Բարության եւ մանկության մոլորակը

15.08.2016 14:44
2731

Գորիսի թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատությունը քաղաքի ամենամեծ մանկապարտեզն է, որտեղ հաճախում է 260 երեխա: Այն գործում է 1982թ. կառուցված եւ յոթ խմբի համար նախատեսված երկհարկանի տիպային շենքում:

2009թ. «Փրկենք երեխաներին» միջազգային կազմակերպությունը Լինսի հիմնադրամի եւ համայնքի ֆինանսական աջակցությամբ հիմնանորոգել է մանկապարտեզի շենքը եւ ապահովել որոշակի գույքով ու մեթոդական գրականությամբ:

Մանկապարտեզի ղեկավարը եւ մանակավարժական կազմը 2008թ. վերապատրաստվել են «Փ.Ե.» միջազգային կազմակերպության «Մանկությունից դպրոց» ծրագրի սահմաններում, իսկ 2010թ.՝ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտում:

Մանկապարտեզի դաստիարակ Սվետլանա Թումանյանը 2006 եւ 2013 թվականներին «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթի մարզային փուլում ճանաչվել է հաղթող: Իսկ ինքը` տնօրեն Ժասմենա Խաչատրյանը, 2007թ. պարգեւատրվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ոսկե հուշամեդալով:

Այստեղ աշխատում է մի համախմբված ու փորձառու կոլեկտիվ, որի նպատակն է երեխաների մանկությունը վերածել կյանքի ամենաերջանիկ պահերի: Մանկապարտեզում ամեն թուփ ու քար հարազատ է բոլորին, որովհետեւ լավ են գիտակցում, որ համակողմանի դաստիարակությունը սկսվում է շրջապատից: Եվ զարմանալի չէ, որ այստեղ են տեղափոխել չեչաքարեր, պտեր, մամուռ ՝ ստեղծելով բնության մի իսկական պատառիկ: Մանկապարտեզում ստեղծված է նախադպրոցական տարիքի երեխաների զարգացման չափորոշիչներին համապատասխան գունեղ, ուրախ, հետաքրքիր, ջերմ ու բնական միջավայր: Հեքիաթների հերոսները ողջ օրվա ընթացքում ուղեկցում են երեխաներին: Խմբասենյակներում թարմացվել է երեխաների համակողմանի զարգացմանը նպաստող, հետաքրքրությունները բավարարող առարկայական միջավայրը: Երեխաները շատ ընկալունակ են շրջապատի նկատմամբ, ուստի մանկապարտեզի ամբողջ կահավորանքը նպաստում է երեխաների գեղագիտական դաստիարակությանը եւ էսթետիկական ճաշակի զարգացմանը: Մանկապարտեզն ունի գործածության համար երաշխավորված բավարար քանակությամբ ուսումնամեթոդական գրականություն, ձեռնարկներ, ուղեցույցներ, մանկական գրականություն, ամսագրեր, սկավառակներ: Հաճախակի կազմակերպվող միջոցառումները տոնական տրամադրություն են առաջացնում երեխաների եւ ծնողների մեջ, օր օրի նոր գույներ ավելացնում բարու եւ մանկության այս մոլորակի գունեղ ներկապնակին: Նախակրթարանում միշտ էլ մեծ շուքով են նշվում տոները: Նշվել են մանկապարտեզի 20 եւ 25-ամյակները, քրիստոնեության ընդունման 1700-ամյակը, բանակի 15 եւ 20-ամյակները: Իսկ օգոստոսի 8-ին կազմակերպված միջոցառումը նվիրված էր Անկախության 25-րդ տարեդարձին, որը տեղի ունեցավ Գորիսի դրամատիկական թատրոնում: 500 նստատեղ ունեցող դահլիճում նստարանները քչություն էին արել, եւ բազում-բազում մարդիկ ստիպված կանգնել էին միջանցքում, պատերի տակ: Հնչում է Հայաստանի պետական օրհներգը: Դահլիճ են մտնում այսօրվա եւ գալիքի զինվորները: Բեմում ասես զինվորական շքերթ է: Նախակրթարանի սաները զինվորական հագուստով զիվորների նման քայլում են հանդիսավորությամբ, խրոխտ, պատվի առնում՝ ասելով կարծեք` մենք ձեր արժանի հերթափոխն ենք, հավատացեք մեզ, վստահեք մեզ: Այնուհետեւ բեմը թնդում է պարերից: Երեխաները պարերի լեզվով են խոսում դահլիճի հետ: Իսկ պարի ամեն մի շարժում ու տարր մեծ ասելիք ունեն, խորունկ միտք, որ արտահայտում է հայոց անկախ պետության 25 տարվա պատմությունը: Ահա եւ բեմի վրա ալեկոծված ծովն է, հետո ալիքները դանդաղ-դանդաղ շարժվում են առաջ՝ մերթ բարձրանում, մերթ փարվում իրար, մերթ... Հանդարտվում է ծովը. ահա այդպես Թորգոմա տունը հասավ անկախության: Երեխաների ամեն մի պարը հայոց պետության անկախության 25 տարուց յուրաքանչյուրի վավերագիրն էր դարձել: Դահլիճը հիպնոսացած, ակնապիշ հայացքով դիտում է նախակրթարանի «Մենք քո ապագան ենք, Հայաստան» խորագրով միջոցառումը:

Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են, /Հայաստան ասելիս թեւերս բացվում են, - արտասանում են երեխաները եւ դահլիճին պարզում իրենց երազանքը. նրանք ընդամենը խաղաղություն են ուզում, որ ապրեն խաղաղ երկնքի տակ, խաղաղ երկնքի տակ հյուսեն հայոց պատմության իրենց հասանելիք էջերը: Իսկ անցած եւ ներկա էջերն արյամբ են նվաճվել:

- Այդ նրանք էին, որ իրենց կյանքով մեզ ապրելու իրավունք տվեցին, - ասում են երեխաները, - եւ այսօր մենք խոնարհվում ենք նրանց առջեւ, ովքեր վիրավորվեցին ռազմի դաշտում, խոնարհվում ենք նրանց առջեւ, ովքեր եղան քաջ, խոնարհվում ենք նրանց առջեւ, ովքեր գնացին պատերազմ, ովքեր նահատակվեցին, խոնարհվում ենք նրանց առջեւ, ովքեր կանգուն պահեցին հայոց աշխարհը: Խոնարհվում ենք, խոնարհվում… ասես հազարաձայն լսվում է նրանց ձայնը, գնում հասնում բոլոր բոլորին:

«Մենք քո ապագան ենք, Հայաստան» միջոցառման հիմնական լեյտմոտիվը հայ զինվորն էր ու հայոց բանակը, հայրենիքն ու մայրը: Այսինքն՝ այն գումարելիները, որոնց շնորհիվ ազգ ենք կոչվում ու պետություն եւ պետականություն ունենք:

Միջոցառման վերջում ելույթ ունեցավ նախակրթարանի տնօրեն Ժասմենա Խաչատրյանը: Նա շնորհակալություն հայտնեց հյուրերին, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, քաղաքապետ Վաչագան Ադունցին: Նաեւ նշեց, որ այս միջոցառմամբ փորձեցին իրենց համեստ ներդրումն ունենալ  հայոց անկախ պետության 25-րդ տարեդարձի նշանավորման գործում եւ հարգանքի տուրք մատուցել նրանց, ովքեր կերտեցին Հայաստանի անկախությունը:

Տնօրենը շնորհակալություն հայտնեց նաեւ տիկին Լորետա Բարսեղյանին, ով հաճելի անակնկալ մատուցեց փոքրիկներին՝ նրանց, ովքեր այս տարի «Լավագույն մանկական նախադպրոցական հիմնարկ» մրցույթի քաղաքային եւ մարզային փուլերում գրավել են 1-ին, իսկ հանրապետական փուլում՝ 3-րդ տեղը:

Թիվ 2 նախակրթարանի կազմակերպած այս միջոցառումը կրկին փաստեց՝ այստեղ աշխատում է այնպիսի կոլեկտիվ, որի գերնպատակը երեխաների կրթությունն ու դաստիարակությունն են, երեխաներին մանուկ հասակից հայրենյաց տան ավանդույթներին հավատարիմ լինելու եւ այն շարունակելու վերաբերյալ գիտակցության ձեւավորումը:

ԱԼՎԱՐԴ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Հասանք Սիսիան. Նիկոլ Փաշինյան

14.03.2026 11:33

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց

14.03.2026 01:03

Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումը կհրապարակվի ժամը 00:30-ին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 22:46

Իրանը պատերազմի սկզբից ի վեր ամենահզոր հարձակումն է իրականացրել

13.03.2026 21:23

Իրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան

13.03.2026 20:02

Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ․ Կարեն Կարապետյան

13.03.2026 19:50

Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել Սամվել Կարապետյանի տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

13.03.2026 19:36

Իրանի վրա ամերիկա-իսրայելական գրոհների հետևանքով զոհվել է առնվազն 1444 մարդ

13.03.2026 17:14

⁠⁠Արցախի ժողովուրդը ՀՀ ներկայիս իշխանություններին երբեք չի լիազորել իր անունից հանդես գալ ու պարզունակ գործարքի առարկա դարձնել Արցախը. Արցախի ԱԺ նախագահը՝ Փաշինյանին

13.03.2026 16:58

Իրանում ամերիկա-իսրայելական հարվածներից ավելի քան 24 500 քաղաքացիական օբյեկտ է վնասվել. Կարմիր մահիկ

13.03.2026 16:52

Գերագույն հոգևոր խորհրդի ժողով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

13.03.2026 16:48

Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի գյուղատնտեսական նշանակության հողերը դարձնել 100 տոկոսով ոռոգելի․ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրի և հողի կառավարման ոլորտում ինստիտուցիոնալ վերափոխումների հեռանկարները

13.03.2026 16:41