Ուժերի միջև հեռավորության ապահովումը միջադեպերի նվազեցման էական տարր. Շառլ Միշելի հայտարարությունը եռակողմ հանդիպման արդյունքներով

07.04.2022 12:36
3185

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարություն է տարածել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքներով:

 Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ ԵԽ նախագահ Շառլ Միշելը վերահաստատել է ԵՄ հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ, սերտորեն աշխատելու լարվածությունը հաղթահարելու և հասնելու նրան, որ Հարավային Կովկասը լինի անվտանգ, կայուն, խաղաղ և բարգավաճ՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց: Ընդգծվում է, որ ղեկավարներն ամփոփել են 2021 թվականի դեկտեմբերին Բրյուսելում իրենց վերջին հանդիպումից և 2022 թվականի փետրվարին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ իրենց տեսակոնֆերանսից հետո տեղի ունեցած զարգացումները: Նշվում է նաև ստանձնած պարտավորությունների կատարման առաջընթացի մասին:

Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղում վերջերս ստեղծված լարվածությունը և վերահաստատել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին լիովին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը։ «Նրանք ողջունել են 2022 թվականի մարտի 30-ին ԵՄ հովանու ներքո Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումը և պայմանավորվել են այս ներգրավվածությունը շարունակելու անհրաժեշտության մասին՝ ապահովելու ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը համարժեք հետևողականություն»,-ասված է հայտարարությունում:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդգծել է երկու կողմերի մարդասիրական ժեստերի կարևորությունը՝ վստահության և խաղաղ գոյակցության խթանման համար։ Նա նաև շեշտել է բոլոր հումանիտար խնդիրների ամբողջական և արագ լուծման անհրաժեշտությունը, այդ թվում՝գերության մեջ պահվողների ազատումը և անհետ կորածների խնդրի համակողմանի լուծումը: Միշելը նաև հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ նախաձեռնությանը: «ԵՄ-ն նաև կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման միջոցառումներին, ինչպես նաև հումանիտար ականազերծման ջանքերին, այդ թվում՝ շարունակելով փորձագիտական խորհրդատվության տրամադրումը և ավելացնելով ֆինանսական օգնությունը, այդ թվում օգնությունը՝ հակամարտությունից տուժած բնակչությանը»,-ասված է հայտարարությունում:

Նախագահ Միշելը նշել է Հայաստանի վարչապետ Փաշինյանի, և Ադրբեջանի նախագահ Ալիևի ցանկությունը՝ արագորեն շարժվել դեպի երկրների միջև խաղաղության համաձայնագիրը։ «Այդ նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել արտաքին գործերի նախարարներին հանձնարարել աշխատել խաղաղության ապագա պայմանագրի նախապատրաստման վրա, որը կլուծի բոլոր անհրաժեշտ խնդիրները»,-ասվում է հայտարարությունում:

Հայտարարությունում նշվում է, որ երկկողմանի սահմանազատումը և սահմանագծումը կարևոր նշանակություն կունենա: Այդ նպատակով, համաձայն Սոչիի 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարության, պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև մինչև ապրիլի վերջ ձևավորել համատեղ հանձնաժողով։ Համատեղ սահմանային հանձնաժողովի մանդատը լինելու է.

  1. Սահմանազատել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը
  2. Ապահովել կայուն անվտանգ իրավիճակ՝ սահմանագծի երկայնքով և մերձակայքում:

Նախագահ Միշելը նաև շեշտել է, որ ուժերի միջև համապատասխան հեռավորության ապահովումը միջադեպերի կանխարգելման և լարվածության նվազեցման էական տարր է։ Միշելը վերահաստատել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ տրամադրելու խորհրդատվություն և աջակցություն:

Ղեկավարները քննարկել են նաև կապի, ենթակառուցվածքի վերականգնման հարցը՝ մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի միջև, ավելի լայն առումով՝ Հարավային Կովկասում: Նախագահ Միշելը ողջունել է երկաթուղային գծերի վերականգնմանն ուղղված քայլերը՝ միաժամանակ խրախուսելով Հայաստանին և Ադրբեջանին գտնել արդյունավետ լուծումներ ճանապարհային կապերի վերականգնման համար։ Նշվում է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել կապերի զարգացման հարցում, այդ թվում՝ իր տնտեսական և ներդրումային ծրագրին համապատասխան և օգտագործելով առաջարկվող տնտեսական խորհրդատվական ֆորումը ընդհանուր նախագծերը բացահայտելու համար:

artsakhpress.am

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02