Բարձրակարգ բուժսպասարկում՝ գյուղական համայնքներում

04.08.2026 11:51
602

Նախկինում  Կապանի բնակիչները սրտի հետ խնդիրներ ունենալու դեպքում բռնում էին մայրաքաղաքի ճամփան: Արդեն վեցերորդ տարին է,  ինչ մարզկենտրոնում գործում  է «Հիգեա» բժշկական կենտրոնը, որը համալրված է առաջնակարգ բժիշկ-սրտաբաններով, ինտերվենցիոն սրտաբաններով և  ժամանակակից բուժսարքավորումներով: Կենտրոնում իրականացվում է կորոնար զարկերակների ստենտավորում և սրտային հիվանդությունների ստացիոնար բուժում։

Ով գեթ մեկ անգամ եղել է այդ կենտրոնում, անպատճառ զգացած կլինի բուժանձնակազմի հոգատար վերաբերմունքն ու բարձրակարգ սպասարկումը։

Վերջերս բժշկական կենտրոնը հանդես է եկել մարդասիրական մի նախաձեռնությամբ․ «Հիգեայի» բուժանձնակազմը ժամանակ առ ժամանակ այցելում է Կապանի տարածաշրջանի սահմանամերձ գյուղեր` տեղում բարձրորակ բուժսպասարկում մատուցելով բնակչությանը:  Նման այցեր արդեն եղել են Ներքին Հանդ, Սրաշեն, Շիկահող, Ճակատեն, Եղվարդ գյուղեր, ընդ որում Ծավ գյուղում եղել են երկու անգամ:

Նախաձեռնության շրջանակում սահմանամերձ գյուղերի մոտ 240 բնակիչ անվճար ստացել է սրտաբանի խորհրդատվություն, իրականացվել է էլեկտրասրտագրություն, էխոսրտագրություն և նշանակվել բուժում։  Բոլորը գտնվում են ամբուլատոր հսկողության տակ՝ «Հիգեա» բժշկական կենտրոնում։

Բժշկական կենտրոնը պլանավորում է առաջիկայում այցելել Վարդավանք, Կաղնուտ, Դավիթբեկ գյուղեր:

 

Վահրամ Օրբելյան

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40