Բարձրանալու է 350 հազար մարդու աշխատավարձ և 85 հազար մարդու թոշակ. Նիկոլ Փաշինյան

24.11.2018 13:56
1245

ԱՐՄԵՆՊՐԵՍ:

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի համար զարմանալի են խոսակցությունները, թե 2019թ. աշխատավարձերի և թոշակների բարձրացում չի սպասվում: Համաերևանյան երթի ընթացքում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ եկամտահարկի նվազեցման արդյունքում բարձրանալու է 350 հազար մարդու աշխատավարձ: «Հուլիսի 1-ից մենք արդեն բարձրացրել ենք 206 հազար մարդու աշխատավարձ: Նաև պետական հիմնարկներում կառավարման արդյունավետության բարձրացման արդյունքում աշխատավարձերի բարձրացում այսօր արդեն տեղի է ունենում: Օրինակ, երկու օր առաջ բնապահպանության նախարարը ինձ զեկուցեց, որ Հատուկ պահպանվող տարածքներում արդյունավետության բարձրացման արդյունքում անտառապահների և պահպանությամբ զբաղվող անձանց աշխատավարձերը բարձրացել են 30-50 տոկոսով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նա հավելեց, որ 85 հազար մարդու թոշակներն ու նպաստները ևս ավելանալու են:  «2019թ. կատարվելիք փոփոխությունների արդյունքում այլևս մենք աղքատության գծից ներքև թոշակառու և նպաստառու չենք ունենալու: Այսինքն, մենք այդ մարդկանց մինչև հիմա թոշակը և նպաստը տալիս էինք՝ լավ իմանալով, որ դա չի բավարարելու, որպեսզի նրանք իրենց նվազագույն սննդամթերքն ապահովեն: Մենք այս տարի միանգամից 85 հազար մարդու թոշակ 10 հազար դրամով բարձրացնում ենք: Եվ մենք այս գործընթացը շարունակելու ենք, այդ թվում՝ պետական հիմնարկներում: Արդյունավետության բարձրացման արդյունքում հսկայական միջոցներ են խնայվելու և այդ միջոցներով աշխատավարձերը բարձրացվելու ենշ: Այդ գործընթացն արդեն այսօր տեղի է ունենում»,- եզրափակեց Փաշինյանը:

 

 

 

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40