Կապանի շոգ ամառը

21.08.2017 13:32
2056

Առաջիկա երկու ամսում Սյունիքի քաղաքական կյանքի գլխավոր հարցերն են՝ նախ՝ օրվա մարզպետի հետագա ճակատագրի որոշարկումը եւ ապա՝ նոյեմբերի 5-ի ՏԻՄ ընտրությունները խոշորացվող Կապան, Սիսիան, Քաջարան համայնքներում:

Նշված համայնքներից յուրաքանչյուրը, նաեւ ընտրություններին նախապատրաստվելու առումով, իր առանձնահատկություններն ունի եւ կունենա:

Ուշագրավ է հատկապես նախընտրական վիճակը Կապան մարզկենտրոնում:

Գորիսյան իրականությունից դուրս մղվելուց, Սիսիանում շուլուխի առարկա դառնալուց հետո մարզպետը փորձում է ոտքի տակի հողն ամրացնել Կապանում:

Եվ ի՞նչ է արել ու անում այդ ուղղությամբ:

Նախ՝ Կապանի տարածաշրջանին զրկեց իշխող կուսակցության կողմից ԱԺ պատգամավոր ունենալու ստույգ հնարավորությունից, իսկ Կապանն իսկապես բոլոր հիմքերն ուներ ՀՀԿ-ից պատգամավոր ունենալու համար:

Ու ոչ ոք մինչեւ հիմա նրան չի հարցրել՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ անկախության շրջանում Կապանի տարածաշրջանն առաջին անգամ պատգամավոր չունեցավ հայոց խորհրդարանում:

Այնուհետեւ՝ հետեւողական պայքար սկսեց տեղի մտավորականության դեմ:

Գիտությունների Կապանի միակ դոկտոր, պրոֆեսորին ասացին՝ շտապ դիմում գրի՛ր եւ հեռացի՛ր Կապանի ինստիտուտի տնօրենի պաշտոնից, ով էլ մեծագույն հաճույքով գրեց ու հեռացավ՝ չհարցնելով՝ ինչո՞ւ:

Իշխող կուսակցության Կապանի տարածքային կազմակերպության նախագահին օրը ցերեկով ծաղրի ենթարկեցին, իսկ ինքը չհամարձակվեց ծպտուն հանել:

Կապանի ամենափայլուն մտավորականներից մեկին՝ Լեւոն Մարգարյանին, կանչեցին մարզպետարանից եւ ասացին՝ շեֆը քեզ չի ուզում, ինքն էլ չհամարձակվեց հարցնել՝ իսկ ինչո՞ւ: Աննկարագրելի հեզությամբ գրեց դիմումն ու հեռացավ: Եվ ճիշտ է անում սուրճ եփող աղջիկը՝ դպրոցի մասին հեռավոր պատկերացում անգամ չունեցող, որ այդ ամենից հետո հայտարարում է՝ այնտեղ դպրոց չկա, եւ ամեն ինչ զրոյից պիտի սկսեմ: Իսկ մեր հարցին, թե ինչո՞ւ դիմում գրեցիք՝ էքստնօրենը պատասխանեց՝ հոգնել եմ, հանգստանալ եմ ուզում՝ մոռանալով, որ մարդ ասվածը հանգստանալու միայն մի տեղ ունի…

Շինծու մեղադրանքներով աշխատանքից ազատվեց Կապանի բժշկապետ Սմբատ Օրբելյանը՝ հանրապետությունում ճանաչում ունեցող բժիշկը, երեւելի մտավորականը: Ընդ որում՝ մինչեւ օրս չի հաստատվել նրա առնչակցությունը ներկայացված մեղադրանքներից որեւէ մեկին:

Կապանյան քաղաքականության հաջորդ ուղղությունը Կապանի ընտրյալ քաղաքապետին իր իսկ համայնքի կյանքից մեկուսացնելն է եւ Կապանում խամաճիկ համայնքապետ ունենալը:

Պատկերացնո՞ւմ եք, երկրի վարչապետը Սյունիքում քննության է առնում նաեւ համայնքների սեփական եկամուտների հավաքման ընթացքը, խնդիրներ առաջադրում այդ ուղղությամբ, բայց քննարկմանը չեն հրավիրում սեփական եկամուտների առումով «չեմպիոն» (ինչպես Կարեն Կարապետյանը կասեր) համայնքի ղեկավարին: Իսկ հարգելի Աշոտ Հայրապետյանը ոչինչ չի ասում՝ մոռանալով, որ ինքն ընտրյալ պաշտոնյա է եւ ներկայացնում է հազարավորների՝ մոռանալով, որ ինքն ավելի բարձր պաշտոն է զբաղեցնում մեր պետական համակարգում, քան մարզպետը:

Աշոտ Հայրապետյանին կապանյան կյանքից մեկուսացնելու մի նոր դրսեւորման էլ ականատես եղանք վերջերս: Ինքը Կապանի թիվ մեկ դպրոցի կառավարման խորհրդի նախագահն էր: Սակայն հուլիսի 27-ին մարզպետը վերանայեց (իր ունեցած տեղերի մասով) խորհրդի կազմը եւ Աշոտ Հայարպետյանին դուրս թողեց խորհրդից՝ առանց որեւէ պատճառաբանության:

Այդ ոչ սովորական իրադարձությանը նույնպես քաղաքապետը չարձագանքեց:

Աշոտ Հայրապետյանը գոնե գիտի՞, որ իր լռության եւ անհարկի հեզության պատճառների մասին տեղյակ է հանրությունը…

Բայց Կապանը Կապան չէր լինի, եթե պարզունակ այդ խաղերի արդյունքում կորցներ իր արժանապատիվ դեմքն ու դիմագիծը:

Ըստ «Սյունյաց երկիր» թերթի հարցումների՝ համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանն այսօր ավելի մեծ վարկանիշ ունի մարզկենտրոնում եւ հանրային ավելի մեծ աջակցություն է վայելում, քան երբեւէ:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ հենց նման հարցումների արդյունքում են բարձր իշխանությունները որոշել նոյեմբերի 5-ին նախապատվությունը տալ Աշոտ Հայրապետյանին: Նույն աղբյուրի համաձայն՝ մերժվել է մարզպետի առաջարկը՝ Կապան խոշորացվող համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ մեկ ուրիշին աջակցելու վերաբերյալ: Ավելին՝ հանձնարարվել է նրան՝ իր լիազորությունների սահմաններում աջակցել Աշոտ Հայրապետյանի ընտրությանը:

Անշուշտ, դա չի նշանակում, որ նախընտրական խարդավանքները Կապանում ավարտվել են:

Ընդհակառակը՝ ամեն ինչ նոր-նոր է սկսում, եւ չի բացառվում իրադարձությունների զարգացման ցանկացած տարբերակ: Այդ հանգամանքը, անտարակույս, հաշվի կառնի կապանցի ընտրողը եւ կհիշի, որ, ի վերջո, ինքն է որոշելու Կապան բազմաբնակավայր համայնքի ղեկավարի ով լինելը:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24

Քաջարան-Ագարակ 32 կմ հատվածում շինաշխատանքների կեսից ավելին կատարված է. Խուդաթյան

23.10.2026 15:19

Ավելի քան 260 բեռնատար սպասում է «Վերին Լարս» անցակետով անցնելուն

23.10.2026 15:12