Բաքվում հայերի դատավարությունները չեն համապատասխանում արդար դատաքննության պահանջներին. ICJ

19.05.2026 15:36
262

Իրավաբանների միջազգային հանձնաժողովը (International Commission of Jurists) Ադրբեջանում արդարադատության համակարգի խնդիրների վերաբերյալ զեկույց է հրապարակել՝  «Արդարադատությունը ճնշման ներքո․ փաստաբանների անկախությունը և արդար դատաքննության իրավունքը Ադրբեջանում» թեմայով:

Քննարկելով Ադրբեջանի արդարադատության համակարգում առկա բազմաթիվ խնդիրներն ու խախտումները՝ զեկույցում  մանրամասնորեն վերլուծվել են Բաքվում դատվող հայերի դեմ իրականացված դատավարությունները՝ միջազգային չափանիշների լույսի ներքո։ «Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների դեմ իրականացվող դատավարությունները այս մտահոգությունները ներկայացնում են իրենց ամենասուր դրսևորմամբ»,- նշվում է զեկույցում։

Հստակ արձանագրվում է , որ այդ դատավարությունները չեն համապատասխանում մարդու իրավունքների միջազգային իրավունքի չափանիշներին։

«Հրապարակային հասանելի աղբյուրների համաձայն՝  հայերի դատավարություններն ուղեկցվել են այնպիսի գործելակերպերով, որոնք խախտում են արդար դատաքննության հիմնարար երաշխիքները:  Դրանք անցկացվել են ռազմական դատարանում՝ առանց որևէ հիմնավորման, թե ինչու քաղաքացիական անձանց նկատմամբ պետք է կիրառվեր ռազմական իրավազորություն։

Մեղադրյալները զրկվել են իրենց ընտրած փաստաբանի արդյունավետ օգնությունից։ Պետության կողմից նշանակված փաստաբանները չեն արձագանքել վատ վերաբերմունքի այն ապացույցներին, որոնց անձամբ ականատես են եղել։ Գործի նյութերը կամ չեն տրամադրվել, կամ տրամադրվել են այնպիսի լեզվով, որը մեղադրյալները չեն հասկացել։ Պաշտպանության միջնորդությունները համակարգված կերպով մերժվել են՝ առանց հիմնավորման, և չեն ներառվել դատավարության արձանագրություններում։ Թարգմանությունը եղել է անբավարար կամ ընդհանրապես բացակայել է, իսկ հանրային հասանելիությունը, այդ թվում՝ հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների համար, մերժվել է։

Այս համակարգային թերությունները ցույց են տալիս, թե ինչպես կարող են գործադիր իշխանության ազդեցությունը, դատախազության վերահսկողությունը և փաստաբանների անկախության սահմանափակումները միասին հանգեցնել այնպիսի դատավարությունների, որոնք չեն համապատասխանում արդար դատաքննության, կողմերի հավասարության և հանրային վերահսկողության միջազգային չափանիշներին ու մարդու իրավունքների պահանջներին։ Ինչպես վերլուծվում է այս զեկույցում, այս դատավարությունները ոչ թե առանձին շեղումներ են հաստատված պրակտիկայից, այլ արտացոլում են ավելի լայն համակարգային խնդիրներ»,-ընդգծվում  է զեկույցում։

Լրացուցիչ նշվում է նաև, որ դատավարությունները հիմնականում անցկացվել են փակ դռների հետևում, թույլատրվել  է միայն պետական լրատվամիջոցների ներկայությունը․ միջազգային դիտորդներին, օտարերկրյա լրատվամիջոցներին և մեղադրյալների ընտանիքի անդամներին արգելվել է մասնակցել դատական նիստերին.

«Թափանցիկության բացակայության պայմաններում առկա տեղեկատվության մեծ մասը վերաբերում է Ռուբեն Վարդանյանի առանձին դատավարությանը։ Վարդանյանը հանրային գործառույթներ է ստանձնել Լեռնային Ղարաբաղում միայն 2022 թվականի վերջին, սակայն դատախազությունը նրան մեղադրանքներ է առաջադրել՝ սկսած 1988 թվականից, չնայած այն փաստին, որ այդ ժամանակ նա Մոսկվայի պետական համալսարանի ուսանող էր։1988 թվականին իբր տեղի ունեցած գործողությունների համար Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը՝ ավելի քան երեք տասնամյակ անց և միայն այն բանից հետո, երբ նա ստանձնեց հանրային պաշտոն, առաջացնում է հիմնարար մտահոգություններ օրինականության սկզբունքի տեսանկյունից։ Այդ ժամանակահատվածում Վարդանյանը որևէ քաղաքական պաշտոն չէր զբաղեցնում և չէր կարող կանխատեսել, որ այդ տարիների ենթադրյալ գործողությունները հետագայում կարող են հիմք դառնալ քրեական մեղադրանքների համար՝ քաղաքական գործունեություն սկսելուց հետո»։

Զեկույցը  մի շարք  առաջարկություններ է ներկայացրել  Ադրբեջանի գործադիր իշխանություններին, դատախազությանը, դատական իշխանություններին և խորհրդարանին:  Դատական իշխանություններին հորդորվում է «Ապահովել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների գործերով ցանկացած բողոքարկում քննվի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից։ Ապահովել գործի նյութերի տրամադրումը պաշտպանության կողմին մեղադրյալի համար հասկանալի լեզվով և ապահովել պաշտպանության նախապատրաստման համար բավարար ժամանակ և հնարավորություններ բոլոր դատավարական փուլերում, ներառյալ բողոքարկման ընթացքում»։

Զեկույցը նաև կոչ է անում  Եվրոպայի խորհրդին՝  ստանալ մուտք՝ բողոքարկման հնարավոր դատական նիստերը դիտարկելու նպատակով։

Ներկայում Բաքվի բանտերում պաշտոնական տվյալներով պահվում է 19 հայ, այդ թվում՝ Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարները, որոնք դատապարտվել են 15-20 տարվա կամ ցմահ ազատազրկման։

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10

ԱՄՆ-ն հինգ ժամ հարվածել է Իրանին․ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին ռազմական գործողությունների վերսկսման մասին

14.07.2026 12:04

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի երկու նավթավերամշակման համալիրների

14.07.2026 12:00