Բարի առաքելությունը շարունակվում է

12.01.2016 11:06
2094

Արթուր Ստեփանյանը, ով Քաջարանի սոցիալապես անապահով ընտանիքներից, հաշմանդամներից եւ ծնողազուրկ երեխաներից ընտրելով 15 հոգու, կազմակերպել էր ուխտագնացություն Տաթեւի վանական համալիր, Նոր տարվա նախօրեին հանդես եկավ հերթական բարեգործությամբ: Ուխտագնացության մասնակից 15 հոգին այս անգամ ստացան Ամանորի նվերներ:

Այս անգամ նույնպես Արթուր Ստեփանյանը սեփական նախաձեռնությամբ ու միջոցներով կազմակերպեց նվերների հանձնումը՝ ներկաներին պարգեւելով հաճելի պահեր եւ, որ ամենակարեւորն է, անհրաժեշտ ուշադրություն: «Նախորդ անգամ կատարածս աշխատանքը բարձր գնահատվեց ժողովրդի կողմից, որ ինձ համար ամենամեծ ու կարեւոր գնահատականն է: Մեզ հրավիրել են Վեդի՝ Փառքի տարածք այցելության: 2016թ. այդ ծրագիրը նույնպես իրականություն կդարձնենք», - նշեց Ա.Ստեփանյանը եւ շնորհակալություն հայտնեց այն վարորդներին, ովքեր իրենց մեքենայի ապահովագրությունը կատարում են «Նաիրի ինշուրանս» ընկերության Քաջարանի մասնաճյուղում:

Շնորհավորելով ներկաներին տոների կապակցությամբ՝ Արթուր Ստեփանյանը նրանց մաղթեց առողջություն, հաջողություն, իսկ մեր երկրին՝ խաղաղություն:

Քաջարանի բնակիչ Վիլյուշա Խաչատրյանը, ով խորհրդային տարիներին լեռնագործների պատգամավորն է եղել կուսակցական եւ խորհրդային բարձրագույն համաժողովներում, բարձր գնահատելով Արթուրի նմանատիպ աշխատանքները, նշեց, որ բարեգործությունը մարդկային վերաբերմունք է, որ անհրաժեշտ է բոլորին: Նա նույնպես շնորհավորեց ներկաներին տոների առթիվ, իսկ Արթուրին մաղթեց, որ հնարավորություններն օրեցօր ավելանան, որպեսզի կարողանա ավելի շատ նմանատիպ գործեր կատարել: 

Քաջարանի հոգեւոր հովիվ տեր Շիրակ քահանա Խանոյանը նշեց. «Ինչպես «Աստվածաշունչ»-ն է ասում՝ մեկդ մյուսին անցեք եղբայրասիրության մեջ: Թող բարեգործությունը որպես վարակիչ հիվանդություն տարածվի, եւ մարդիկ ընդօրինակեն, բայց ոչ թե ի ցույց ամենքի, մարդկանց աչքերին թոզ փչելու համար, այլ սրտանց բարի գործ կատարելու, մարդկանց օգտակար լինելու եւ նրանց փոքր-ինչ ուշադրության կենտրոնում պահելու համար»: Տեր Շիրակը նույնպես փոքրիկ նվերներ հանձնեց՝ աղոթասեր, շարականագիր Ներսես Շնորհալու աղոթքների գրքույկը, որ կոչվում է «Հավատով խոստովանում եմ», եւ Մարիամ Աստվածածնի թագադրության պատկերով սրբապատկեր:

Շնորհավորելով ներկաներին, ողջ հայ ժողովրդին՝ տեր Շիրակ քահանա Խանոյանը մաղթեց, որ համբերատարորեն ու աղոթքով հաղթահարեն բոլոր դժվարությունները: «Դժվարությունից ոչ թե գլուխ խոնարհել, այլ հաղթանակած դուրս գալ, ինչպես Քրիստոսն է ասում, որքան շատ լինենք բաժնեկից չարչարանքներին, այնքան շատ պիտի մխիթարությանը բաժնեկից լինենք: Ընկճվելը, թուլանալը միշտ էլ կա, բայց դրանց դեմ պիտի խիզախաբար մարտնչել եւ դուրս գալ հաղթանակած: Թող Աստված օրհնի համայն հայությանը, որ կարող լինի իր պես անխոնջ, անմռունչ դիմակայելու ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին բոլոր խարդավանքներին: Թող Բեթղեհեմյան աստղը ծագի հայոց երկնակամարում եւ մեր ժողովրդին տանի դեպի փրկություն, դեպի Փրկիչ», - իր շնորհավորական խոսքում նշեց հոգեւոր հովիվը:

Ներկաները նույնպես շնորհակալություն հայտնեցին պարբերաբար իրենց ուշադրության կենտրոնում պահելու համար:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40