Արտյոմ Ապրեսյան. «Մեզ համար պատիվ է Ամանորի գիշերը գտնվել մարտական դիրքում եւ պաշտպանել հայոց սահմանները»

28.12.2017 15:33
1782

2017թ. դեկտեմբերի 26-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբն Արցախի պաշտպանության բանակի կենտրոնական ուղղության դիրքերում էր:

Առաջնագծի այդ հատվածում վերջին անգամ եղել էինք հուլիսի 27-ին, ինչը նշանակում է, որ իրավիճակին ծանոթանալու հետ մեկտեղ նաեւ համեմատելու, զուգահեռներ անցկացնելու հնարավորություն ունենք:

Շրջայցի բոլոր կանգառներում մեզ նախեւառաջ հետաքրքրում էր արցախաադրբեջանական շփման գծի օպերատիվ իրավիճակը: Եւ ամենուր, բարեբախտաբար, նույն  կամ գրեթե նույն պատասխանն էինք ստանում՝ շփման գծում անդորր է: 

Հարաբերական հանգստությունը, սակայն, չի ենթադրում զգոնության թուլացում: Ընդհակառակը՝ նախատոնական եւ տոնական օրերին աչալրջության, պատրաստության ավելի բարձր աստիճան է պահանջվում, ինչին էլ հաճելիորեն ականատես եղանք:

Առօրյա զրույցներում (եւ հատկապես սահմանից հեռու) հաճախ ենք լսում՝ զինվորի ոգին, նրա վստահ եւ համարձակ պահվածքը չեն կարող որոշիչ լինել ժամանակակից սպառազինության գործածմամբ ռազմական իրավիճակներում:

Բայց մարտական դիրքերում, երբ հակառակորդի խրամատը 300-400մ հեռավորության վրա է, միանգամայն հակառակ համոզմունքին ենք հանգում. ամենաարդիական զենքն անգամ չի կարող վճռորոշ լինել, եթե չկա ոգու պոռթկում, չկա վստահություն, չկա ֆիզիկական կատարելություն:

Արտյոմ Ապրեսյան (դիրքի պատասխանատու), Մուշեղ Հարությունյան ¥ջոկի հրամանատար¤, Նարեկ Սարգսյան (գնդացրորդ)… Յուրաքանչյուրի հետ զրուցելիս, մարտական դիրքում նրանց պահվածքին ծանոթանալիս, նրանց տրամադրությունը շոշափելիս համոզվում ենք՝ գործ ունենք հայրենատիրության, հայրենակերտության, հայրենապաշտության ամենավառ դրսեւորումներից մեկի հետ:

«Մարտական դիրքը սրբավայր է, մարտական հերթապահությունը՝ սրբազան պարտականություն». առաջին հայացքից զուտ գրքային եւ տեսական արտահայտություն թվացող միտքն այս դեպքում, իսկապես, առարկայական, շոշափելի հասկացողություն  եւ կարգախոս է դառնում:

Զինվորներն անկեղծանում են՝ անգամ զորամասի ու մարտական դիրքի միջեւ տարբերություն կա՝ հոգեկան ապրումի, ինքդ քեզ հասկանալու, երկրի ապագայի համար քո բաժին պատասխանատվությունը զգալու-գիտակցելու առումով:

- Զորամասում գուցե եւ մի փոքր հանգիստ ենք, բայց մարտական հերթապահության ժամանակ միանգամից փոխվում եւ ուրիշ մարդ ես դառնում, դիրքում հերթապահելիս թվում է, թե ամբողջ հայ ժողովուրդն է քեզ նայում ու ոչ միայն հրամանատարը կամ ավագը, - բարձրաձայն խորհում է զինվորներից մեկը:

Մեկ ուրիշն էլ՝ «Դիրքը մեր տունն է, նույնիսկ առաջին տունը եւ ոչ թե երկրորդ…»:

Մարտական դիրք ասվածն էլ, անխոցելի պատնեշ կամ ամրոց լինելուց զատ, ամբողջական մի տնտեսություն է՝ անհրաժեշտ ամեն ինչով, փոքրիկ ենթակառուցվածքներով, ձմեռման համար գրեթե բոլոր պայմաններով ու պարագաներով: Մաքրությունն ու սանիտարահիգիենիկ վիճակն էլ… Ժողովրդի լեզվով ասած՝ «Յուղ լցնես՝ կհավաքվի»: Այդպես է խրամատում, խոհանոցում, լվացարանում…

Առաջնագծում անընդհատ կատարվող փոփոխությունները (եւ ոչ միայն 2016թ. ապրիլյան իրադարձություններից հետո), խոստովանենք, մի նոր աստիճանի են բարձրացրել զինվորի վստահությունը, համարձակությունը:

Կարելի է նույնիսկ հիմնավոր արձանագրում անել՝ տեխնիկական առումով, անվտանգության տեսակետից դիրքերում բավականին փոփոխություններ են կատարվել ու կատարվում: Եվ այդ ամենի շնորհիվ, ըստ մեր դիտարկման, դիրքերի անվտանգությունը միանգամայն նոր մակարդակի է հասցվել, նվազել է խոցելիությունը, զինվորի աչալրջության եւ կարգապահության դեպքում գրեթե բացակայում է դիվերսիոն խմբերի ներխուժման, դիպուկահարների հաջողության հնարավորությունը:

Դիրքերում կանգնած յուրաքանչյուր զինվոր, անշուշտ, առանձին պատումի հերոս է: Յուրաքանչյուրը՝ խոնարհումի արժանի: Եվ այդ զինվորն է դժվարին ու հակասական, անակնկալներով լեցուն մեր օրերում արժանապատվորեն պաշտպանում հայոց սահմանները:Այնպես որ՝ սխալված չենք լինի, եթե ասենք՝ առաջնագծում կանգնած զինվորն է մեր օրերի հերոսը, եւ ուրիշ ոչ ոք…

Նրանցից մեկն էլ 22-ամյա Արտյոմ Ապրեսյան պայմանագրային զինծառայողն է, ավագ սերժանտը, Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի զավակը:

Քաջատեղյակ է իր բնօրրան Խնձրիստանի, իր փոքր հայրենիքի պատմական ուղուն, հպարտությամբ հիշեցնում է, որ  գյուղը ժամանակին Խաչենի մելիքների նստավայրն է եղել: 

Վերջերս նշանվել է սիրած աղջկա հետ, ով նույնպես իրենց գյուղից է. ինչպես ընդունված է ասել՝ ճիպոտն իր քոլից է կտրում: Որոշում ունի՝ հարսանիքին շատ-շատ մարդ է հրավիրելու, նաեւ «Սյունյաց երկրի» լրագրողներին է մասնակից դարձնելու:

Նոր տարվա գիշերը  մարտական ծառայության մեջ է լինելու՝ դիրքի պատասխանատու:

- Մեզ համար պատիվ է Ամանորի գիշերը գտնվել մարտական դիրքում եւ պաշտպանել հայոց սահմանները, - ասում է Արտյոմ Ապրեսյանը:

Հարցին՝ կարողանալո՞ւ է Նոր տարվա գիշերը շնորհավորել նշանածին, պատասխանում է՝ «Բոլորս էլ հնարավորություն կունենանք զանգահարել ծնողներին, սիրելիներին ու շնորհավորել, նաեւ նրանց օրհնաբեր ձայնը լսել»:

Իսկ եթե թուրքը, իր բնավորության համաձայն, փորձի ակտիվանալ տոնական օրերին…

- Ո՞ւր է, թող գան, մենք էլ նրանց պատշաճ ձեւով «կդիմավորենք», - արձագանքում է ավագ սերժանտ, դիրքի պատասխանատու Արտյոմ Ապրեսյանը:

Նախատոնական տրամադրությունն արդեն մի քանի օր է՝ հաճելի ջրապտույտի մեջ է առել նաեւ դիրքապահ զինվորներին: Մեզ հյուրասիրում են, նաեւ  գոհունակությամբ տեղեկացնում, որ բոլոր զինվորներին Նոր տարվա առիթով տոնական նվերներ է ուղարկել «Գրանդ Հոլդինգ» ընկերությունը:

                                                                 ***

Միանգամայն բարի, ազնիվ ու ողջամիտ մտադրության մղումով թիկունքում գտնվողներս, քաղաքացիական կյանքով ապրողներս ժամանակ առ ժամանակ այցելում ենք Արցախի Հանրապետության պաշտպանության առաջնագիծ: Տոնական ու նախատոնական օրերին էլ գնում ենք նաեւ շնորհավորելու մեր քաջարի զինվորներին, բայց …

Այցի ավարտին սովորաբար այն զգացողութունն է համակում մեզ, որ ոչ թե մենք ենք նրանց քաջալերում, ոգեւորում, այլ՝ հակառակը՝ զինվորներն են մեզ ոգու կրակ փոխանցում…

Այդպես էր նաեւ այս անգամ:

Եվ, անկեղծ լինենք, մեր երկիրը, հայոց երկու պետությունը ոչ մի տեղ չեն հայրենանում, սրբանում այդպես ու այդչափ, ինչպես սահմանապահություն իրականացնող մարտական դիրքերում: Ոչ մի տեղ հայոց հողն այնքան հայրենաբույր չի լինում, որքան այդ դիրքերում, այդ վայրերում:

Ու այնտեղից այնքա˜ն չնչին ու ողորմելի են  թվում մեր քաղաքացիական կյանքի շատ ու շատ դրսեւորումներ:

Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ ծնունդ, սիրելի զինվորներ ու հրամանատարներ: Ձեզ՝ անամպ երկինք ու բարի վերադարձ:

Հ.Գ.Մեծ հայրենականի համբավավոր զորահրամանատարներն անգամ ոչ միշտ են դրականորեն արտահայտվել շտաբային-գրասենյակային ծառայություն իրականացնող սպաների մասին: Եվ այդ ընկալումը, կարծեք, փոխանցվել է հաջորդ սերունդներին:

Պարզվում է, մինչդեռ, այնքան էլ օբյեկտիվ չէ այդ ընկալումը կամ էլ չի կարելի նման չափանիշով մոտենալ շտաբային ամեն մի ծառայողի: 

Երկրորդ անգամ է, որ ԼՂՀ պաշտպանության նախարարության՝ ԶԼՄ-ների հետ տարվող աշխատանքների գծով սպան՝ կապիտան Գեղամ Գրիգորյանն առաջնագծում ուղեկցում է մեր թերթի ստեղծագործական խմբին: Հիացած ենք նրա՝ առաջնագծի բոլոր տեղամասերի,   ճանապարհների իմացությամբ, Արցախի Հանրապետության ընթացքի մասին քաջատեղյակությամբ, նաեւ լավատեսությամբ ու պետական մտածելակերպով:

Որքա՜ն լավ է, որ նման սպաներն են առնչվում լրատվամիջոցներին: 

Մեր անկեղծ երախտագիտությունն ու շնորհավորանքը՝ Գեղամ Գրիգորյանին:

Մեր շնորհավորանքն ու բարեմաղթանքը՝ գնդապետ Սենոր Հասրաթյանին, մայոր Սուրեն Սարումյանին:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Ինչպես հայրս ասել է՝ այս դատավարությունն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ. Դավիթ Իշխանյանի որդին` Եվրոպական խորհրդարանում

15.07.2026 00:27

Միացյալ Նահանգները հարվшծների նոր շարք է սկսել Իրանի դեմ․ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարություն

15.07.2026 00:18

Հարվшծներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

14.07.2026 21:21

Քո կյանքը պայքար էր, ծառայություն և նվիրում հայրենիքին. Մանվել Գրիգորյանի դստեր շնորհավորանքը

14.07.2026 19:23

Բրյուսելում անցկացվում է «Ադրբեջանում հայ քաղաքական բանտարկյալները և ԵՄ ներգրավվածության հրամայականը» խորագրով համաժողով

14.07.2026 16:44

Ողբերգական դեպք. 13-ամյա աղջիկը մահացել է, չարաշահել է էներգետիկներ․ «Հրապարակ» Հասարակություն 14 Հուլիս, 2026 15:57

14.07.2026 16:00

Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ

14.07.2026 15:36

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել

14.07.2026 15:23

Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգում է փաստաբանը

14.07.2026 15:14

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը տնային կալանքի տակ է իսրայելական հետախnւզության հետ ենթադրյալ կապերի պատճառով. New York Times

14.07.2026 13:01

Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն

14.07.2026 12:58

Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են հոկտեմբերին ՀՀ-ում անցկացվելիք COP17-ին ընդառաջ իրականացվող աշխատանքները

14.07.2026 12:10