«Կապանի լեռնահարստացման կոմբինատ»-ն արձագանքել է «Հետք»-ի հոդվածին

04.07.2024 14:16
3400

«Կապանի լեռնահարստացման կոմբինատ»-ն արձագանքել է «Հետք»-ի հոդվածին

««Կապանի Լեռնահարստացման Կոմբինատ» ՓԲ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն), պատասխանելով Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրի (այսուհետ՝ Հանքավայր  վերգետնյա մակերեսին տարվող աշխատանքների նպատակի մասին «Հետք» ինտերնետային թերթի 03.06.24թ. հարցմանը, հակիրճ տեղեկատվություն է տրամադրել տարվող աշխատանքների նպատակի և բնույթի մասին, ինչպես նաև նշել է, որ Ընկերությունը Հանքավայրը բաց եղանակով շահագործելու իրավունք և ծրագրեր չունի։ Հետագայում «Հետք» թերթի 2024 թվականի հունիսի 14-ի «Ըստ բնակիչների՝ Կապանի ԼՀԿ-ն սկսել է Շահումյանի հանքի բաց եղանակով շահագործման աշխատանքներ. ընկերությունը հերքում է» վերնագրով հոդվածից պարզ դարձավ, որ Հանքավայրի տարածքում իրականացվող վերգետնյա աշխատանքների բնույթի և նպատակի վերաբերյալ Կապանի բնակչության շրջանում ապատեղեկատվություն է տարածվել, և ձևավորվել է իրականության թյուրընկալում։ Հաշվի առնելով, որ «Հետք» թերթն իրեն հատուկ հետևողականությամբ ևս մեկ անդրադարձ է արել խնդրին, քննարկման առարկա դարձնելով ակնկալվող ստուգումն իրականացնող լիազոր մարմնի անկողմնակալությունը՝ հարկ ենք համարում առավել մանրամասն անդրադառնալ այդ աշխատանքներին և այս հարցի վերաբերյալ սեփական եզրակացություններն անելու բավարար փաստական նախադրյալներ տալ շահագրգիռ հանրությանը։

Հանքավայրի նախկինում մշակված ստորերկրյա դատարկություններում առաստաղային բնամասերի քայքայման և այդ պատճառով մակերևույթին փլուզումային բարձր ռիսկի գոտիների ձևավորման մասին հայտնի է եղել Ընկերության գործունեության առաջին իսկ օրվանից։ Սակայն փլուզումների փաստացի բացակայությունը, փլուզումների ռիսկի վերացման համար պահանջվող մեծածավալ ներդրումների անհրաժեշտությունն Ընկերության նախկին ղեկավարների համար գերակշռող են դարձրել այն մոտեցումը, որ այդ խնդրի լուծումը կարելի է հետաձգել անորոշ ժամկետով։ Մասնավորեցումից հետո Ընկերության սեփականատերերը փոխվել են հինգ անգամ. անկհայտ է, որ յուրաքանչյուր սեփականատիրոջ կանխատեսման և պլանավորման հորիզոնը՝ ներդրումներ-շահույթ հարաբերակցությունը հաշվարկվել է 3-4 տարվա կտրվածքով։ Արդյունքում, չնայած դրա աներկբա անհրաժեշտությանը, փլուզման բարձր ռիսկի գոտիներում վտանգի կառավարման միջոցառումների հարցը փաստացի դուրս է եկել բիզնես պլանավորման հորիզոնից։

2023 թվականի հոկտեմբերին Ընկերության սեփականատիրոջ փոփոխությունն էապես տարբերվում է նախկին փոփոխություններից։ Ներկա սեփականատիրոջ տնտեսական շահերի կենտրոնը Հայաստանն է՝ Սյունիքի մարզը։ Ընկերությունում կապիտալ ներդրումների, տնտեսական ցուցանիշների երկարաժամկետ կայունությանն ուղղված ծրագրերի ֆինանսավորման ցուցանիշները օբյեկտիվորեն վկայում են, որ բիզնես պլանավորման հորիզոնը հաշվարկվում է տասնամյակների կտրվածքով։ Այդ համատեքստում վերանայվեց նաև փլուզումների ռիսկի գոտիներում վտանգի նվազեցման միջոցառումների անհրաժեշտությունը և դրանք համարվեցին երկարաժամկետ հեռանկարում Ընկերության գործունեության շարունակականության և կայուն տնտեսական ցուցանիշների ապահովման կարևոր պայման։ 

2023 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացվեցին մասշտաբային հետազոտական ծրագրեր՝ այդպիսի գոտիների հայտնաբերման ուղղությամբ։ Հետազոտության արդյունքներով հայտնաբերվել են հինգ ռիսկային գոտիներ, որտեղ վտանգի կանխարգելման միջոցառումների հրատապությունը, անհրաժեշտ ծավալները ներկայում գնահատվում և նախագծվում են։

Հաշվի առնելով, որ դրանցից մեկին հարակից տեղամասում արդեն տեղի էր ունեցել փլուզում՝ 6-րդ և 11-րդ երակների մակերևութամերձ հատվածներում իրադրությունը գնահատվել է ծայրահեղ ռիսկային. փլուզման կանխարգելման միջոցառումները Ընկերությունը համարել է անհետաձգելի, քանի որ հնարավոր փլուզումը վնասելու էր ոչ միայն ստորգետնյա հանքի ներքին հաղորդակցությունները, այլև վերգետնյա որոշ ենթակառուցվածքներ։ Ընկերությունը դիմել է ՀՀ ՏԿԵՆ, ՀՀ ՇՄՆ, ՀՀ ՆԳՆ ՓԾ և ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավարին, ներկայացրել է այդ տեղամասերում իրավիճակը, հիմնավորել է վտանգի նվազեցման միջոցառումների հրատապությունը։ Պետական լիազոր մարմինների հետ համաձայնեցնելուց հետո Ընկերությունը ձեռնամուխ է եղել արտակարգ իրավիճակի կանխարգելման միջոցառումների իրականացմանը։ Պաշտպանիչ բնամասերի քայքայման պատճառով անկայուն դարձած տեղամասերից հանվել է շուրջ 121 հազ. մ3 լեռնային զանգված, ապահովվել է փլուզման գոտի տեխնիկայի անվտանգ մուտքը, իրականացվել են փլուզման վտանգ առաջացնող դատարկությունների լցափակման նախապատրաստական աշխատանքներ։ Այս միջոցառումների ուղղությամբ արդեն ծախսվել է ավելի քան 250 մլն ՀՀ դրամ։ Իրականացված միջոցառումների շնորհիվ ներկայում 6-րդ և 11-րդ երակների վերնամասում լեռնային ճնշումն էապես նվազել է, և փլուզման վտանգը հիմնականում չեզոքացվել է։

Տեղափոխված լեռնային զանգվածում եղել է նաև մոտ 2 հազ. տոննա ապարազանգված, որում եղել է օգտակար հանածոյի որոշակի պարունակություն։ Այդ ապարները դասական իմաստով հնարավոր չէ դասակարգել որպես հանքաքար, քանի որ դրանք, լինելով մակերևութամերձ շերտերում, օքսիդացած են, և դրանցում պարունակվող օգտակար հանածոն Ընկերության հարստացուցիչ ֆաբրիկայում կիրառվող տեխնոլոգիաներով հնարավոր չէ կորզել. Ընկերության համար այդ ապարազանգվածի տնտեսական արժեքը բացասական է։ Այդուհանդերձ՝ եթե որևէ տեխնոլոգիայով 100 տոկոսով կորզվի այդ ապարազանգվածում առկա օգտակար հանածոն, դրա արժեքը չի կարող փոխհատուցել միջոցառման ուղղությամբ կատարված ներդրումների նույնիսկ մեկ տասներորդը։ Ուստի բոլոր այն մեկնաբանությունները, որոնք միտված են անվտանգության նկատառումներով իրականացվող վերոնշյալ միջոցառումները ներկայացնելու որպես «ծածուկ-բաց արդյունահանում», բացարձակապես անհիմն են և նույնիսկ՝ անտրամաբանական։

Ընկերությունն իր գործունեության տարածքի բնակավայրերի ազգաբնակչության հետ հարաբերություններում ղեկավարվում է տեղեկատվական թափանցիկության սկզբունքով և պատրաստ է տրամադրել շահագրգիռ հանրությանը հետաքրքրող տեղեկատվություն իր գործունեության վերաբերյալ։ Մասնավորապես տեղեկացնում ենք, որ Ընկերության սեփականատիրոջ փոփոխությունից հետո որդեգրված նոր մոտեցումները բերել են ցուցանիշների բարելավման մի շարք ուղղություններով՝ արդյունահանման ծավալներ, արտադրողականություն, արտադրանքի ինքնարժեք, հասույթ, կապիտալ ներդրումներ: 2023 և 2024 թվականների առաջին 8 ամիսների ցուցանիշների համեմատությունը ասվածի օբյեկտիվ վկայությունն է.

  • hանքաքարի արդյունահանման ծավալն ավելացել է 67.5 հազ. տոննայով (19%),
  • արտադրանքի ծավալն ավելացել է 2,6 հազար տոնայով (23%),
  • բարելավվել է արտադրանքի որակը (արտադրանքում մետաղների պարունակությունը)՝ 25%-ով կամ 7,1 հազար ունցիայով ավելացել է պայմանական ոսկու պարունակությունը արտադրանքում,
  • ավելացել է հասույթը՝ 6,122 մլն ՀՀ դրամով (37%),
  • միավոր արտադրանքի հաշվարկով արդյունահանման և վերամշակման ծախսերը նվազեցվել են շուրջ 14%-ով,
  • կապիտալ ներդրումներն ավելացել են 2.3 անգամ (231%)

Անդրադառնալով «Հետք» թերթի երկրորդ հրապարակման այն շեշտադրումներին, որոնք առնչվում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրականացնելիք ստուգմանը՝ հայտարարում ենք, որ Ընկերությունը գործում է ՀՀ օրենսդրության պահանջների լիարժեք պահպանմամբ և միջազգային առաջադեմ փորձով դրա հիմնավորվածության դեպքում կիրառում է նույնիսկ ավելի խիստ մոտեցումներ, քան սահմանված է ՀՀ օրենսդրությամբ։ Ավելին՝ Ընկերությունը լիահույս է, որ ակնկալվող տեսչական ստուգման արդյունքներով հնարավոր կլինի արմատապես փարատել շահագրգիռ հանրության այն մտահոգությունները, որոնք ձևավորվել են «ծածուկ բացահանք շահագործելու» մասին կեղծ տեղեկությունների շրջանառմամբ»։

hetq.am

Ինչ ունեինք մինչև այս իշխանությունները և ինչ ունենք հիմա․ հունիսի 7-ը գնահատական տալու օրն է. Աննա Գրիգորյան

14.05.2026 23:19

Արման Թաթոյանը բացահայտում է մարդկանց ընտրությունը վերահսկելու և վախեցնելու մեխանիզմը

14.05.2026 21:50

Միգուցե մենք միակ ուժն ենք, որն ունի ստրատեգիական մտածողություն, ինչը օդ ու ջրի պես պետք է Հայաստանին․ Լևոն Զուրաբյան

14.05.2026 20:28

Պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձել է խեղաթյուրել իմ խոսքը՝ թաքցնելով իշխանության ձախողումները․ Իրինա Յոլյան

14.05.2026 18:41

Կրթական համակարգը՝ քաղաքական թրաֆիկինգի զոհ. Լիլիթ Գալստյան

14.05.2026 18:15

Նիկոլ Փաշինյանը քանդում է ՌԴ-ի հետ հարաբերությունները, և եվրոպացիները դա բարձր են գնահատում․ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ Nouvelles d’Arménie-ին

14.05.2026 18:05

Հարցազրույց Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հետ

14.05.2026 17:57

Միջազգային հեղինակավոր Legal 500 հարթակը հրապարակել է Կոնցեռն Դիալոգի կառավարիչ գործընկեր Արամ Օրբելյանի հարցազրույցը

14.05.2026 17:52

Խաղաղությունը, որի մասին խոսում են բոլորը, Ներքին Հանդում հավատ չի ներշնչում

14.05.2026 17:03

4-րդ երեխայի դեպքում՝ 2 մլն դրամ, 5-րդի դեպքում՝ բնակարան․ Սամվել Կարապետյանի ժողովրդագրական հեղափոխությունը

14.05.2026 16:36

Առաջին արդյունաբերական գոտին կառուցելու ենք Աշոցքում` մենք պետք է Հայաստանը դարձնենք արդյունաբերական երկիր․ Դավիթ Անանյան

14.05.2026 15:50

Դավիթ Բաբայանի՝ վերաքննիչ դատարանին ուղղված դիմումն անհետացել է․ նա ձայնային հաղորդագրություն է ուղարկել Բաքվի բանտից

14.05.2026 12:46