ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

24.05.2018 11:10
1784

2018 թվականի ապրիլի 21-ին Համահայկական մեծ ընդվզում անցկացնելու նպատակով «Երկիր Ծիրանի» կուսակցությունը նախագահ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ Սյունիքի մարզի Կապան քաղաքում իրականացնում էր ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված խաղաղ եւ օրինական հավաք ու երթ: 

Հավաքի ավարտական փուլում Կապանի քաղաքապետարանի առջեւ կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի ելույթի ժամանակ շուրջ 100 հոգի, մասնավորապես՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ եւ ՀՀԿ-ի կողմից հատուկ բերված բազմաթիվ այլ մարդիկ՝  ալկոհոլի, եւ չենք բացառում՝ նաեւ թմրամիջոցների ազդեցության տակ, դիտավորյալ սադրելու նպատակով միջամտել էին խաղաղ հավաքին՝ իրականացնելով ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք հոդվածների խախտումներ: 

Նույն օրը «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, Ոստիկանության պետին եւ Մարդու իրավունքների պաշտպանին: 

ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնում հետաքննություն իրականացնող մարմինը 05.05.2018թ. կայացրել էր բացահայտ անօրինական որոշում՝ չկատարելով բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետաքննություն եւ մերժելով հարուցել քրեական գործ: 

Վերոնշյալ որոշումն այսօր՝ 2018 թվականի մայիսի 22-ին, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազին եւ Մարդու իրավունքների պաշտպանին:

 

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

22 մայիսի 2018

Երեւան

 

«Սյունյաց երկրի» հետգրությունը

Ճանաչում ենք Կապանի ոստիկանության հետաքննիչ Հայկ Հովհաննիսյանին:

Առաջին հայացքից անմեղսունակի եւ ողորմելիի տպավորություն թողնող այդ տղան իրականում, սակայն, սովորական հանցագործ է, իսկ ավելի ճիշտ մի «ազնիվ քարփինջ», որով խփում են մարդկանց գլխին:

Այդ արարածին, իբրեւ առարկա, օգտագործել են նաեւ «Սյունյաց երկրի» դեմ…

2018-ի հունվարին Վահե ավազակապետը կանչում է իր գլխավոր հաջաթին՝ մարզի ոստիկանապետ Անուշավանին՝ հանձնարարելով քրեական գործեր հորինել «Սյունյաց երկիր» թերթի խմբագրության եւ խմբագրի դեմ՝ խոստանալով, իբրեւ հիմք, բազում դիմում-բողոք-հաղորդումներ:

Մեկ-երկու օրվա մեջ մարզպետը կարողանում է վարձակալել վեց հոգու, ովքեր էլ գրեթե նույն բովանդակությամբ հաղորդումներ են ներկայացնում ոստիկանություն. մատնիչների անունները հայտնի են ողջ Հայաստանին (ոստիկանություն ներկայացված հաղորդումների տեքստերը, մարզպետի հանձնարարությամբ, կազմել է մարզպետարանում ծպտված մեկ այլ կիսագրագետ իրավաբան՝ Ռուբեն անուն):

Բողոք-դիմումների «հետաքննությունը» Արշավիրը հանձնարարում է Հայկին, ով էլ թերթի խմբագրին խոստովանում է. «Կարեւորն այն չէ, որ Դուք հանցանք չեք գործել, կարեւորն այն է, թե ինչ է ուզում իմ վերադասը, չէ՞ որ մենք ուժային կառույց ենք եւ ոչ իրավապահ մարմին»:

Հետաքննիչը մի քանի օրում չորս-հինգ քրեական գործ է հարուցում ընդդեմ «Սյունյաց երկրի» ու նրա խմբագրի՝ չունենալով գոնե մեկ կիսատ-պռատ ապացույց:

Սկզբից զարմացանք եւ շփոթվեցինք, չէ՞ որ Բերիայի եւ Մուղդուսու շներն անգամ 1930-ականներին այդպես չէին վարվում, նույնիսկ Նյուրնբերգյան հայտնի գործում որեւէ մեկին այդ ծավալի մեղադրանք միանգամից չի ներկայացվել:

Հետո, երբ ծանոթացանք Հայաստանի գործող օրենքներին, երբ ծանոթացանք Վճռաբեկ դատարանի մեզ մտահոգող նախադեպային որոշումներին, երբ իրավիճակի շուրջ քննարկումներ արեցինք բնագավառի փորձառու մասնագետների հետ, համոզվեցինք, որ Հայկն ու Անուշավանը սովորական ու կիսագրագետ հանցագործներ են՝ խցկված ոստիկանության համակարգ:

Վստահ ենք, որ հետաքննիչն ու նրա ղեկավար Անուշավանը կանգնելու են հայոց արդար դատաստանի առջեւ…

Մարզի ոստիկանապետի եւ Կապանի հետաքննիչի այդ հանցագործությունն օրինականացրեց մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը: Բայց նրան հասկանում եւ ներում ենք… Ի՞նչ աներ խեղճ դատախազը՝ կշեռքի մի նժարին օրենքն էր, մյուսին՝ հայրական ձեռնարկության կաբելի կայուն առեւտրի երաշխիքը Սյունիքում: Եվ շատ զարմանալի կլիներ, եթե Վազգեն Հարությունյանը կաբելի սյունիքյան առեւտրի հաջողությունը կասկածի տակ դներ ու կանգներ օրենքի դիրքերում ու բռներ մարզպետի պատվերով գործ սարքող Անուշավանի եւ Հայկի հանցավոր ձեռքը…

Ահա այդպես էլ ի կատար է ածվել ավազակապետ Վահեի հերթական ցանկությունը՝ քրեական գործեր հարուցել «Սյունյաց երկիր» թերթի ու նրա խմբագրի դեմ: Այդ ամենի մասին առավել հանգամանալից՝ առաջիկայում:

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08