Բացահայտել Սյունիքի բիզնես ներուժը եւ ներդրումներ ներգրավել․ «GastroCamp Կապան»-ը հրավիրում է Կապան

08.10.2024 18:03
294

«Արի Կապան», այս խորագրով հոկտեմբերի 3-ին Երեւանում բացվեց «GastroCamp Կապան» նախագծի առաջին այցեքարտային միջոցառումը՝ լուսանկարների ցուցահանդեսը։ Կապանն ու կապանցին ներկայացվում են լուսանկարիչ Նարեկ Արշակյանի աչքերով:

«Գաստրո Քեմփ Արմենիա» նախագիծն իրականացնում է համայնքային զարգացմանը միտված գաստրո-միջոցառումներ, ներգրավելով ոլորտի համայնքային եւ միջազգային մասնագետներին: Նախագծի հիմնադիրներ Աննա Մազմանյանը եւ Արայիկ Ամզայանը 2014- 2024թթ իրականացրել են տասնյակ հնչեղ եւ արդյունավետ իրադարձային ծրագրեր Կոտայքի, Տավուշի, Գեզարքունիքի մարզերում եւ Երեւանում:



Այս տարի որպես միջոցառման կենտրոն ընտրված է Կապանը, նախատեսվում է իրականացնել միջոցառումների շարք, որը կեզրափակվի մասշտաբային «GastroCamp Կապան» նախագծով։ Միջոցառման կազմակերպիչներն ասում են՝ գաստրո մշակույթի միջոցով նպատակ կա հանրահռչակել Կապան համայնքի բիզնես ներուժը եւ նոր ներդրումներ ներգրավելու հնարավորություն ստեղծել։

Աննա Մազմանյանն այսօր հրավիրած ասուլիսում մանրամասնեց, թե ինչու են որոշել կազմակերպել «GastroCamp Կապան»-ը։ Նա նշեց, որ 2020 թվականի դեկտեմբերին՝ պատերազմից հետո, այցելելով Կապան, այնտեղ մեծ պոտենցիալ ու ուժ է տեսել։ «Ես որոշեցի, որ անպայման Կապանում մի մեծ նախագիծ իրականացնելու եմ։ Սյունիքն իսկապես կարող է դառնալ բիզնես կենտրոն, եւ Կապանն այն կապող վայրն է, որը կարող է նպաստել մեր պետության ուժեղացմանն ու հզորացմանը»,- նշեց նա։

Կապան համայնքի ղեկավարի առաջի տեղակալ Գոռ Թադեւոսյանն ասաց, որ նման նախագծերը նպաստում են մարզերի տուրիզմի զարգացմանը։ Հարուստ պատմություն, պատմամշակութային հուշարձաններ ու հսկայական պոտենցիալ ունեցող Կապանը տուրիզմի տեսանկյունից բացահայտելու խնդիր է դրված։ «Կապանի համայնքապետարանն աջակցում է «GastroCamp Կապան» նախագծին, կարծում ենք՝ այն լավ հնարավորություն է՝ Կապանում զարգացնելու տուրիզմը, մասնավորապես ռեստորանների եւ հյուրանոցների ծառայությունների որակի բարձրացման համար։ Աշխարհի տարբեր երկրներից եւ Երեւանից Կապան այցելող խոհարարները կծանոթանան տեղի խոհանոցին, կբացահայտեն կապանյան բաղադրատոմսերը։ Սա նաեւ լավ հնարավորություն է տեղացի խոհարարների համար փորձի փոխանակման, նոր կապերի հաստատման եւ հմտությունների զարգացման համար»,- ասաց նա։

Նախագծի համահիմնադիր Արայիկ Ամզայանի խոսքով՝ GastroCamp-ի կոնցեպտն այն է, որ արտերկրից հրավիրված եւ տեղացի մասնագետները սկսում են շրջել եւ բացահայտել մարզը գաստրոնոմիկ տեսանկյունից։ Նպատակն է բացահայտել բաղադրատոմսեր, արտադրողներ եւ մարդկանց։ Այնուհետեւ տեղի է ունենում մասնագիտական ժողով, մասնագետներն սկսում են աշխատանք տանել այս կամ այն բաղադրատոմսն արդիականացնելու ուղղությամբ։ Բաղադրատոմսը կարող է, օրինակ, վերափոխվել նորարարական մոտեցմամբ։

«Այն ամենը, ինչը մենք ստանում ենք այդ փուլերի ընթացում, թողնում ենք մարզին։ Այսինքն՝ երիտասարդ խոհարարները, ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն կունենան վերցնել այն ամենը, ինչը պրոֆեսիոնալ թիմը ստացել է։ Նաեւ նպատակ կա գտել ամենակարեւոր պրոդուկտները, որոնք բրենդավորելու, հայտնի դարձնելու պոտենցիալ կա։ Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ Կապանը շատ մեծ պոտենցիալ ունի, եւ այս ամենն արվում է, որպեսզի Կապանը լինի տաղավար կամ հարթակ՝ պրոֆեսիոնալ թիմի օգնությամբ ներկայացնելու Սյունիքի խոհանոցը»,- մանրամասնեց Արայիկ Ամզայանը։ Կապանի համայնքապետի տեղակալը հիշեցրեց, որ Երեւանից Կապան հասնելուն այսօր ավելի հեշտ է՝ հնարավորություն կա օդանավով Կապան հասնել ընդամենը 40 րոպեում։ Երեւան-Կապան եւ հակառակ ուղղությամբ շաբաթական երեք չվերթ է իրականացվում։

«GastroCamp Կապանը» կներգրավի ռեստորանային, հյուրանոցային, գինու եւ սննդի արտադրության ոլորտի մասնագետներ Հայաստանից եւ արտասահմանից: Ամիսներ շարունակ Կապանը կդառնա ռեստորանային բիզնեսի եւ համեղ խոհանոցի կենտրոն, ներգրավելով այցելուներ Հայաստանից եւ արտերկրից:

Հոկտեմբեր ամսին նախատեսված է Կապան քաղաքի HoReCa ոլորտի մենեջմենթի եւ շեֆ-խոհարարների բիզնես այց Երևան՝ վերապատրաստման և նոր գործընկերային կապերի հաստատման նպատակով։ Նոյեմբեր ամսին «Արի Կապան» խորագրով ցուցահանդեսը կբացվի Կապանում:

2025 թվականի մարտին նախատեսված է «Սյունիքի գաստրոմշակույթը պատմագիտական համատեքստում» համաժողով Գորիսում։ Տեղի եւ հրավիրյալ մասնագետներ կքննարկեն Սյունիքի գաստրոմշակույթի առանձնահատկությունները պատմագիտական համատեքստում:

Մարտ-ապրիլ ամիսներին կանցկացվի համայնքային զարգացման, կանաչ գյուղատնտեսության, էկոլոգիական զարգացման փորձագետների դասախոսությունների շարք Սյունիքի ԲՈՒՀ-երում: Ապրիլին Կապանում կցուցադրվեն միջազգային ֆիլմեր գաստրոմշակույթի թեմայով:

Մայիսին կանցկացվի «GastroCamp Կապան» եզրափակիչ միջոցառումը, որը ներառելու է վարպետաց դասեր քաղաքում։ Հրավիրյալ մասնագետները իրականացնելու են անվճար դասախոսություններ Կապան քաղաքում հետևյալ թեմաներով՝ գինեգործություն, ռեստորանային բիզնես, շեֆ խոհարարի աշխատանք, մարքեթինգ եւ PR ռեստորանային բիզնեսում, SMM ռեստորանային, հյուրանոցային բիզնեսում։

Հրավիրյալ շեֆ-խոհարարներն իրականացնելու են արշավ դեպի Կապանի գյուղեր, որի ընթացքում ուսումնասիրելու են գյուղական ավանդույթները, փորձելու են ավանդական ճաշատեսակներ, բացահայտելու են գյուղական կենցաղը, հավաքագրելու են ավանդական բաղադրատոմսերը։  

https://www.aravot.am/

Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատարության մեծ պատվիրակությունից հետո Բաքու է ժամանել ևս մեկ պատվիրակություն

23.12.2024 16:51

ՌԴ-ն պատվիրակություն է ուղարկել Իրան՝ քննարկելու տարածաշրջանում տրանսպորտային և լոգիստիկ կապերի վերաբերյալ հարցերը

23.12.2024 15:27

Իրանի գերագույն առաջնորդը կրկին Իսրայելին ոչնչացմամբ է սպառնացել

23.12.2024 12:09

«Ադրբեջանցիները պարսկական պոեզիայի դասական Նիզամիին «դարձրել են» ադրբեջանցի պոետ». Ոսկան Սարգսյան

23.12.2024 11:23

Հայաստանին սպառազինվելու մեջ մեղադրող Ադրբեջանը հաջորդ տարի թուրքական բանակի մոդելով մոդերնիզացիայի 5-ամյա պլանն ավարտում է․ Աբրահամյան

23.12.2024 11:10

«Չեմ էլ փոխելու անձնագիրս, որ չասեն, թե Արցախ չի եղել, որ չկարողանան ջնջեն մեր պատմությունը»

23.12.2024 11:02

Սյունիքի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

23.12.2024 09:25

Դեկտեմբերի 22-ը էներգետիկների մասնագիտական տոնն է

22.12.2024 18:30

Ի գիտություն գորիսեցիների

21.12.2024 22:06

Հանկարծամահ է եղել մեծահամբավ ուսուցչուհի Թերեզա Հակոբյանը

21.12.2024 17:53

Հորս միայն ադրբեջանցի փաստաբանները տեսնելու հնարավորություն ունեն, մեր միջազգային իրավաբանները երբեք չեն կարողացել տեսնել․ Ռուբեն Վարդանյանի որդի

21.12.2024 13:16

Այսօր Լեռնահայաստանի Սպարապետ Գարեգին Նժդեհի հիշատակի օրն է

21.12.2024 12:34