Բաքվում ընթացող կեղծ դատավարության ժամանակ ուշադրությանն արժանի իրադարձություններ են տեղի ունենում. Տիգրան Աբրահամյան

20.10.2025 11:11
593

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Բաքվում ընթացող կեղծ դատավարության ժամանակ ուշադրությանն արժանի իրադարձություններ են տեղի ունենում:

Նախորդ լսումների ժամանակ Լևոն Մնացականյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը իրենց անհամաձայնությունն են հայտնել հարցազրույցներից, առցանց ռեսուրսներից և սոցիալական ցանցերից վերցված հայտարարությունների հիման վրա կազմված փաստաթղթերում պարունակվող բազմաթիվ դրույթների վերաբերյալ։

Այն, որ Ադրբեջանն ըստ նախապես պլանավորված սցենարի ու տրամադրության է շարժվում, դա ի սկզբանե պարզ էր, սակայն կարևոր է, որ տեղում պատանդի կարգավիճակ ունեցող հայերը որքան հնարավոր է դիմադրում են և ի ցույց դնում ադրբեջանական մեղադրանքի թշվառությունն ու «դատավարությանն» ուղեկցող կեղծիքները:

Դավիթ Իշխանյանը նույնիսկ պահանջ է ներկայացրել դատարանին, որպեսզի ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանին վերագրվող գաղտնի հրամանն իրենց ներկայացվի, որովհետև այն դատին ընթերցվել է, սակայն դրա հավաստիացումը ապացուցող որևէ փաստ չկա:

ՀՀ իշխանությունների` Բաքվի կեղծ դատավարության ընթացքին անհաղորդ մնալը, ազատել է Ադրբեջանի թևերը` ազատ ստեղծագործելու և կեղծիքների մի մեծ տրցակ վերագրելու ՀՀ և Արցախի մեծ թվով պետական գործիչների, զինվորականների և ազգային ազատագրական պայքարի նվիրյալների» :

ԲԴԽ-ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները

14.11.2026 21:55

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01