Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին

06.08.2024 17:25
817

Հարգելի պարոն փոխվարչապետ

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Դիցմայրի-2 գյուղի նախկին բնակիչ, ներկայումս Կապանի բնակիչ Գարիկ Մուսայելյանը (Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթման հետևանքով) հայտնվել է վարկային ծանրագույն պարտավորությունների խառնաշփոթում։

Ամբողջ այդ պատմությունը 2024 թ․ փետրվարի 28․02․2024 թ․-ին հրապարակել ենք syuniacyerkir.am կայքում, այնուհետև «Սյունյաց երկիր» թերթում (24 փետրվարի 2024 թ․, № 4)՝ «Գարիկ Մուսայելյանի ոդիսականը, և քանի-քանի մարդիկ են նման իրավիճակում հայտնվել Արցախի բռնազավթումից հետո» վերտառությամբ։

Գարիկ Մուսայելյանը, լրատվամիջոցի նշված հրապարակմանը զուգահեռ, քանիցս դիմումներ է հղել հանրապետության պատկան մարմիններին՝ Սյունիքի մարզպետարանից մինչև ՀՀ կառավարություն։ Ու շարունակում է դիմումներ գրել՝ ակնկալելով իրեն պատուհասած խնդրի լուծումը։ Սակայն մինչև հիմա ողջամիտ պատասխան որևէ տեղից չի ստացել, ու որևէ մեկը ճանապարհ ցույց չի տվել, թե ինչպես կարելի է լուծել խնդիրը: Ու մոտ 9 մլն դրամի հասնող վարկի հարցը մնում է չլուծված՝ վտանգելով այդ ընտանիքի գոյությունը։

Այդ ամենի արդյունքում նյութական և բարոյական ծանր վիճակում են հայտնվել նաև այն անձինք, ովքեր ժամանակին՝ երաշխավորի դեր ստանձնելով, նեցուկ են եղել Գարիկ Մուսայելյանին՝ վարկ վերցնելու և Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի նշված գյուղում տնտեսություն կազմակերպելու գործում՝ վարկը ժամանակին և կանոնավոր վերադարձնելու ստույգ համոզմամբ։

Պարոն Խաչատրյան, խնդրում ենք Ձեզ՝ ժամանակ գտնել և անձամբ ծանոթանալ Գարիկ Մուսայելյանի դրամատիկ պատմությանը՝ այն դարձնելով քննարկման առարկա։ Չէ՞ որ խոսքը մի քանի ընտանիքի ծայրահեղ ծանր ու անորոշ վիճակի մասին է։ Իսկ խնդրո առարկային կարող եք ծանոթանալ մեր պարբերականի վերոհիշյալ հոդվածի միջոցով, որի օրինակն ուղարկում ենք Ձեզ՝ փոստային առաքմամբ՝ սույն գրությանը կից։

Սամվել Ալեքսանյան

«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր

ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները` ժամը 14:00-ի դրությամբ

25.10.2026 15:30

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34