Ստեղծվել է սոցիոլոգների ցանց. նրանք պատրաստ են գիտելիքները ծառայեցնել հանրային խնդիրների լուծմանը

14.11.2019 14:12
1143

2019 թվականը խորհրդանշական տարի է թե՛ Երևանի պետական համալսարանի 100-ամյակը տոնելու, թե՛ ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի 15-ամյա հոբելյանը նշելու առումներով. նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետին 15-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ: Հոբելյանական միջոցառումները շարունակական են: Մինչ դա, հոկտեմբերի 29-ին, Սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտները ֆակուլտետի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ համատեղ իրականացրել են «հանրային քաղաքականության սոցիոլոգիական հենքը Հայաստանում» խորագրով գիտաժողով։

Գիտաժողովը ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտների ցանցի ստեղծման մեկնարկային միջոցառումն էր: ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտների ցանցի ստեղծումը նախաձեռնել են ԵՊՀ Սոցիոլոգիայի Ֆակուլտետի շրջանավարտների նախաձեռնող խմբի անդամներ, ֆակուլտետի տարբեր տարիների շրջանավարտներ՝ Գայանե Հովակիմյանը (ՀՀ Արդարադատության նախարարության Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի փոխտնօրեն), Մարինա Գալստյանը (Կրթական հետազոտությունների և խորհրդատվությունների կենտրոնի հիմնադիր-տնօրեն), Աննա Մալխասյանը (Դի Վի Վի Ինթերնեյշնլ հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող)։

«Հանրային քաղաքականության սոցիոլոգիական հենքը Հայաստանում» գիտաժողովը ինքնատիպ հարթակ հանդիսացավ, որը համախմբեց ֆակուլտետի տարբեր տարիների շրջանավարտներին, ֆակուլտետի անձնակազմին, հանրային քաղաքականություն մշակողներին, ուսանողներին, ինչպես նաև հանրային քաղաքականությամբ հետաքրքրված հետազոտողներին, պետական, միջազգային, տեղական, հասարակական կառույցների ներկայացուցիչներին, որտեղ քննարկվեցին հանրային քաղաքականության տարբեր ոլորտներին առնչվող արդիական ու հրատապ հիմնախնդիրները:

Սոցիոլոգները ներկայացրեցին մի շարք կարևոր ոլորտներին առնչվող հետազոտական արդյունքներ` դրանց հիման վրա առաջ քաշելով հանրային քաղաքականության խնդիրների լուծման հայեցակարգային դրույթներ: Քննարկվեցին այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ պետական կառավարման որակի և հիմնավորվածության ապահովման նպատակով սոցիոլոգիական գիտելիքի և մեթոդաբանության կիրառումը, անվտանգային և պաշտպանական ոլորտներում արդիական սոցիոլոգիական հետազոտությունների իրականացման փորձն ու հեռանկարայնությունը, երիտասարդական, կրթական, տնտեսական, աղքատության հաղթահարման և այլ ոլորտներում հետազոտահեն մոտեցումների կիրառման արդյունավետությունն ու ընդլայման անհրաժեշտությունը, տեղական ինքնակառավարման համակարգի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունն ու դրանում սոցիոլոգիական գիտելիքի կիրառման ցածր մակարդակը, միջազգային և տեղական զարգացման ծրագրերում մասնագիտական գործիքակազմի կիրառման հարցերը, և այլն:

Ինչպես նշեց Մարինա Գալստյանը. «Կարևորում ենք շրջանավարտների ցանցի հիմնումը, որը հանրային քաղաքականության և հանրային կառավարման տարբեր ոլորտներում սոցիոլոգիական գիտելիքի կիրառման վերաբերյալ, հասարակական տարբեր խնդիրների մասնագիտական քննարկման, հետազոտողների և հանրային քաղաքականություն մշակողների միջև երկխոսության ձևավորման, և իհարկե մասնագիտական շարունակական զարգացման հարթակ կարող է հանդիսանալ»։

Գիտաժողովի շրջանակներում ընդունվեց ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտների ցանցի ստեղծման հռչակագիրը, որում մասնավորապես նշված է.

«Հիմք ընդունելով հանրային քաղաքականության տարբեր ոլորտներում  ծառացած  կարևորագույն խնդիրների լուծմանն ուղղված սոցիոլոգիական գիտելիքի կիրառման անհրաժեշտությունը, կարևորելով ՀՀ-ում  մասնագիտական փորձագիտական գիտելիքի կիրառումը հանրային նշանակության խնդիրներին ուղղված այլընտրանքային  մեխանիզմների մասնակցային մշակման հարցում և համոզված  լինելով,  որ  հանրային  խնդիրների  լուծման  գործում լուրջ արդյունքների կարելի է հասնել միայն փորձագիտական գործուն ներգրավմամբ և ՀՀ կառավարության,  Ազգային ժողովի, ՏԻՄ-երի,  ինչպես  նաև  միջազգային և այլ տեղական կառույցների  հետ արդյունավետ համագործակցության  ձևավորմամբ ու զարգացմամբ, նպատակ  ունենալով  նպաստել հետազոտահեն հանրային քաղաքականության մշակույթի զարգացմանը ու խթանել պետական կառավարման տարբեր ոլորտներում սոցիոլոգների ակտիվ ներգրավմանը` սույն  Հռչակագրին  մասնակից  մասնագետներն ազդարարում են իրենց ռազմավարական նպատակների իրականացման շուրջ համագործակցության և  գործընկերության  մասին՝  հռչակելով  Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտների ցանցի հիմնադրումը:

ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտների ցանցը կամավոր հիմունքներով ոչ ֆորմալ համագործակցային հարթակ է: Ցանցի կառավարումը հիմնված է մասնակցայնության սկզբունքի վրա, որը շրջանավարտներին հնարավորություն է տալիս ներգրավվել ցանցի նախագծման և իրականացման աշխատանքներում»:

Հռչակագիրը բաց է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտների համար։

armenpress.am

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08