Բացի կոչերից` ԵՄ-ն կամ Դուք, որ հիմա Հայաստանում եք, էլ ի՞նչ կարող եք անել. լրագրողը՝ Ռասմուսենին

20.03.2025 16:12
1228

«Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հասկանում և կիսում է հայ լրագրողների մտահոգությունը, որ Ադրբեջանին ուղղված միջազգային հանրության կոչերը գետնի վրա ազդեցություն չեն ունենում Ադրբեջանի վրա:

Այսօր Իջևանում լրագրողների հետ զրույցում նա հույս հայտնեց, որ միջազգային հանրությունը դաս է քաղել և իր կողմից առավելագույն ճնշումը կգործադրի Ադրբեջանի վրա՝ խաղաղության համաձայնագրին համաձայնություն տալու համար:

«Այսօր ԵՄ-ն շատ ուրիշ հանգամանքներին զուգահեռ՝ նաև բավականին մեծ ու խորը կապեր ունի Ադրբեջանի հետ էներգետիկ ոլորտում. Կարծում եմ, որ այս լծակը պետք է արդյունավետ օգտագործվի ԵՄ կողմից՝ ստիպելով Ադրբեջանին ընդունել խաղաղության համաձայնագիրը»,- ասաց նա:

Հարցին՝ ի՞նչ հարցեր է պատրաստվում քննարկել Նիկոլ Փաշինյանի հետ, նա պատասխանեց. «Ես վարչապետ Փաշինյանի հետ առաջին հերթին քննարկելու եմ հենց այն հարցերը, որ դուք այսօր բարձրաձայնեցիք՝ ինչո՞ւ Ադրբեջանը մինչ օրս դեռ չի ստորագրել խաղաղության համաձայնագիրը, և ի՞նչ կարող ենք անել ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա՝ ստորագրել այդ համաձայնագիրը: Ես կհարցնեմ նաև, թե ինչպես կարող ենք սատարել և առաջ մղել վարչապետի գերազանց նախաձեռնությունը՝ «Խաղաղության խաչմերուկ»-ը»:

168.am

ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով

14.11.2026 15:07

Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

13.11.2026 16:59

Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելություն

13.11.2026 15:26

85 տարեկանում կյանքից հեռացել ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը

13.11.2026 14:07

«Էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը»․ Արման Աբովյան

13.11.2026 12:50

Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում

13.11.2026 12:37

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40