Բաքվում տեղի է ունեցել «ահաբեկչության» համար մեղադրվող 2 հայ զինծառայողի գործով հերթական դատական նիստը

11.01.2022 00:06
1091

Բաքվի Սաբունչիի շրջանային դատարանում շարունակվել է ՀՀ երկու քաղաքացու՝ Իշխան Աշոտի Սարգսյանի և Վլադիմիր Օթարի Ռաֆայելյանի գործով դատավարությունը: Ադրբեջանական կողմը նրանց մեղադրում է «ահաբեկչության», «պետական սահմանի ապօրինի հատման» համար:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դատախազն ընթերցել է մեղադրական եզրակացությունը, ըստ որի՝ ՀՀ ՊՆ հետախուզության հատուկ ջոկատի զորամասի խմբի հրամանատար Իշխան Աշոտի Սարգսյանը և որպես սակրավոր ծառայող Վլադիմիր Օթարի Ռաֆայելյան 2021 թվականի մայիսի 27-ին ականապատման գործողություններ են իրականացրել Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողությանն անցած Քարվաճառի շրջանի Յուխարի Այրիմ գյուղի տարածքով անցնող ճանապարհներին:

Ամբաստանյալ Իշխան Սարգսյանն իր ցուցմունքում նշել է, որ «ինքը հրաման է ստացել ականապատել Քարվաճառի շրջանի ճանապարհները և հետևել է հրամանին»։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սարգսյանն իբր ասել է, թե Թովուզի ուղղությամբ մարտերի ժամանակ «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարը պայթեցնելու հրաման է եղել»։
Դատավարությունը կշարունակվի հունվարի 24-ին։

tert.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40