Բաքվում շինծու դատական նիստում ցուցմունք է տվել Արկադի Ղուկասյանը

10.03.2025 14:55
583

Բաքվի զինվորական դատարանում ընթանում է Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Արցախի նախկին նախարար Արկադի Ղուկասյանը պատասխանել է պետական ​​մեղադրողների հարցերին։

Դատախազը նրան հարցրել է՝  արդյո՞ք համաձայն է «Մեծ Հայաստանի» գաղափարախոսության հետ։ Ի պատասխան՝ Ղուկասյանն այդ միտքը հեքիաթ է անվանել։

«Վաղուց չեմ հավատում հեքիաթներին։ «Մեծ Հայաստանի» գաղափարը հեքիաթ է, ուտոպիա։ Ես ապրում եմ իրական կյանքով, երբեք դրան լուրջ չեմ վերաբերվել»,- ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ ասել է նա։

Հիշեցնենք, որ մարտի 6-ին տեղի ունեցած նախորդ նիստում Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, Արցախի ՊՆ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև մյուս գերիներից Գուրգեն Ստեփանյանը, Դավիթ Ալլահվերդյանը, Մելիքսեթ Փաշայանը, Գարիկ Մատրոսյանը, Լևոն Բալայանը և Մադաթ Բաբայանը ցուցմունքներ էին տվել։



© factor.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40