Բաց դռների օր՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում

27.03.2024 16:43
669

Անցյալ տարվա ընթացքում ԶՊՄԿ-ն ընդունել է 460 այցելուի

Մարտի 26-ին  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ էին այցելել Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի մանկավարժներն ու աշակերտները։

Հայրենագիտական կրթական-ճանաչողական այցով Սյունիքում շրջագայության ծրագրում դպրոցի նախաձեռնությամբ ներառվել էր նաև այցելություն` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։

Կրթահամալիրի աշակերտները ծանոթացան Ընկերությունում գործող աշխատանքային անվտանգության կանոններին և անհատական պաշտպանիչ միջոցների կիրառման պայմաններին ու նպատակներին, շրջեցին Ընկերության արտադրական տարածքներում և այցելեցին բացահանք:

Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը և համարում է,  քանի որ սա հանրային իրազեկման արդյունավետ միջոց է՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումները։ 

Միայն 2023 թվականին ԶՊՄԿ –ն  ընդունել է ընկերության գործունեությամբ հետաքրքրված  460 այցելու, այդ թվում`  օտարերկրացիների, ովքեր եղել են հանքավայրում և ֆաբրիկայում։ ԶՊՄԿ այցելել են ամենատարբեր մասնագիտության և հետաքրքրության տեր մարդիկ՝ լրագրողներ, գիտնականներ, ուսանողներ, աշակերտներ ու պարզապես զբոսաշրջիկներ։

Ոգևորիչ է նաև այն հանգամանքը, որ ոլորտով հետաքրքրվողների թիվն աճում է։ Այցելուները ցանկանում են սեփական աչքով տեսնել Ընկերության կողմից ներդրած տեխնոլոգիաներն ու բնության վրա ազդեցության մեղմմանն ուղղված միջոցառումների արդյունավետությունը։

Բաց դռների մոտեցումը Ընկերության որդեգրած թափանցիկության քաղաքականության մաս է կազմում և ԶՊՄԿ ՓԲԸ-ն ակտիվացնելու է Ընկերության գործունեությանը ծանոթանալ ցանկացողների հետ շփումը։

RUS

За последний год ЗММК посетило 460 человек

26 марта Зангезурский медно-молибденовый комбинат посетили преподаватели и учащиеся ережанской старшей школы образовательного комплекса "Мхитар Себастаци".  

По инициативе школы в программу патриотической учебно-познавательной поездки в Сюник было также включено посещение Зангезурского медно-молибденового комбината.   Школники осмотрели производственные площадки Компании и побывали на карьере, ознакомились с действующими в Компании правилами охраны труда и технической безопасности.   

Компания придает большое значение подобным ознакомительным визитам и считает их эффективным средством информирования общественности об отрасли, являющейся основой экономики страны. Такие визиты помогают понимать реальные проблемы и достижения отрасли.  

Только в 2023 году компания приняла 460 армянских и иностранных гостей, интересующихся деятельностью компании, посетивших рудник и фабрику. ЗММК посещали люди самых разных профессий и интересов: журналисты, ученые, студенты, школьники и просто туристы.   

Обнадеживает и тот факт, что число людей, интересующихся этой областью, растет. Посетители хотят своими глазами увидеть технологии, внедряемые Компанией, и эффективность мер, направленных на смягчение воздействия на окружающую среду.   

Такой подход открытых дверей является частью политики прозрачности, принятой Компанией. ЗАО «ЗММК» и дальше будет активизировать общение с заинтересованными сторонами, которые изявляют желание ознакомиться с деятельностью Компании.    

 

 

 

 

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

25.10.2026 10:00

Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում

25.10.2026 09:51

Կապանի բարեկարգման աշխատանքները շարունակվում են

24.10.2026 20:48

ՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարար

24.10.2026 20:17

Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը. ո՞վ է առաջին հորիզոնականում

23.10.2026 21:23

Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակներում փոխանակվել են չնույնականացված ԴՆԹ պրոֆիլներ․ ԱԱԾ

23.10.2026 21:13

Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգեց 2 ամսով

23.10.2026 20:01

«Գիտի, որ ՌԴ-ն գալու է գազի գնի հետևից, Ադրբեջանը՝ Սահմանադրության»․ Նարեկ Կարապետյան

23.10.2026 16:53

Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ

23.10.2026 16:22

Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով

23.10.2026 16:10

Անցկացվեցին Արշամ Վեզիրյանի հիշատակին նվիրված կրոսավազքի մրցումներ

23.10.2026 15:34

Ինչ փուլում են Ծավի և Բյուրեղավանի ջրերի փորձաքննությունները

23.10.2026 15:24