Այսօր՝ 80 տարի առաջ, սկսվեց Հայրենական մեծ պատերազմը. 19 064 սյունեցի մասնակցեցին այդ պատերազմին

22.06.2021 10:50
5364

Հայ ժողովրդի համար 1941-45 թթ. Մեծ հայրենականը պատերազմ չէր միայն ընդհանուր հայենիքի պաշտպանության, ֆաշիստական վտանգը վերացնելու համար:

Պատերազմի ամբողջ ընթացքում պահպանվում էր Հայաստանի վրա թուրքական հարձակման վտանգը, որը կարող էր ծանր հետեւանքներ ունենալ Մեծ եղեռնի հարվածներից դեռեւս ուշքի չեկած հայ ժողովրդի համար:

Այդ էր պատճառը, որ ամբողջ հայ ժողովուրդը, նաեւ սփյուռքահայությունն արժանի ներդրում ունեցան ֆաշիստական Գերմանիայի ջախջախման գործում:

Մոտ 600 հազար հայորդի մասնակցեց այդ պատերազմին...

Ռազմի դաշտում ընկած ավելի քան 200 հազար հայորդիներից 8 732-ը Սյունյաց աշխարհի զավակներ էին: Եվ նրանց մենք պահեցինք մեր գրկում՝ իբրեւ հուշարձան, իբրեւ Անհայտ զինվոր, իբրեւ հաղթանակի հուշաքար, իբրեւ հպարտություն: Եվ մարզի տարբեր վայրերում երախտապարտ մեղրեցիները, կապանցիները, գորիսեցիներն ու սիսիանցիները բարձրացրին 118 հուշարձան նրանց հիշատակը հավերժացնելու համար:

Տասնմեկ սյունեցի արժանացան Խորհրդային Միության հերոսի, մեկը՝ Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչման:

Սյունիքը տվեց բազմաթիվ նշանավոր զորահրամանատարներ, քաղաշխատողներ, բժիշկներ, զինագործներ, պարտիզանական շարժման ղեկավարներ:

Խոնարհվենք մեր հերոս հայրերի, պապերի հիշատակի առջեւ:

Այցելենք այսօր Մեծ հայրենականում զոհված մեր հայրենակիցների հիշատակը հավերժացնող հուշարձաններ եւ ծաղիկներ խոնարհենք:

Չմոռանանք՝ նրանց օրինակով էին մեր ավագ ընկերներն ու եղբայրները սխրանքներ գործում Արցախյան առաջին եւ Ապրիլյան հերոսամարտերում:

2020 թ. սեպտեմբերի 27-ին նրանց օրինակով ճակատ մեկնեցին ու հանուն հայրենիքի նահատակվեցին հազարավոր հայորդիներ, որոնց մի մասը նույնիսկ անշիրիմ մնաց:

Նրանց հիշատակն է, որ այսօր մեզ վերադարձի հրավեր է անում դեպի մեզ…

Հիշե՛նք, խոնարհվե՛նք, բայց եւ սգավոր, ծնկաչոք վիճակից դուրս գալու ջանքեր գործադրենք…

Մենք դեռ ազգային երազանքներ ունենք, Արցախյան երազանք ունենք, հայոց արժանապատիվ պետություն ունենալու երազանք ունենք, իրար սիրելու եւ փոխադարձ ատելությունն ու վրեժխնդրությունը մեզանից վանելու, հայոց տունը շենացնելու, Սյունյաց սրբազան հողն անարատ պահելու երազանք ունենք...

 

 

Սամվել Ալեքսանյան

 

ԵՄ երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի տնտեսական և էներգետիկ անկախությանը

13.11.2026 11:56

Քաջարանի ՄՊՄԴ-ի և Քաջարանի մարզադպրոցի մարզուհիների փայլուն արդյունքները

13.11.2026 11:33

«Культурный мост»: студенты Капана раскрыли, что связывает Армению и Россию

13.11.2026 11:25

Հայաստան-Թուրքիա սահմանին շարունակվում են երկաթուղու աշխատանքները

13.11.2026 11:21

Սյունիքի մարզային գրադարանում տեղի ունեցավ Անի Հարությունյանի «Հույսի կապույտ թևերին» գրքի շնորհանդեսը

13.11.2026 11:01

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. հիշեցում

13.11.2026 10:40

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստում քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները

13.11.2026 10:37

Անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Լուկօյլ»-ի Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ տարածքում հրդեհ է բռնկվել

13.11.2026 10:09

Փաշինյանը և Ալիևը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջմղման շուրջ

12.11.2026 21:48

Դուբլինում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը

12.11.2026 20:38

Նիկոլ Փաշինյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին

12.11.2026 19:17

Հանկարծամահ է եղել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

12.11.2026 17:02