Կապանում՝ ևս մի մանկության մոլորակ

01.09.2023 17:09
1034

Գիտելիքի և դպրության օրը Կապանում նշանավորվեց հիշարժան իրադարձությամբ՝ քաղաքի փոքրիկ բնակիչների համար դռները բացեց թիվ 3 նախադպրոցական ուսումնական հաստատությունը: Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Կապանի համայնքապետարանի առաջարկությամբ ՀՀ կառավարությունը քաղաքի թիվ 1 դպրոցի մասնաշենքերից մեկը տրամադրեց համայնքին՝ այն հիմնանորոգելու և դարձնելու նոր նախադպրոցական ուսումնական հաստատություն: Ծրագիրը մեկնարկեց 2014 թվականին, 2019 թվականին շիննորոգման աշխատանքներն աշխուժացան: Կորոնավիրուսի համավարակը և պատերազմը որոշակիորեն դանդաղեցրին աշխատանքները, բայց դրանք նոր շունչ առան 2022-2023 թվականներին: Ծրագրի իրականացմանը նպաստեց «Չաարատ Կապան» ՓԲ ընկերությունը՝ ներդնելով մոտ 360 մլն դրամ:

ՆՈՒՀ-ը նախատեսված է 180 երեխայի համար՝ յոթ խմբով, այս պահին հաճախում է 160 երեխա: Կրթօջախն ապահովված է նախադպրոցական տարիքի երեխաների դաստիարակության չափորոշիչներին համապատասխան գույքով, անհրաժեշտ  կահավորումով, բարձր որակավորում ունեցող մանկավարժական կադրերով:

Նորաստեղծ ՆՈՒՀ-ի տնօրեն Մոնիկա Թևանյանը, նախևառաջ, շնորհավորանքներ և բարեմաղթանքներ հղեց ՆՈՒՀ-ի դաստիարակներին և մանկավարժներին, ովքեր մանուկներին նախնական գիտելիքներ պիտի ավանդեն: Այնուհետև երախտագիտություն հայտնվեց շինարարներին, որոնց նվիրումի և ջանքերի շնորհիվ ավարտուն տեսք ստացավ կառույցը, բարեհարմար պայմաններ ստեղծվեցին սաների կրթության և դաստիարակության համար: Շնորհակալական խոսքեր ուղղվեցին Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանին, համայնքապետարանի աշխատակիցներին, որոնց սևեռուն ուշադրության կենտրոնում էր ՆՈՒՀ-ի հիմնանորոգման ընթացքը, որպեսզի այն սեպտեմբերի 1-ին՝ գիտելիքի և դպրության օրվանն ընդառաջ, պատրաստ լինի իր գիրկն ընդունելու մանուկներին և մանկավարժներին, կրթօջախի օժանդակ աշխատակազմին:

Շնորհավորանքի խոսքով հանդես եկան ծնող Արշալույս Ոսկանյանը, «Չաարատ Կապան» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Թովմասյանը:

Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը բարեմաղթանքի խոսքում ընդգծեց այն հանգամանքը, որ 1986 թվականից հետո Կապանում առաջին անգամ մանկապարտեզ է բացվում: ՆՈՒՀ-ի ստեղծումը լուծում է նաև սոցիալական խնդիր՝ 34 նոր աշխատատեղ է բացվում, մանավանդ որ կանանց զբաղվածության հարց է լուծվում: Համայնքի ղեկավարը մասնավորապես արժևորեց նրանց դերը, ովքեր կանգնած էին ծրագրի իրականացման ակունքներում՝ ի դեմս Կապանի նախկին համայնքապետ Աշոտ Հայրապետյանի, նախագծողների, շինարարների, մատակարարների, ֆինանսավորող կողմի՝ «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության:

Նորակառույցի խորհրդանշական մուտքը երիզող կարմիր ժապավենը կտրելուց հետո հանդիսության մասնակիցները ծանոթացան բարեհարմար պայմաններին, իսկ ամենավերջում աղանդերի սեղանի շուրջ շնորհավորեցին ՆՈՒՀ-ի աշխատակազմին։

Վահրամ Օրբելյան

Ծավի խմելու ջրավազանի մոտ ապօրինի հանքարդյունահանում է իրականացվել․ ՔԿ

05.10.2026 11:19

Սիսիան համայնքի ղեկավար Հովսեփ Առաքելյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 11:14

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի շնորհավորական ուղերձը՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:32

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղերձը՝ Ուսուցչի տոնի առթիվ

05.10.2026 10:27

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2026 10:22

Ալիևը «Ենի Ազերբայջան»-ի 8-րդ համագումարում շեշտեց ուժային ճնշման շարունակությունն ու արտաքին վտանգները

05.10.2026 10:19

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

05.10.2026 10:11

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15