Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված քահանայից հավաքի մասնակիցների հայտարարությունը

10.02.2026 18:09
369

Ն․Ս․Օ․Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական օրհնությամբ, Սրբոց Ղևոնդյանց քահանաների նվիրական տոնի առիթով համախմբվելով համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ վերանորոգում ենք Բարձրյալին ու մեր բարեպաշտ ժողովրդին ծառայելու սրբազան մեր ուխտը և վերահաստատում հավատարմությունն ու սերը առ Սուրբ Էջմիածինը և Ամենայն Հայոց Հայրապետը։

Ղևոնդյանց սուրբ նահատակների օրինակը բոլոր ժամանակներում հայ հոգևորականի համար հավատքի և հոգևոր ժառանգության հանդեպ նախանձախդրության, անմնացորդ ծառայության և հայրենյաց սիրո մշտահունչ պատգամ է։ Արդի աշխարհի փոփոխվող իրողությունների և ներազգային կյանքի դժվարությունների հանդիման կոչված ենք Ղևոնդյանց սխրանքի խորհրդով պաշտպանելու աշխարհասփյուռ մեր ժողովրդի ազգային ու հոգևոր ինքնությունը, դարերով նվիրագործված արժեհամակարգը և հավատավոր մեր զավակների սրտերում անսասան պահելու ազգասիրության և եկեղեցասիրության ոգին։

Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին ազգային ինքնության անսասան հիմքն է և հայրենի պետության կայունության ամուր հիմնասյուներից մեկը, որը պետք է պահպանել և զորացնել։

Վերջին ամիսներին Հայաստանի իշխանությունների կողմից Եկեղեցու և եկեղեցականների թիրախավորմամբ և հետապնդումներով խաթարվել է ազգային և եկեղեցական մեր կյանքը։ Ստեղծված իրավիճակը բացասական հետևանքներ և լարվածություն է առաջ բերել մեր համայնքների կյանքում, ինչին, ցավոք, նպաստել է նաև որոշ եկեղեցականների անընդունելի ընթացքը։

Նոր պառակտումներից զերծ մնալու համար հրամայական է, որպեսզի քահանաներս, մեր ուխտին ու կոչմանը հավատարիմ, անշեղորեն հետևենք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու կարգերին ու կանոններին, եղբայրասիրությամբ հետամուտ լինենք միաբանության վերականգնմանը և առ Աստված ապավինությամբ ու հավատի գործերով արդյունավորենք տիրավանդ մեր առաքելությունը։

Կոչ ենք անում մեր ժողովրդի զավակներին՝ փորձությունների այս շրջանում աներեր պահել նախնյաց հավատը և փարված մնալ մեր Սուրբ Եկեղեցուն և հայոց հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ միմյանց զորակցությամբ հայոց տապանը առաջնորդելու դեպի ապահով և լուսավոր նավահանգիստ։

Մեր մշտամնա աղոթքն է, որ երկնավոր Տերը խաղաղության մեջ պահի համայն աշխարհը, ապահով և անսասան՝ հայրենի մեր երկիրը, անխռով ու համերաշխ՝ մեր ժողովրդին և հավետ պայծառ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին։

«Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ էլ նույն խոսքն ունենաք, և ձեր մեջ բաժանումներ չլինեն, այլ հաստատուն մնաք նույն մտքի ու նույն նպատակի մեջ» (Ա Կորնթ. Ա 10):

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

Հայաստանի ներկայիս ղեկավարության կողմից ընտրված քաղաքականության վեկտորը ոչ մի լավ բանի չի հանգեցնի․ Հայաստանը կարող է երկրորդ Ուկրաինա դառնալ․ Մեդվեդև

04.10.2026 12:33

Գևորգ Թամամյանն առաջադրվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի պաշտոնում

03.10.2026 20:05

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրեր

03.10.2026 11:32

Վաչագան գետի 3-րդ փուլի ավարտն ազդարարվել է ձկների բացթողմամբ

02.10.2026 23:30

Ադրբեջանցիք քանդում են ու ջնջում մեր պատմական հետքերը․ Պարգև Սրբազանի կոչը՝ Ինտերպոլին

02.10.2026 19:15

Աշոտ Մինասյան հրամանատարի ծննդյան օրն է, շնորհավորում ենք

02.10.2026 17:44

Ռուսաստանը Հայաստանի արձագանքին է սպասում երկաթուղու երկու հատվածների վերականգնման հարցով. Օվերչուկ

02.10.2026 17:23

Մենք բազմիցս հաստատել ենք ՀՀ-ի հանձնառությունը՝ շարունակելու փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում. Փաշինյան

02.10.2026 17:22

Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ

02.10.2026 17:19

ԵԱՏՄ անդամները գազը գնում են հինգ անգամ ավելի էժան, քան Եվրոպայում. Միշուստին

02.10.2026 17:18

Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը

02.10.2026 17:11

Բրյուսելում քննարկվել է Երևանում կայանալիք COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

02.10.2026 17:08