Բաքվում մեկնարկել են Պուտին-Ալիև բանակցությունները

19.08.2024 14:08
668

Ադրբեջանում մեկնարկել են այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները։ Այդ մասին հայտնում են ռուսական ու ադրբեջանական լրատվամիջոցները։ Սկզբում այդ բանակցություններն ընթանում են նեղ կազմով, իսկ դրանից հետո կմեկնարկեն ընդլայնված կազմով բանակցությունները։

Հանդիպումն ընթանում է Ադրբեջանի նախագահի «Զաղուլբա» նստավայրում։ 

Ռուսական կողմից բանակցություններին մասնակցում են ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: 

Հանդիպման կազմակերպիչները նեղ ձևաչափով բանակցություններին հատկացրել են մոտ մեկ ժամ։  Երկու առաջնորդների կարճատև ելույթներից հետո բանակցությունները շարունակվել է փակ դռների հետևում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Վլադիմիր Պուտինը երկօրյա պետական այցով ժամանել է Ադրբեջան։ Ինչպես փոխանցել էր ռուսական կողմը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում Պուտինը կքննարկի երկկողմ փոխգործակցության առկա վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ընթացքը։

Լուսանկարը՝ արխիվային/Կրեմլի մամուլի ծառայություն

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 17:00-ի դրությամբ

25.10.2026 20:12

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10