Կայացել է Կապան համայնքի ավագանու 3-րդ նստաշրջանի առաջին նիստը

20.09.2022 20:33
2444

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Կապանի համայնքապետարնի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Կապան համայնքի ավագանու երրորդ նստաշրջանի առաջին նիստը, որը վարում էր համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։ Ներկա էին ավագանու 20 անդամ։

Օրակարգը իր մեջ ամփոփում էր 30 հարց, որոնք հիմնականում վերաբերում էին ավագանու մի շարք որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելուն, համայնքի սեփականություն համարվող գույքի գույքագրման փաստաթղթերում փոփոխությունները հաստատելուն, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային կարգով օտարելուն, վարձակալության իրավունքով մրցույթով օգտագործման տրամադրելուն, Կապան համայնքի 2022 թվականի բյուջեի կատարման առաջին կիսամյակի հաղորդումն ի գիտություն ընդունելուն և այլն։

Նիստի օրակարգում ներառված բոլոր հարցերը ավագանու կողմից արժանացան համաձայնության:

Ավագանու նիստի հարցերին մանրամասն ծանոթանալու համար կարող եք դիտել առցանց հեռարձակումը՝ https://www.youtube.com/watch?v=i5K_2ZkATTY

Ավագանու երրորդ նստաշրջանի հաջորդ նիստը կկայանա 2022 թվականի հոկտեմբերի 20-ին։

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38