Սիրված մտավորականն ու հայ-թուրքական հարաբերությունները. հանդիպում-քննարկում ՀՀ ԳԱԱ-ում

20.01.2019 14:03
1098

Հայ-թուրքական հարաբերությունները մի շարք պատմական եւ քաղաքական հարցերի պատճառով գտնվում են լարված վիճակում. պատճառներից են Հայոց ցեղասպանության ժխտումը Թուրքիայի կողմից, Արցախյան հակամարտության հարցում Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին եւ այլն։

Չնայած նրան, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, սակայն 2009 թվականի հոկտեմբերի 10-ին, հայտնի արձանագրություններով, հնարավորություն էր ստեղծվել, որ Հայաստանը եւ Թուրքիան համաձայնվել են երկկողմ դիվանագիտական ճանաչում հաստատել։ Սակայն դիվանագիտական հարաբերությունների նորմալացման ուղղությամբ Հայաստանի  նախաձեռնած այդ քայլը հաջողությամբ չավարտվեց, քանի որ Թուրքիան հենց սկզբից էլ ցույց է տվել, որ չի պատրաստվում վավերացնել նոր պայմանագրերը, քանի դեռ լուծված չէ Արցախի խնդիրն Ադրբեջանի օգտին, եւ ի պատասխան դրան Հայաստանը հայտարարել էր, որ այդ դեպքում չի պատրաստվում վավերացնել նախաստորագրված հըամաձայնագրերը։

Թուրքիան եւ Հայաստանը ունեն ոչ պաշտոնական հարաբերություններ։ Այսպիսով՝1991թ. դեկտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, սակայն մինչ օրս հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ:

1993 թ. Թուրքիան միակողմանի փակել է օդային եւ ցամաքային սահմանը Հայաստանի հետ:

Միջազգային հանրության ճնշման ներքո օդային սահմանը վերաբացվել է 1995-ին: Ցամաքային սահմանի վերաբացմանը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը խոչընդոտում են Թուրքիայի կողմից առաջ քաշված մի շարք նախապայմաններ` մասնավորապես ԼՂ-ի վերահսկողության տակ գտնվող շրջանների վերադարձն Ադրբեջանին եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումը:

1991-ից ի վեր հարաբերությունների կարգավորման բազմաթիվ փորձեր են եղել, որոնք անհաջողությամբ են պսակվել Թուրքիայի որդեգրած դիրքորոշման պատճառով:

2008թ. ՀՀ նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ եւ ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները:

Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, կտրուկ փոխելով իր դիրքորոշումը եւ հրաժարվելով «խելամիտ ժամկետներում» եւ առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից, Թուրքիայի Ազգային մեծ ժողովում արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ հիմնահարցի կարգավորմամբ:

2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի դիրքորոշմամբ ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ ՀՀ իշխող կոալիցիոն ուժերի քաղաքական խորհրդի համատեղ դիմումը, արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցվեց` համաձայն ՀՀ նախագահի հրամանագրի: 2015թ. փետրվարի 16-ին ՀՀ նախագահի հրամանագրով հայ-թուրքական արձանագրությունները հետ են կանչվել Ազգային ժողովից:

2018թ. մարտի 1-ին ՀՀ նախագահի հրամանագրով դադարեցվել է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման  ընթացքը:

Մինչ օրս, ինչպես Հայաստանում,այնպես էլ Արցախում ու Սփյուռքում, կազմակերպվել են տարրաբնույթ միջոցառումներ՝սեմինար-քննարկումներ, կլոր-սեղաններ՝ նվիրված այդ խնդրին:

Դրանով էր զբաղվում ու մտահոգ սիրված մտավորական, Թուրքիայում հրատարակվող «ԱԿՕՍ» շաբաթաթերթի հիմնադիր ու խմբագիր Հրանտ Դինքը:

Ցավոք նա չհասցրեց մինչեւ վերջ շարունակել պայքարն անարդարության ու ահաբեկչության դեմ, ով սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին՝ խմբագրատան առջեւ:

Անցել է 12 տարի այդ օրվանից, մինչ օրս, սակայն, չեն լռում կոչերն ու բողոքի ակցիաները Թուրքիայի հայ համայնքի կողմից՝ բացահայտելու այդ դաժան սպանության հեղիանակներին:

Խոսենք մի շատ հետաքրքիր հանդիպում-քննարկման մասին, որ տեղի ունեցավ հունվարի 19-ին  Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային  ակադեմիայի պատմության ինստիտուտում:

Այսպիսով՝«Մարդու իրավունքների եւ ցեղասպանագիտության կենտրոն» հասարակական կազմակերպությունը (նախագահ Լիլիթ Մարտիրոսյան), ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Երիտասարդ գիտաշխատողների խորհուրդը (նախագահ՝ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Համո Սուքիասյան)  եւ  ՀՀ ԳԱԱ Ուսանողական գիտական ընկերությունը (նախագահ՝ Միկիչ Փարսադանյան) կազմակերպեցին հանդիպում-քննարկում, որը նվիրված էր Պոլսահայ մտավորական, «Ակօս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի մահվան 12-րդ տարելիցին:

Հանդիպումը բացեց ու օրվա առիթով խոսեց Համո Սուքիասյանը, ով հակիրճ ներկայացրեց ցերեկույթի նպատակը, այնուհետև հարթակը տրամադրվեց օրվա մյուս բանախոսներին:

Հանդիպման ընթացքում քննարկեցին հայ-թուրքական հարաբերություններում Հրանտ Դինքի ունեցած ներդրման եւ դերի մասին հարցերը:

Բանախոսներն էին` ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գիտաշխատող, պատմական.գիտությունների թեկնածու Արամ Սայիյանը եւ  «Հրանտ Դինք» հիմնադրամի պատմության ծրագրերի համակարգող Վահագն Քեշիշյանը:

Ելույթներով հանդես եկան, ինչպես նաև իրենց տպավորություններով կիսվեցին մի շարք մարդիկ, ովքեր ներկա են եղել «Հրանտ Դինք» հիմանդրամի միջոցառումներին:

Ցերեկույթի վերջում հանդես եկան կազմակերպիչները՝ հույս հայտնելով,որ նմանատիպ հանդիպումները կլինեն շարունակելի:

Գարիկ Ավետիսյան

Արցախի Հանրապետություն, Մարտակերտ

Խաչն ունեցեք ձեր սրտերում, մտքերում, հոգիներում. Միքայել սրբազանի քարոզը` Խաչվերացի տոնին

13.09.2026 16:11

4 տարի առաջ այս օրը Ադրբեջանն ագրեuիա իրականացրեց ՀՀ դեմ, թեև ՀՀ իշխանությունը շարունակում է շրջանցել այս հարձակումը. Աբրահամյան

13.09.2026 12:06

Կապանում իշխանության վիճակը լավ չի

12.09.2026 21:11

Անկախության 35-ամյակի առթիվ Հայաստանի չորս մարզերում և Երևանում կանցկացվեն խոշոր համերգներ

12.09.2026 17:26

Բաքվում պահվող հայ ռազմագերիների իրավունքների ոտնահրումը անսահման է․ Լիլիթ Գալստյանը դիմել է ՄԻՊ Անահիտ Մանասյանին

12.09.2026 17:23

Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է․ այս հանրային պառակտnւմը, թշնшմանքը վնաuում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան

12.09.2026 11:15

Միացյալ Նահանգները չի կարող uպառնալիքների ու ճնշnւմների միջոցով ստիպել իրանցի ժողովրդին հանձնվել․ Փեզեշքիան

11.09.2026 22:24

Կմնանք անտեր այս տարածաշրջանում, եթե ռուսական ռազմաբազան դուրս բերեն Հայաստանից. Սամվել Կարապետյան

11.09.2026 19:11

Ադրբեջանցիները մեզ վերևից են նայում․ ինչպե՞ս են ապրում սահմանամերձ Շիկահողն ու Սրաշենը

11.09.2026 15:21

Նոյեմբերի 29-ին՝ համայնքի ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություն Կապանում

11.09.2026 14:57

Կապանում մեկնարկել է դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը

11.09.2026 14:13

Գիրք Հին Գորիսի՝ Վերիշենի մասին

11.09.2026 11:11