջին անգամ մեր տարածաշրջանում հայտնվեցին թյուրքական ցեղերը՝ ի դեմս սելջուկ-թուրքերի, որևէ թուրքական տեղանուն այս տարածաշրջանում չի եղել:

«Հատուկենտ թուրքեր տարածաշրջանում հայտնվել են միայն 9-րդ դարում, երբ արաբները վարձել են թուրք վարձկան-զինվորականների, որոնց թվում էր, օրինակ, հայտնի զորավար Բուղան, որը 9-րդ դ. կեսերին արշավեց Հայաստանի շրջաններով՝ Վասպուրականով, Սյունիքով և Արցախով և ծանր պարտություն կրեց հատկապես Արցախում՝ Քթիշ ամրոցում (854 թ.) Եսայի Աբու Մուսե իշխանից»,- հավելեց մասնագետը:

«Ընդհանրապես Արևելյան Հայաստանի և Արևելյան Անդրկովկասի տեղանունների թուրքացման գործընթացը սկսվել է 14-15-րդ դդ., երբ թուրքմենական ցեղերը այստեղ հաստատեցին իրենց տիրապետությունը: Օրինակ, Հյուսիսային Իրանի տարածքի իրանախոս բնակչությունը աստիճանաբար դարձավ թուրքախոս: Թեպետ այդ թուրքախոս բնակչությունն էլ հետագայում՝ 15-րդ դարի վերջին, կյանքի կոչեց իրանական Սեֆյան պետությունը: Սեֆյանները, լինելով պարսիկ, թուրքախոս էին: Եվ, բնականաբար, այս երևույթը նկատվեց նաև Արևելյան Հայաստանի տարածքում: Բայց դա բացարձակապես չի նշանակում, թե դրանից առաջ այդ տեղանունները հայկական չէին: 14-15-րդ դդ. առաջ, առավել ևս՝ 11-րդ դ. առաջ, որևէ թուրքական տեղանուն այս տարածաշրջանում չէիք կարող գտնել», - ասաց Մելքոնյանը:

Պատմաբանը նաև նկարագրեց, թե ինչպես է տեղի ունեցել տեղանունների թուրքացումը նշված ժամանակաշրջանում՝ քոչվորներին հատուկ պարզունակ ոճով և նրանց ցածր մտավոր կարողություններին համապատասխան. «Թուրքերը ինչպես որ տեսնում էին տվյալ տարածքը, այդպես էլ կոչում էին: Ասենք, եթե պղտոր ջուր էր լինում՝ «Կարա-Սու» էին անվանում, կամ երեք եկեղեցի էին տեսնում՝ դառնում էր «Ուչ Քիլիսե», տեսնում էին չորս եկեղեցի՝ դառնում էր «Դորթ Քիլիսե» և այդպես շարունակ»:

«Այնպես որ, այն, ինչ այսօր ասում է Ալիևը, բացահայտ կեղծիք է և մանիպուլյացիա՝ տարածաշրջանը թուրքական-ադրբեջանական ներկայացնելու նպատակով»,- եզրակացնում է Աշոտ Մելքոնյանը:

Քաղաքակիրթ աշխարհը և այդ թվում՝ գիտական հանրությունը, պատմաբան Աշոտ Մելքոնյանի խոսքով, շատ լավ գիտի այդ ամենը և հասկանում է, որ ադրբեջանական պատմագրությունը ամբողջությամբ կեղծված է և իրական գիտության հետ որևէ կապ չունի: Բայց այլ հարց է, որ Ադրբեջանը, գործի դնելով իր ֆինանսական միջոցները, տարածում է այդ կեղծիքները ամբողջ աշխարհով մեկ այն հաշվարկով, որ «եթե սուտը 100 անգամ կրկնես՝ այն կարող է ճշմարտություն թվալ»:

«Համենայնդեպս, կարծում եմ, որ քաղաքակիրթ աշխարհի մեծագույն մասը, մասնավորապես նկատի ունեմ Եվրոպան, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը՝ իրենց մտավորական շրջաններով և մասնագիտական հանրություններով հանդերձ, շատ լավ գիտեն իրական պատմությունը: Երբ առիթ է ներկայանում, օրինակ՝ ռուսաստանցի մտավորականները, միշտ ասում են, որ ծիծաղելի է խոսել ադրբեջանական հնագույն մշակույթի մասին, որովհետև դա շինծու, թուրքացած իրանական էլեմենտի հիմքի վրա Արևելյան Անդրկովկասում ստեղծված կեղծ մշակույթ է, էլ չեմ ասում՝ նաև քաղաքական հանրույթ՝ ի դեմս այսպես կոչված Ադրբեջանական Հանրապետության»,- ընդգծեց զրուցակիցը:

Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ ադրբեջանցիները և Ադրբեջան կոչվող պետությունը այսօր ինքնության փնտրտուքի մեջ են, քանի որ գրպանել են իրենց գրեթե բոլոր հարևանների՝ հայերի, վրացիների, լեզգիների, իրանցիների և նույնիսկ ցեղակից թուրքմենների պատմությունն ու մշակույթը: Եվ այդ խառնաշփոթը այն աստիճանի անհեթեթության է հասել, որ մի կողմից իրենց համարում են կովկասյան Աղվանքի ժառանգներ, այսինքն՝ տեղաբնիկներ, մի կողմից՝ հնդեվրոպական, մյուս կողմից էլ՝ թուրքալեզու, որովհետև արյունակից են միջինասիական ժողովուրդներին և օսմանյան թուրքերին:

Մեր հարցին՝ ո՞րն է ադրբեջանցիների ճիշտ ինքնանվանումը, պատմաբանը պատասխանեց՝ «կովկասյան թաթարներ»: Եվ ավելացրեց. «թաթար» իմաստով նշանակում է «քոչվորներ»:

Ինչ վերաբերում է հարցի քաղաքական կողմին՝ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը կարծում է, որ ինչպես Ալիևի սանձարձակ հայտարարությունները «Զանգեզուրի միջանցքի», Սևանի, Երևանի, հիմա էլ՝ Վարդենիսի մասին, այնպես էլ առհասարակ Ադրբեջանի ագրեսիվ և ռազմատենչ վարքագիծը սահմանին պայմանավորված է այն հանգամանքով, որ Թուրքիան և Ադրբեջանը, օգտվելով 44-օրյա պատերազմում արձանագրած հաջողություններից, կարծում են, թե հիմա ամենահարմար պահն է պանթուրքիզմի ծրագիրը կյանքի կոչելու համար:

Սակայն Պատմության ինստիտուտի տնօրենը հանգել է այն եզրակացությանը, որ Հայաստանի Հանրապետությունից բացի՝ տարածաշրջանում կան նաև այլ զորեղ ուժեր, մասնավորապես՝ Իրանը և Ռուսաստանը, որոնց ամենևին էլ ձեռնտու չէ այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքը»՝ անկախ նրանից, թե ինչ են դրա տակ հասկանում Բաքուն և Անկարան:

«1921 թ. հուլիսի կեսերին Զանգեզուրից Գարեգին Նժդեհի հեռանալուց հետո խորհրդային պետության ձեռքը ոչ ոք չէր կարող բռնել, եթե նա որոշեր Զանգեզուրը հանձնել Ադրբեջանին: Եթե չարեց, ուրեմն հասկանում էր, որ այդ հայկական սեպը պանթուրքիզմի ճանապարհին ամենամեծ խոչընդոտն է»,- եզրափակեց Մելքոնյանը:

Իլհամ Ալիևը օգոստոսի 17-ին, Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական հսկողության տակ անցած Շահումյանի շրջանի (պատմական հայկական Վայկունիք գավառի) Քարվաճառ քաղաքում ադրբեջանական դրոշ բարձրացնելու արարողության ժամանակ, հայտարարել էր, թե իբր Վարդենիսի շրջանի (ՀՀ Գեղարքունիքի մարզ) «իսկական անունը» «Բասարգեչար» է, և կոչ էր արել ադրբեջանցի լրագրողներին և քաղաքացիներին այսուհետ իրենց ռեպորտաժներում և խոսակցական լեզվում Վարդենիսի փոխարեն օգտագործել այդ տեղանունը: Ալիևը չի խորշել նաև հերթական անգամ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսելուց՝ հայտարարելով, թե իրենք այդ «միջանցքը» կօգտագործեն՝ ադրբեջանցիներին «Զանգեզուր և Սևան վերադարձնելու» նպատակով:

Արամ Սարգսյան

«Միասնության թևեր»-ի անդամները վաղը ակցիա կանցկացնեն Կառավարության դիմաց՝ ներկայացնելով Ադրբեջանի ներխուժումների վերաբերյալ փաստաթուղթ

11.03.2026 23:02

Կապանի կարեւորագույն նախագծերից

11.03.2026 22:29

Ընտրություններին կուսակցությունների անցողիկ շեմը իջել է 4%, դաշինքներինը բարձրացել՝ 8-10%

11.03.2026 19:52

Հայաստանը պատրաստ է հենց այսօր՝ Կոռնիձոր–Գորիս–Եղեգնաձոր–Երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի Արևմտյան շրջանների և Նախջևանի միջև ավտոմոբիլային կապը․ Փաշինյան

11.03.2026 19:45

Դատարանի որոշմամբ՝ Գագիկ Ծառուկյանը ճանաչվեց անմեղ

11.03.2026 19:33

Ուժեղ տնտեսությամբ կհասնենք երաշխավորված խաղաղության․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

11.03.2026 19:24

Իրանն այնքան ժամանակ հարվածներ կհասցնի, մինչև հասնի հակառակորդի կապիտուլյացիայի. ԻՀՊԿ

11.03.2026 16:40

Ադրբեջանում հայ բանտարկյալներին արգելվում է Աստվածաշունչ ստանալ. USCIRF

11.03.2026 16:33

«Արևմտյան Զանգեզուրի» տեղանունների բառարանը «հոգևոր վերադարձ» է պատմական տարածքներ․ այն հերթական ապացույցն է, որ «Զանգեզուրի մարզը» «բնիկ ադրբեջանական տարածք» է․ Ազիզ Ալեքբերլի

11.03.2026 16:26

Փախստական դարձած ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն և առհավետ տնավորվեն ՀՀ-ում. Փաշինյանը՝ Եվրոպական խորհրդարանում

11.03.2026 15:58

Հայաստանը պետք է դիտարկել որպես տարածաշրջանային կենտրոն՝ հարևան շուկաներ մուտք գործելու համար, Երևանում ասել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարության ներկայացուցիչ Անաստասիա Իվանովան

11.03.2026 15:02

Իրանը երեք պայման է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու համար

11.03.2026 12:48