Բաքվում անցկացվել է «Ղարաբաղի և Զանգեզուրի մշակութային ժառանգությունը հնագիտական և ազգագրական հետազոտություններում» խորագրով գիտաժողով

15.01.2025 10:54
681

Նոյեմբեր ամսին Բաքվում՝ Ադրբեջանի Գիտությունների ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտում տեղի ունեցավ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գուդրաթ Իսմայիլզադեի 90-ամյակին նվիրված  և  «Ղարաբաղի և Զանգեզուրի մշակութային ժառանգությունը հնագիտական և ազգագրական հետազոտություններում» խորագիրը կրող գիտաժողովը: Գիտաժողովում շեշտվում էր, որ Իսմայիլզադեն մեծ ներդրում է ունեցել Ղարաբաղում հնագիտական հուշարձանների հայտնաբերման, գրանցման, հետազոտության, լուսաբանման հարցում, որով զբաղվել է նրա գլխավորած արշավախումբը: Հատկապես շեշտվում էր, որ «Ղարաբաղի ազատագրումից հետո» նրա գործը շարունակվելու է, գրում է monumentwatch.org-ը:

Կարող ենք տեսնել, որ ադրբեջանական կողմը Ղարաբաղում ադրբեջանական հնագիտության հիմնադիր է համարում Գուդրաթ Իսմայիլզադեին, ով աշխատել է հիմնականում Ղարաբաղի տարածքում (https://arxeologiya.az/?p=3467): Պատահական չէ, որ ադրբեջանական կողմը Իսմայիլզադեի 90-ամյակի գիտաժողովի վերնագիրը կապել էր Ղարաբաղ և Զանգեզուր տեղանունների հետ: Այս հանգամանքի վրա ուշադրություն հրավիրեց Ադրբեջանի Հնագիտության ինստիտուտի տնօրեն Ֆարհադ Գուլիեվը, ով շեշտեց, որ այդ տարածքների հնագիտական, պատմական իրողությունները փորձել են ոչնչացնել և ջնջել «հայկական օկոպացիայի» ժամանակ (https://azertag.az/ru/xeber/v_bgu_proshla_mezhdunarodnaya_konferenciya_kulturnoe_nasledie_karabaha_i_zangezura_v_arheologicheskih_issledovaniyah-3262904):

Հնագետ Գուդրաթ Իսմայիլզադեն, ով խորհրդային տարիներին կրում էր Իսմայիլով ազգանունը, աշխատել էր թե ԼՂԻՄ տարածքում և ԼՂԻՄ-ի տարածքից դուրս: Նա այդտեղ աշխատել է 1964-1988 թվականներին և նրա գիտական հետաքրքրությունները առնչվում էին վաղ երկրագործական շրջանի, բրոնզ-երկաթե դարերի տարբեր փուլերին և ոչ միայն: Գուդրաթ Իսմայիլովի օգնականը և տեղակալը հայ հնագետ Օֆելյա Դանիելյանն էր: Ինքը Իսմայիլովը հաճախ էր լինում Երևանում, այստեղ մասնակցել է մի շարք գիտաժողովների, գործնական և ընկերական փոխհարաբերություններ է ունեցել հայ հնագետների հետ, ովքեր վերջինիս դրական են հիշում՝ նշելով, որ անձնական հարաբերություններում նա պարկեշտ, կամեցող մարդ էր, ով նաև գոնե խորհրդային տարիներին գիտական առումով հակահայկական, հակագիտական, պատմական իրողությունները խեղաթյուրող հայտարարութուններով, խոսակցություններով, հրատարակություններով աչքի չի ընկել: Իրենք նաև նշում էին, որ Իսմայիլովի գիտական հետաքրքրությունների շրջանակները վերաբերում էին տարածաշրջանի պատմության վաղ փուլերին, ուստի նա չի մեկնաբանել ավելի ուշ շրջափուլերը (թեմայի շրջանակում առանձնապես շնորհակալ ենք ՀՀ ՀԱԻ ավագ գիտաշխատող, պ. գ. թ. Լևոն Պետրոսյանին` իր հուշերով կիսվելու համար):

Կարող ենք տեսնել, որ ադրբեջանական պաշտոնական կողմը լռում է Իսմայիլովի հայ հնագետների հետ ունեցած կապերի մասին, լռում է Իսմայիլովի հայ տեղակալի մասին և ԼՂԻՄ-ում աշխատելիս այլ հայ մասնագետներին ներառելու մասին (շնորհակալ ենք պ. գ. թ. Վարդգես Սաֆարյանին, ով ներկայացրեց Իսմայիլովի Ստեփանակերտում աշխատելու տարիները, նրա հետ ծանոթությունը, արշավախմբում աշխատելը):

Ինքը՝ Իսմայիլզադեն ադրբեջանական լրատվականներին վերջին 30 տարիներին իր տրված հարցազրույցներում նշում էր, որ խորհրդային տարիներին իրենք բավականին լավ հետազոտել էին Ղարաբաղի տարածքը և որ հայ «կոլլեգաները» այդտեղ անելիք չունեն: Ըստ նրա՝ այդ տարածքներում հայերը իրենց, իրենց նախնիներին և պատմությանը վերաբերող ոչ մի բան չեն կարող գտնել և յուրացնել (https://news.day.az/society/223537.html): Իր հարցազրույցների շատերում նաև այդ տարածքները համարում էր օկուպացված հայերի կողմից, իսկ պատմական առումով Արցախի տարածքը կոչում էր Կովկասյան Աղվանք: Ի համեմատություն ադրբեջանցի այլ հնագետների, այդ թվում և ավագ սերնդի, Իսմայիլովը համեմատական ավելի կոռեկտ էր արտահայտվում հայերի մասին:

Ցավալի էլ որ խորհրդային տարիներին ադրբեջանցի և հայ որոշ հնագետների համագործակցությունն ու շփումները դարձել են քաղաքական շահարկման առարկա, և երեկվա ադրբեջանցի որոշ գործընկերներ ստիպված են տուրք տալ այդ խոտոր մոտեցումներին:

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12